Կաթիլ՝ պղտոր ծովում. կաշառքը սիրուհու պես բան է

12/12/2017 schedule14:30

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի դեկտեմբերի 10-ի համարում

Աջափնյակ, Դավիթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանը երեկ լսեց կաշառքի մեջ մեղադրվող դատավոր Համլետ Մաթեւոսյանին (Տավուշի դատավոր) եւ Գառնիկ Չախմախչյանին (Գուգարքի զինդատախազի օգնական): Նախ՝ ցուցմունք տվեց դատավորը, որը 18 տարի աշխատել է ՆԳ քննչական ապարատում՝ մինչեւ ռեգիոնալ քննչական բաժնի պետ, ապա ծառայողական պարտականությունները կատարելիս վրաերթի է ենթարկվել՝ հաշմանդամություն ստացել, 94-ից փաստաբան է եղել, 99-ից՝ դատավոր: Նա պատմեց, որ Համլետ Ղարախանյանի քրեական գործը վարույթ ընդունելուց հետո իրեն մի շարք անձինք են այցելել՝ տեղի հեռուստատեսության լրագրող Ոսկան Սարգսյանը, իր ընկերը, մի բարձրաստիճան պաշտոնյա, որոնց անունները չի ուզում տալ եւ մեղադրյալն ու իր եղբայրը:

Բոլորը ներկայացրել են մեղադրյալի սոցիալական ծանր վիճակը եւ խնդրել մեղմ պատիժ տալ: Սակայն ինքը ոչ մեկին՝ ազատազրկման հետ չկապված պատիժ չտալու երաշխիք չի տվել, ուստի բոլորը դժգոհ են մնացել: Ոչ մեկի հետ ինքը գումարային խոսակցություն չի վարել, ոչինչ չի պայմանավորվել: Դատական 1-ին նիստին 5 վկա չեն ներկայացել, ուստի նիստը հետաձգել է: Այդ գործով մեղադրյալները դատարանում պատմել էին, որ նիստերը հետաձգվում էին, քանի որ իրենք դատավորի պահանջած գումարը չէին վճարել: Դեպքի օրը՝ սեպտեմբերի 7-ին ոստիկանությունը վկաներին բերման է ենթարկել:

Այդ օրն առավոտյան դատավորի սենյակ է մտել Հ.Ղարախանյանը, դատավորի եւ դատախազի դիմաց «գցել» 350-ական դոլար եւ փորձել հեռանալ: Դատավորը վերցրել է 350 դոլարը, դրել գրպանը, ապա հասել Ղարախանյանի ետեւից եւ փորձել վերադարձնել գումարը: Քաշքշուկի մեջ Ղարախանյանը գումարը գցել է ջեռուցման մարտկոցի ետեւը եւ հեռացել: Դատավորը փորձել է հասնել նրա ետեւից, սակայն ճանապարհը կտրել են անվտանգության աշխատակիցները, որոնք, առանց սենյակում խուզարկություն կատարելու, իմացել են փողերի տեղերը՝ սեղանի վրայից վերցրել են դատախազի համար նախատեսված 350 դոլարը, մարտկոցի ետեւից հանել մյուս 350-ը: Ստուգման ժամանակ լուսարձակել են ոչ միայն դատավորի եւ դատախազի մատները, այլեւ անդրավարտիքի գրպանները, որտեղ դրած են եղել քիմիական նյութով մշակած փողը:

Այս բոլորը պատմելուց հետո Հ.Մաթեւոսյանը նաեւ հետեւություն արեց՝ իրեն կալանավորել տալուց հետո 3 ծանր հանցագործություն կատարած Հ.Ղարախանյանը աննախադեպ մեղմ պատիժ է ստացել՝ 7 տարի պայմանական ազատազրկում: Փաստորեն, վերջինս հասել է իր նպատակին՝ ազատազրկման հետ չկապված պատիժ է ստացել: Նպատակ, որի համար էլ, ըստ դատավորի, կազմակերպվել էր այս պրովոկացիան: Նա իր եզրակացությունը հիմնավորեց նաեւ այլ փաստերով. մյուս ամբաստանյալը՝ Ա.Սիմոնյանը, հանդիսանալով կաշառատու, հայտարարություն է տվել դեպքից հետո, բայց կաշառք տալու հոդվածով նրան մեղադրանք չի առաջադրվել: Ըստ ամբաստանյալ Մաթեւոսյանի՝ նախաքննության մարմինը արհեստական ապացույցներ է ստեղծել եւ այժմ փորձում է բազմաթիվ հակասություններ պարունակող 2 ցուցմունքներով մի դատավոր ու մի դատախազ դատել:

Գ.Չախմախչյանն իր ցուցմունքում ասաց, որ ինքն ինքնուրույն չէ պատժաչափ պահանջելիս՝ դա համաձայնեցվում է իր վերադասի հետ: Գործում եղած ապացույցը՝ նրա մեղադրական ճառի նախագիծը, որով նա Ղարախանյանի համար պետք է պայմանական ազատազրկում պահանջեր, ընդամենը իր ճառի թեզիսներն են՝ սեւագրություն, որն ինքը ներկայացրել է Գուգարքի կայազորի դատախազին: Իրենք քննարկել են, եւ դատախազը հրահանգել է «ոչ թե խղճահարությամբ առաջնորդվել», այլ անպայման ազատազրկում պահանջել: Ապա ինքը 2-րդ սեւագիրն է արել, որը հիմա էլ պահպանված կլինի իր աշխատասենյակում՝ թղթերի մեջ:

Կաշառքի մասին խոսակցությունները նա անվանեց սուտ, իսկ գումարը սեղանից վերցրել եւ գրպանն է դրել, քանի որ չէր ուզում խայտառակ լինել՝ մարդիկ կարող էին ներս մտնել: Իր ասածը համոզիչ դարձնելու համար նա կաշառքը համեմատեց սիրուհու հետ, որին պետք չէ ցուցադրել հասարակությանը: Իր վերադասի հետ ունեցած խոսակցության եւ 2 սեւագիր ճառերի մասին նախաքննության ժամանակ չի ասել, քանի որ բացատրություն տալուց վատ էր զգում, իսկ նախաքննության ժամանակ պաշտպան Գալյանը թույլ չի տվել, որ ընդհանրապես ցուցմունք տա: Այսինքն, պաշտպանական նպատակներով նախընտրել են այս ամենը հրապարակել դատարանում: Թե որքանով են այս ցուցմունքներն արժանահավատ եւ իրական, թողնում ենք ընթերցողի դատին:

Չենք կարող եւս մեկ անգամ չնկատել, որ կոռուպցիայի մեջ թաղված է ողջ երկիրը, իսկ մեր դատավորներից շատերը ոչ ավել, ոչ պակաս՝ կաշառք վերցնելը համարում են իրենց պարտականությունների անբաժանելի մասը: Նման պայմաններում Տավուշի դեպքն այնքան աննշան է, որ ամբաստանյալներն իրենց անմեղ տուժածներ են զգում, իսկ շրջապատում բոլորը կարեկցում են նրանց եւ հնարավորինս օգնում, որ մեղմ պատիժ ստանան: Ի դեպ, լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք, որ դատարանը թեեւ հաստատված կհամարի ամբաստանյալների մեղքը (կաշառքը բռնել են ձեռքներին), սակայն հոդվածով նախատեսված նվազագույնից (7 տարուց) մեղմ պատիժ կտա: Հաշվի առնելով Մաթեւոսյանի առողջական վիճակը՝ նրան հավանաբար կդատապարտեն 4 տարի ազատազրկման:

Հ.Գ. 800 դոլար մշակված գումարը ԱԾ աշխատակիցները գտել էին դատավոր Հ.Մաթեւոսյանի առանձնասենյակի տարբեր հատվածներից. 350-ը՝ ջեռուցման մարտկոցի տակից, 350-ը՝ աթոռի վրայից, 100-ը՝ Հ.Մաթեւոսյանի գրպանից: Ըստ Մաթեւոսյանի՝ փողը վերցնելով սեղանի վրայից՝ դրել է գրպանը եւ գնացել կաշառք տվողի ետեւից՝ ետ տալու: Երբ գումարը հանել է գրպանից՝ հավանաբար մի թղթադրամ մնացել է գրպանում: Գործով վկա՝ կաշառատու Ղարախանյանը, դա այլ կերպ է բացատրել: Ըստ նրա՝ այդ օրն առավոտյան ինքը մտել է դատավորի մոտ, նա հաշվել է 800 դոլարը, 100-ը դրել իր գրպանը, մնացածը ետ տվել Ղարախանյանին՝ ասելով, կբերես դատախազի ներկայությամբ կտաս, որ հավասար բաժանենք: Այս 100 դոլարը դատավորի գրպանից հանելով՝ քննիչը ասել է՝ սա էլ դատախազին քցածը: Այս պատմությունը բազմիցս արծարծվեց դատարանում: Մաթեւոսյանի կարծիքով՝ դա հյուսվել է մի նպատակով, որ իր եւ գործով մյուս ամբաստանյալի՝ դատախազի միջեւ հակասություն առաջացնեն:

Արմինե Օհանյան

Տպել
1373 դիտում

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն