Առայժմ խոստումներ. ներող եղեք, հայե՛ր, ներող

12/12/2017 schedule14:25

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի դեկտեմբերի 10-ի համարում

«Մենք կանգնեցինք այնպիսի իրավիճակի առջեւ, որ 2004 թվականին ՀՀ-ում գոյություն ունի բջջային կապի բաժանորդ դառնալ ցանկացողների մի հսկա հերթ: Սա սովորական երեւույթ չէ, եւ մենք պետք է ներողություն խնդրենք Հայաստանի հասարակությունից՝ այս երեւույթի գոյության համար»: «Արմենիա» հյուրանոցում երեկ հրավիրված ասուլիսում այսպիսի հայտարություն արեց «ԱրմենՏելի» գլխավոր գործադիր տնօրեն Վասիլիս Ֆետսիսը: Հունիսի 1-ից «ԱրմենՏելի» գլխավոր տնօրեն նշանակվելուց հետո նա առաջին անգամ էր լրագրողների առջեւ հանդես գալիս: Նա նաեւ առաջինն է «ԱրմենՏելի» տնօրեններից, ով հրապարակավ ընդունեց, որ բջջային կապի ոլորտում առկա վիճակը իրենց վարած սխալ քաղաքականության հետեւանք է, ինչի համար էլ ներողություն խնդրեց:

Ըստ Ֆետսիսի՝ իրենց եւ կառավարության ներկայացուցիչների բանակցությունների արդյունքում պարտվողներ եւ հաղթողներ չկան, քանի որ ստեղծված նոր թիվ 60 լիցենզիան բավարարում է երկու կողմերին: Ինչ վերաբերում է հակամարտության երկարաձգվելու տարբերակին, ապա այս դեպքում միանշանակ տուժելու էր Հայաստանի բնակչությունը: «Ինչ կարող էր անել կառավարությունն «ԱրմենՏելի» դեմ. եթե միշտ տարաձայնություններ ունենայինք, ապա ո՞վ էր լինելու զոհը, իհարկե՝ Հայաստանի բնակչությունը: Պետությանն անհրաժեշտ է հեռահաղորդակցության զարգացում, հետեւաբար՝ անհրաժեշտ էր գտնել հավասարակշռված լուծում»,- այսպես բնորոշեց Ֆետսիսը արդեն պատմության գիրկն անցած բանակցությունները:

Ինչեւէ, ըստ Ֆետսիսի, 2005-ին իրենք ներդրումներ կկատարեն հեռահաղորդակցության գրեթե բոլոր ոլորտներում: Մասնավորապես, Ֆետսիսը խոստացավ, որ գալիք տարում իրենք կապահովեն հանրապետությունում բջջային կապի ողջ պահանջարկը, անկախ նրանից՝ երկրորդ օպերատորը կսկսի ծառայություններ մատուցել, թե՝ ոչ: «Իզի քարտերի» առաջիկա խմբաքանակը, սակայն, ըստ «ԱրմենՏելի» ղեկավարի, իրենք բաց կթողնեն 2005-ի առաջին եռամսյակի ընթացքում միայն: Վ. Ֆետսիսի խոսքերից ակնհայտ դարձավ, որ բջջային կապի ոլորտում սակագների նվազեցում դժվար է ակնկալել, նույնիսկ երկրորդ օպերատորի՝ «Ղ-Տելեկոմի» հետ մրցակցության պայմաններում:

«ԱրմենՏելի» ղեկավարը, նկատելով, որ մրցակցությունն իսկապես նպաստում է ապրանքի, տվյալ դեպքում՝ կապի որակի բարելավմանը, նաեւ՝ սակագների նվազեցմանը, միաժամանակ ավելացրեց. «Սակայն անկեղծ լինենք՝ ոչ մի երկրում երկու օպերատորներ, որոնք ունեն մեծ պահանջարկ, սակագների հարցում չեն պայքարի: Դա կպահանջի ծանր ներդրումներ, դա նրանց կողմից կլինի ինքնասպանություն»: Այսպիսով, Վ. Ֆետսիսը ակնարկում է, որ իրատեսական չէ ակնկալել, որ «Ղ-Տելեկոմը» հնարավորություն կունենա անհամեմատ ցածր սակագներ առաջարկել՝ «ԱրմենՏելին» ստիպելով նույնը անել: Առավել հավանական է, որ եկող տարվա կեսին երկու ընկերությունները ինչ-որ սակագնային նոր տարբերակներ ներկայացնեն հանրությանը եւ այդպիսով սկսեն համատեղ գոյատեւել՝ առանց մեկը մյուսին «զայրացնելու»:

Ֆետսիսը այդպես էլ չցանկացավ պատասխանել՝ փոխվե՞լ, թե՞ պահպանվում է իրենց ընկերության հիմնական բաժնետեր հունական OTE-ի՝ «ԱրմենՏելի» 90 տոկոս բաժնետոմսերը վաճառելու մտադրությունը: Նա հայտարարեց, որ իր խնդիրը ընկերության կառավարումն է, իսկ բաժնետոմսերը վաճառել-չվաճառելու վերաբերյալ հարցին կարող են պատասխանել հենց բաժնետերերը: Ինչեւէ, ըստ Ֆետսիսի, 2005-ի ընթացքում իրենք կավարտեն գյուղերի հեռախոսաֆիկացումը, զուգահեռ կիրականացնեն նաեւ թվայնացման գործընթացը, մասնավորապես՝ Երեւանում թվային բաժանորդները եկող տարեվերջին կկազմեն ընդհանուրի 80 տոկոսը:

Իսկ հեռախոսակապի նոր սակագնային քաղաքականությունը, որը կկիրառվի 2005-ի տարեսկզբից, ըստ «ԱրմենՏելի» տնօրենի, հասարակության շրջանում կապահովի հավասարություն, քանի որ, նրա բերած տվյալներով, ստացվում է, որ ներկա գործող սակագներով Հայաստանի աղքատ եւ անապահով խավը փաստացի վճարում է հարուստների կապի ապահովման համար: Բանն այն է, որ ըստ հրապարակված տվյալների՝ աղքատ բաժանորդները ամսական խոսում են միջինը 200 րոպե, այսինքն՝ նույնիսկ իրենց անվճար 360 րոպեն չեն սպառում, արդյունքում, 900 դրամ վճարելով, նրանց խոսակցության մեկ րոպեի սակագինը ստացվում է մոտ 4.5 դրամ:

Իսկ հարուստները կամ իրավաբանական անձինք, վճարելով 4 հազար դրամ ամսական, խոսում են ավելի քան 10 հազար րոպե: Արդյունքում՝ նրանց մեկ րոպեի արժեքը ստացվում է մոտ 40 լումա: Նոր գնային քաղաքականությունն, ըստ Ֆետսիսի, այս «անարդարությունը» կվերացնի. եթե աղքատները կշարունակեն 900 դրամ վճարել, ապա հարուստները եւ իրավաբանական անձինք նախկինի պես խոսելու համար ստիպված կլինեն վճարել 30-40 դոլար: Ինտերնետ հեռախոսակապի ծառայությունն «ԱրմենՏելը» խոստանում է մատուցել եկող տարեսկզբից: Ըստ Ֆետսիսի՝ այս ծառայության մատուցման համար իրենց կիրառելիք սակագները նախկինից շատ բարձր չեն լինի, բայց որակը կլինի անհամեմատ բարձր: Այս դեպքում ճիշտ կլիներ ասել՝ մինչեւ չտեսնենք՝ չենք հավատա: 

Վահագն Հովակիմյան

Տպել
1658 դիտում

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից