«Ելք»-ն առաջիկա տարիների ռազմավարությունն է մշակում. Արայիկ Հարությունյան

Այսօր «ԵԼՔ» դաշինքը դարձավ մեկ տարեկան: Ինչի կապակցությամբ «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը շնորհավորական ուղերձ էր հղել ֆեյսբուքյան իր էջում:

«ԵԼՔ դաշինքը՝ 1 տարեկան է: Շնորհավորում եմ բոլորիս՝ այս կարեւոր օրվա կապակցությամբ եւ մաղթում անսպառ եռանդ ու կամք՝ միասնաբար պայքարելու մեր նպատակների եւ արժեքների հաղթանակի համար, որը հաղթանակն է՝ Հայաստանի Հանրապետության»:

Դաշինքի կատարած գործունեության, եւ ապագա նպատակների հետ կապված մեր հարցերին պատասխանեց Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ, Կրթության, մշակույթի, սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, պատմական գիտությունների թեկնածու Արայիկ Հարությունյանը:

- Պարոն Հարությունյան, այսօր լրանում է ԵԼՔ խմբակցության ստեղծման մեկ տարին, ի՞նչ է արել այս ընթացքում ԵԼՔ-ը, թե Ազգային ժողովում, թե Երեւանի ավագանում:

- ԵԼՔ դաշինքին հաջողվել է այս մեկ տարվա ընթացքում իր հռչակագրի 2 կետը իրականացնել, դրանք են՝ մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին եւ Երեւանի ավագանու ընտրություններին, ձեւավորվել են խմբակցություններ, որոնք ներկայում ակտիվ գործում են հանրային քաղաքական կյանքում, մամուլում, թերեւս, ամենաակտիվ խմբերից մեկն են:

- Ի՞նչ է ստացվել արդյունքում, Հայաստանի քաղաքական կյանքում ԵԼՔ-ը ի՞նչ է փոխել:

- Նոր որակի քաղաքական ուժ է, կարծում եմ, որովետեւ նրանում ընդգրկված են թե Երեւանի ավագանիում, թե ԱԺ խմբակցությունում մարդիկ, ովքեր նախկինում քաղաքացիական նախաձեռնություններում շատ ակտիվ նախաձեռնություն են ունեցել, եւ ծանոթ են կոնկրետ խնդիրներին, եւ այդ գիտելիքի պաշարը ներկայում օգտագործում են, եւ սրանով նախկինում ձեւավորված խմբակցություններից տարբերվում ենք: Չեմ կարող ասել, կոնկրետ ինչ նշանակալի արդյունքներ են, որովհետեւ գործընթացների մեջ է, Երեւանի ավագանիում բազմաթիվ հարցեր են բարձրացվել եւ լուծումներ են ստացել: Թե կոնկրետ անհատների վերաբերյալ, թե համակարգային խնդիրներ են վերհանվում, որոնք դեռ լուծումներ չեն ստացել, քանի որ ԵԼՔ խմբակցությունը իշխանական չէ, եւ չունի այդ լծակները, բայց առավելագույն լծակները, որոնք ունենք, օգտագործում ենք:

ԵԼՔ խմբակցությունը ներկայում մի լուրջ խնդիր է վերհանել ավագանիում, նախադպրոցական ուսումնական հաստատությունների հետ կապված եւ իրացնելով մեր լիազորությունները եւ օրենքով տրված հնարավորությունները՝ ստեղծվել է քննող հանձնաժողով, որովհետեւ մանկապարտեզների հետ կապված բազմաթիվ էին բողոքները, օրենքի կոպիտ խախտումների դեպքերը: Եվ կրթական ոլորտի այս առաջին օղակում, կարծում ենք, որ առաջնային է խնդիրների լուծումը, հետո կանցնենք արդեն դպրոցներին: Ազգային ժողովում խմբակցությունը էլի բազմաթիվ խնդիրներ է բարձրացրել, հավատարիմ լինելով մեր ծրագրին, մասնավորապես՝ ԵԱՏՄ-ի հետ կապված, քաղաքացիական ավիացիայի հետ կապված, առողջապահական խնդիրներ, ջրի խնդիրները կրթության հետ կապված, անվտանգության հետ կապված, այսինքն՝ բոլոր ուղղություններում խմբակցությունն աշխատում է, եւ առավելագույնն են անում այն մանդատների շրջանակներում, որ մեր հասարակությունը տվել է մեզ:

- Այսինքն՝ խնդիրները բարձրացվում են, իսկ թե ինչքանո՞վ են լուծվում, կախված է մանդատների քանակի՞ց:

Դե, դա բնական պրոցես է, իհարկե, Երեւանի ավագանուց կարող եմ ասել, որ ավագանու ճիշտ աշխատանքը, ԶԼՄ-ների ներգրավածությունը կոնկրետ խնդրի շուրջ եւ հանրային ճնշումը կոնկրետ լուծումներ են տալիս: Կարող եմ օրինակ բերել կարմիր գծերի հետ կապված, որ ամռանը քաղաքապետարանը նախատեսեց թանկացում վճարների, մինչեւ 150 դրամ, բայց ավագանու մեր խմբակցության գործունեությունը հանգեցրեց նրան, որ այդ թանկացումը տեղի չունեցավ, կարծում եմ սա շատ կոնկրետ արդյունք է: Փողոցների վերանվանումների հետ կապված ունենք կոնկրետ արդյունքներ, մանկապարտեզներում, դպրոցներում կոնկրետ խնդիրների լուծման հետ կապված  ունենք արդյունքներ, այսինքն այդ ուղղությամբ շարժվում ենք: Իհարկե, մեր ֆրակցիաները գոյություն ունեն ընդամենը մի քանի ամիս՝ մինչեւ 6 ամիս, եւ դժվար է պատկերացնել, որ այդ ընթացքում ինչ-որ շեշտակի փոփոխությունների կարելի էր հասնել, այդ 6 ամիսների ընթացքում հիմք է դրվում առաջիկա լուծումների համար:

- Իսկ ապագայի հետ կապված ինչ ծրագրեր ունեք, ի՞նչ եք նախատեսել անել:

- Ներկայում ԵԼՔ դաշինքը պատրաստվում է առաջիկա տարիների իր ռազմավարությունը հստակեցնել, դրա հետ կապված առաջիկա շաբաթներին նորություն կլինի, հավատարիմ ենք լինելու մեր նախընտրական ծրագրերին, որովհետեւ դրանցով պարտավորություններ ենք ստանձնել, եւ այդ ծրագիրը փորձելու ենք առավելագույնս իրագործել: Իհարկե, սխալ կլինի ասել, որ մենք այն կիրագործենք ամբողջությամբ, որովհետեւ իշխանական լծակներ չունենք, բայց մեր հնարավորությունների սահմաններում մեր ընտրողներին տված խոստումների ինչ-որ մի մասը վստահաբար կիրագործենք:

 - Իսկ ի՞նչ կասեք ձեր հռչակագրի 3 կետի մասին, որտեղ նշվում էր, մեկ կուսակցություն դառնալու մասին:

- Ինչ վերաբերվում է դրան, դա առաջիկայի մեր ծրագրերից է, եւ լուրջ քննարկումներ առայժմ այդ ուղղությամբ չկան, բայց այսպես պարտավորություններ ենք ստանձնել առաջին երկուսը կատարել ենք երրորդն էլ, հուսով եմ, կիրագործենք:

Նիկոլայ Ավետիսյան

Տպել
5950 դիտում

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ