Սերժ Սարգսյանը պաշտոնապես սկսեց իր նախընտրական քարոզարշավը. քաղաքագետ

Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը կարծում է, որ նոյեմբերի 9-ին Սերժ Սարգսյանի ունեցած ծավալուն ելույթը նախընտրական ելույթի տրամաբանություն ուներ: Աս մասին քաղաքագետն ասաց «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում՝ խոսելով Սարգսյանի ելույթում հնչած գնահատականների մասին:

Պարոն Բաղդասարյան, ՏԻՄ-երի վերաբերյալ իր ծավալուն ելույթում Սերժ Սարգսյանը խոսում է ՀՆԱ-ի, ԵԱՏՄ շուկայի, ժողովրդագրական պատկերի եւ այլնի մասին: Տեսակետներ կան, որ այս ելույթն ավելի շուտ վարչապետի ելույթ էր: Ինչպե՞ս կգնահատեք ելույթը 2018 թվականին ընդառաջ:

- Հաշվի առնելով, որ 2018 թվականի ապրիլից հետո այսօրվա նման նախագահ եւ վարչապետ չի լինելու, լինելու է պետության մի դեմք, որը պատասխանատու է լինելու այսօրվա վարչապետի եւ նախագահի գործողությունների համար: Այսինքն՝ ե՛ւ տնտեսության համար, ե՛ւ արտաքին քաղաքականության: Դա պետության առաջին դեմքի ելույթ էր եւ դա ընդամենը իմ պատկերացմամբ նախընտրական ելույթ էր: Սերժ Սարգսյանը, կարելի է ասել, պաշտոնապես սկսեց իր նախընտրական քարոզարշավը:

Այսինքն՝ սրանից հետո Սերժ Սարգսյանի հայտարարությունները նախընտրական ոճի մե՞ջ են լինելու, նույնաբովանդա՞կ են լինելու:

- Ես կարծում եմ, որ ինքն արդեն նախընտրական ռեժիմով է աշխատում եւ սրանից հետո հենց այդ ռեժիմով էլ շարունակելու է աշխատել: Այսինքն՝ ընտրություններ որպես այդպիսին, վարչապետի չի լինելու, բայց դա ուղղված է լինելու նրան, որ հասարակական ընդվզումը մեծ չլինի: Հասարակությունն այնքան էլ շատ չբարկանա, որ Սերժ Սարգսյանը շարունակելու է պաշտոնավորել: Ընտրություն չկա, բայց իմիջի խնդիր կա չէ՞:

Ելույթում Սերժ Սարգսյանը հիշեցնում է նաեւ 2040 թվականին ՀՀ-ի բնակչությունը 4 միլիոն դարձնելու իր նախորդ հայտարարությունը: Իրատեսակա՞ն է այդ միտքը:

- Սերժ Սարգսյանն արդեն 10 տարի է պետության առաջին դեմքն է, եւ Սերժ Սարգսյանը միշտ արտասանել է շատ գեղեցիկ ելույթներ, որոնք երբեք իրատեսական չեն եղել: Համենայնդեպս, վերջին տարվա ընթացքում իր արտասանած ելույթներից երեւէ մեկն իրականություն չի դարձել գոնե կիսով չափ: Հաշվի առնելով նախորդ 10 տարիների փորձը, ես բացարձակապես իրատեսական չեմ համարում իր տեսլականը, ինչպես որ իր ցանկացած նախընտրական ելույթը:

- Խոսելով համայնքապետերի մասին՝ Սերժ Սարգսյանն ամոթ որակեց համայնքային գումարները տուն տանող գյուղապետերի արարքը, եւ որ այսուհետ չեն ներվելու նման գյուղապետերը: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը: Այսինքն՝ մինչեւ այժմ կատարվածը ներվո՞ւմ էր, իսկ հիմա՝ ո՞չ:

- Ուրիշ բան, որ դրանով իրավապահ մարմինները զբաղվեին, ինքն էլ որպես նախագահ, իրավապահ մարմինների զբաղվելուց հետո որոշեր համաներում հայտարարել, ներել կամ ոչ: Դա իրավական պետության ղեկավարին հարիր խոսք կլիներ: Իր ասածը քաղաքական խոսք չէր, ինքն այնպես ասեց, կարծես թե, իր անձնական միջոցներն են տարել, ինքը ներում է: Իսկ Սերժ Սարգսյանը քաղաքացիներին, այդ համայնքների բնակիչներին հարցրե՞լ է՝ իրենք համաձա՞յն են ներել համայնքի ղեկավարներին, որ գումարը տարել, դրել են իրենց տանը: Ես համաձայն չեմ ներելուն: Այդ թվում՝ իմ գումարն են չէ՞ տարել, որպես ՀՀ հարկատուի: Համաձայն չեմ, ինչի՞ է Սերժ Սարգսյանը բոլորի անունից նրանց ներում շնորհում:

- Սերժ Սարգսյանը զգուշացրեց մարզպետներին, որ հետայսու իրեն ինչ-որ մի գյուղապետի հարցով չմիջնորդեն: Կարո՞ղ ենք արձանագրել, որ առնվազն մինչեւ ելույթի պահը միջնորդավորված հովանավորչություն է տեղի ունեցել տեղական իշխանությունների մակարդակում:

- Մենք ուզենք, թե չուզենք պետք է այդպիսի եզրակացություն անենք եւ հասկանալի է թե ինչու: Գյուղապետերն էական դերակատարում են ունեցել ընտրությունների ժամանակ, ձայներ են ապահովել իշխող կուսակցության համար եւ քանի որ կարելի է ենթադրել, որ սրանից հետո ընտրություններում համայնքապետերի դերը նվազել է, դրա համար իշխանություններն իրենց վերաբերմունքը խստացնում են համայնքապետի նկատմամբ: Վերջիններիցս կախվածությունը շատ քիչ է, որովհետեւ սրանից հետո իշխանություններն ընտրությունները կեղծելու առումով հույս են դնելու ռեյտինգային թեկնածուների վրա, ոչ թե համայնքի ղեկավարների:

Տպել
3905 դիտում

Եղբայրները հարվածել են կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել