Գլխավոր դատախազությունը կուսումնասիրի Սերժ Սարգսյանի հայտարարությունը

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինն armtimes.com-ին պարզաբանում է տրամադրել Սերժ Սարգսյանի՝ տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության վերաբերյալ ունեցած ելույթի առնչությամբ:

Մենք դատախազությունից հետաքրքրվել էինք, թե արդյո՞ք ուսումնասիրվում է Սերժ Սարգսյանի ելույթում հնչած տեղեկությունները, որտեղ խոսվում է գյուղապետերի կողմից համայնքային բյուջեի գումարները տուն տանելու մասին:

«Բոլոր տեղեկությունները, որոնցում առկա են առերեւույթ հանցագործության մասին կոնկրետ տվյալներ, եւ որոնց մասին ՀՀ դատախազությանը սահմանված կարգով հայտնի է դառնում, օրենքով նախատեսված ընթացակարգերով ստուգվում են եւ դրանց տրվում է համապատասխան իրավական գնահատական: Որեւէ տարբերություն չի կարող լինել՝ խոսքը համայնքապետերի՞, թե՞ այլ պաշտոնատար անձանց հնարավոր գործողություններին կամ անգործությանն է վերաբերում: Մինչ այժմ համայնքապետի պաշտոն զբաղեցրած անձանց քրեական պատասխանատվության բազմաթիվ դեպքեր են եղել: Եվ հետայսու եւս բոլոր այն դեպքերում, երբ իրավապահ մարմինները կունենան նմանատիպ դրսեւորումների մասին կոնկրետ փաստեր, դրանք կենթարկվեն լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի ստուգման: Կոռուպցիոն կամ որեւէ այլ բնույթի հանցագործություններում պաշտոնատար անձանց մեղսակցությունը հիմնավորվելու դեպքում կձեռնարկվեն օրենքով սահմանված բոլոր միջոցները՝ նրանց համապատասխան քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու ուղղությամբ»,- փոխանցեցին գլխավոր դատախազությունից:

Տպել
2174 դիտում

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և 8 մարզերում

«Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի պահեստներում բռնկված հրդեհի մարմանը 11 մարտական հաշվարկ է մասնակցել

Հետաքրքրություն ներկայացնող ընկերությունների մեծ մասը զգալի ավելացրել է բյուջե վճարված հարկերը. Փաշինյան

Հայաստանը 9 ծանրորդով կմասնակցի Թայլանդում կայանալիք աշխարհի առաջնությանը

89 մարտական հաշվարկ եւ 2 օպերատիվ խումբ պայքարել են 76 խոտածածկ տարածքի հրդեհ մարելու համար

Թաթուլ համայնքի ղեկավարը մի քանի միլիոնի հասնող չարաշահումներ է թույլ տվել (տեսանյութ)

Կոտայքում Opel-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը շպրտվել է հանդիպակաց երթևեկելի գոտի և տեղում մահացել

Ողջունելի է, որ Կարմիր Խաչի ՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերուն

Ավիապատահար Գյումրիում. «Պոբեդայի» ինքնաթիռը վայրէջք կատարելիս ետնամասով հպվել է վազքուղուն

Սիրիայում թուրքական զինուժը կրակ է բացել քուրդ զինյալների դեմ

Թոշակառուն գերեզմանատան տարածքից 4 սոճի է հատել. վնասի չափը պարզվում է

Մարտական հերթափոխի նախապատրաստում զորամասերից մեկում

«Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի պահեստներից ծուխ է նկատվել (տեսանյութ)

Ոստիկանները ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելիս կիրառել են օրենքը խախտող անհամաչափ ֆիզիկական ուժ. ՄԻՊ

Վարչապետի աշխատակազմը ներկայացրել է այսօր կառավարությունում Ամուլսարի հանքի վերաբերյալ խորհրդակցության սղագրությունը

Ամուլսարի հանքի շահագործումը ոչ Սեւանին, ոչ Ջերմուկի ջրերին ոչ մի վնաս չի հասցնելու. վարչապետ

Ո՞ւմ է պետք Սերժ Սարգսյանի ձերբակալությունը. ՀՀԿ-ի՞ն, թե՞ ինշխանությանը

Ստեփանավանի անտառներում 3 տարում ապօրինի հատվել է 1462 ծառ. մեղադրանք է առաջադրվել 16 անձի

Նովոսիբիրսկ քաղաքում վթարի հետեւանքով ՀՀ քաղաքացի է զոհվել, 9 մարդ՝ վնասվածքներ ստացել

Քրեակատարողական հիմնարկներում նշեցին Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը