Որքա՞ն է Սերժ Սարգսյանի ծրագրերի կատարողականը. խմբագրական

Շաբաթ օրը Սերժ Սարգսյանը Դիլիջանում մասնակցում էր տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովի ամփոփիչ նիստին ու, մեղմ ասած՝ ծավալուն ելույթ է ունեցել:

Եթե երկու բառով ասենք, Սերժ Սարգսյանի ելույթի «կարմիր թելը»  եղել է համայնքներից զարգացման ծրագրեր պահանջելը: Մի քանի մեջբերում այդ ելույթից.

«Շատ եմ լսել ֆինանսական հատվածի, այդ թվում՝ միջազգային ֆինանսական կառույցների ներկայացուցիչներից, որ մեր համայնքներում հավակնոտ եւ իրատեսական ծրագրերի, դրանց թափանցիկ իրագործման ինստիտուցիոնալ կարողությունների առկայության պարագայում միշտ հնարավոր է ֆինանսավորում գտնել»:

«... անհրաժեշտ է համայնքների զարգացման մոտեցումների եւ ծրագրերի իրագործման պատկերացումների փոփոխություն»:

«Համայնքները պետք է կարողանան ձեւավորել համապատասխան կարողություններ բարձր որակի զարգացման եւ կոնկրետ գործարար ծրագրեր կազմելու համար»:

«Երկարաժամկետ հատվածում հաջողության են հասնում այն ծրագրերը, որոնք համայնքները կապում են գլոբալ արժեշղթաների հետ։ Դրանք Արեւելյան Եվրոպայի, եւ այլ զարգացող երկրների համար լուրջ առաջընթաց են ապահովել»:

«Բոլոր ծրագրերի մշակման եւ իրագործման փուլում պետք է իրականացվեն բազմակողմ շահագրգիռ քննարկումներ, որոնք ամբողջությամբ կներառեն եւ կարտացոլեն տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման կարիքները: Ի վերջո, այդ ծրագրերը հենց մեր համայնքների ամրապնդման համար են իրականացվում, այլ ոչ թե մեկ այլ նպատակով»:

Եվ այլն, եւ այսպես շարունակ:

Ի դեպ, Սերժ Սարգսյանը մի քանի ուշագրավ ցուցանիշ է ներկայացրել: «Վարչապետը հանդես է եկել կոչով, որպեսզի համայնքները զարգացման ծրագրեր ներկայացնեն: Շատ ողջունելի եւ բոլորիս համար անհրաժեշտ առաջարկություն է, բայց ներկայացվեցին ընդհանուր թվով 180 ծրագիր, որոնցից միայն 108-ը հասան քննարկման փուլ: Դրանցից 58-ն են արժանացել կառավարության հավանությանը, բայց հետագայում ներկայացնողները հրաժարվել են իրենց իսկ մշակած 44 ծրագրերից: Սա ի՞նչ է նշանակում. նշանակում է, որ կառավարությունը ձեզ հնարավորություն է տվել աշխատելու, օժանդակություն ստանալու, բայց պայմանով, որպեսզի դուք ունենաք ծրագրեր, որպեսզի ձեր համայնքները կարողանան օգտվել ծրագրեր կազմելու եւ իրականացնելու ձեր ունակություններից: Բայց արդյունքը ի՞նչ դարձավ` այդքան խոսեցինք, այդքան աշխատեցիք եւ ընդամենը 14 ծրագիր: Համաձայնեք, որ դա առաջին հերթին ձեր մեղքն է եւ ոչ կառավարության: Պետք է այս հարցերին ուշադրություն դարձնել: Ակնկալում եմ, որ ելույթների ընթացքում նաեւ այս իրողության մասին պետք է խոսել՝ հասկանանք, տեսնենք, թե պատճառն ինչ է: Մեզ օդի պես անհրաժեշտ են հաջողված պատմություններ: Հասկանու՞մ եք, դրանք շատ լավ օրինակներ են: Եթե մենք ամեն մարզում ունենանք 5, 7, 10 հաջողված ծրագրեր, հավատացեք, որ հաջորդ տարի, դրանից հետո մյուս տարի կրկնապատկվելու, եռապատկվելու են»,- իր ելույթում ասել է Սերժ Սարգսյանը:

Փաստորեն 180 ծրագրից, որոնք ներկայացրել են համայնքները, հիմա իրականացվում է միայն 14-ը: Այսինքն՝ 10 տոկոսի նույնիսկ չի հասնում: Շա՞տ է սա, թե քիչ: Ինչպես ասում են, ամեն ինչ ճանաչվում է համեմատության մեջ: Այն, որ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները լավ չեն աշխատում, թերեւս, անվիճելի է: Նրանց հիմնական ֆունկցիան անընդհատ վերարտադրվելն է, բոլոր միջոցներով «վերընտրվելը», որպեսզի համապետական ընտրություններում «ձայն հավաքեն» ՀՀԿ-ի համար: Մնացածը, այնպես՝ ձեռքի հետ. ինչ ստացվեց՝     ստացվեց: Հայաստանում տարիներ շարունակ թշվառության, անհուսության, անհեռանկարայնության մեջ ապրող բազմաթիվ քաղաքներ ու գյուղեր կան, որոնց քաղաքապետներն ու գյուղապետները անընդհատ «հաղթում են» ընտրություններում: Բայց սա այլ խոսակցություն է: Հիմա՝ եթե 180 ծրագրից 14-ն է իրականացվում, դա շա՞տ է, թե քիչ: Կասեք՝ քիչ է, ահավոր քիչ: Բայց...

«Համոզված եմ, որ յուրաքանչյուր համայնք Հայաստան աշխարհի մանրակերտն է...»,- իր ելույթում ասել է Սերժ Սարգսյանը: Այսինքն, եթե մանրակերտների պահով համեմատություն անենք, ապա ամեն համայնքապետ իր ղեկավարած համայնքում Սերժ Սարգսյանի «մանրակերտն է»: Եվ ուրեմն նրանց՝ ծրագրեր իրականացնելու արդյունավետության ցուցանիշը պետք է համեմատվի  Սարգսյանի հայտարարած ծրագրերի իրականացման ցուցանիշի հետ:

Ահա այս համեմատությունն անելու դեպքում կհասկանանք, որ համայնքների ներկայացրած 180 ծրագրից 14-ի իրականացումը բարձր՝ շատ բարձր ցուցանիշ է: Նույնիսկ անակնկալ բարձր: Այստեղ գոնե մի 7-8 տոկոս կատարողական կա: Իսկ ինչպիսի կատարողական ունի «Հայաստան աշխարհի» «համայնքապետի»՝ Սերժ Սարգսյանի ծրագրերի կատարողականը: Դե երեւի ոչ ոք չի մոռացել, որ մենք աշխարհը արդեն պետք է բուժած լինեինք «Սպիդից» մեր «Արմենիկումով», պիտի երթեւեկեինք Իրան-Հայաստան երկաթուղով, մեր տներում պետք է վառվեին նոր ատոմակայանից սնվող լամպերը եւ այլն, եւ այսպես շարունակ: Այդ ծրագրերի կատարողականը ուղիղ 0 տոկոս է:

Հիմա կա նոր «ծրագիր», որի մասին Սերժ Սարգսյանը հիշեցրել է իր ելույթում. «Արդեն հայտարարել եմ, վստահ եմ, որ տեղյակ եք, մինչեւ 2040 թվականը մեր ժողովրդագրական եւ տնտեսական զարգացման թիրախները...: Մի քանի տարի հետո մենք հասնելու ենք 10 հազար դոլարին համարժեք մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի»,- ասել է նա: Դե երեւի հիշում եք, որ բացի 10 հազար դոլարից նաեւ 4 միլիոն բնակչություն պետք է ունենանք: 2040 թվականը շատ հեռու է, այդքան սպասելու հավես չկա: Պարզապես՝ երկու ցուցանիշ: ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Հայաստանում լիարժեք իշխանություն է ստացել 2008 թվականին: Այն ժամանակ մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն 4.1 հազար դոլար էր, 2016-ին՝ 3.6 դոլար: 2008-ին ՀՀ բնակչությունը 3 միլիոն 127 հազար էր, 2016-ին՝ 2 միլիոն 992 հազար: Այս տեմպերով որ շարունակվի, 2040 թվականին Հայաստանում ոչ ոք չի լինի, որ գնահատի, թե ինչպես իրականացվեց Սերժ Սարգսյանի այս նոր ծրագիրը:

Տպել
12301 դիտում

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել