Հայաստանում անչափահասներին թույլ են տալիս խաղադրույք կատարել. Միհրդատ Մադաթյան

Հայաստանում մեծ տարածում ունի խաղամոլությունը, եթե խաղատները հեռացնելով քաղաքից մտածում էին, որ խնդիրը լուծվել է, ապա հիմա ամեն քայլափոխի բուքմեյքերական գրասենյակներ են, որոնք իրենց բնույթով արդեն գրեթե չեն զիջում խաղատներին: Այդ հարցի շուրջ մեր հարցերին է պատասխանում հոգեբան Միհրդատ Մադաթյանը:

- Պարոն Մադաթյան, վերջերս Հայաստանում մեծ տարածում է գտել խաղամոլությունը, ի՞նչ կասեք դրա մասին:

- Խաղամոլությունը որոշակի պաթոլոգիա է, բայց եկեք նայենք այս ձևով, յուրաքանչյուրը մեզանից ունի իր ազարտը արդարացնելու միջոցներ, սպորտով զբաղվելը նույնպես ազարտի շարքից է, բայց այս պարագայում մենք պետք է կարողանանք պահել դա նորմայի սահմաններում, մենք չենք ունենում խաղամոլներ, այլ ունենում ենք մարդիկ, որոնց արժեհամակարգի մեջ խաղի այդ վիճակը դրված է ավելի բարձր, քան մնացած ամեն բան:

- Իսկ ի՞նչ կասեք բուքմեյքերական ընկերությունների մասին, որոնց գովազդն ամեն քայլափոխի տեսնում ենք:

- Ինչ վերաբերվում է խաղատներին, ես չեմ վախենա այդպես կոչել դրանք, քանի որ դա սարսափելի բան է, դրան էլ գումարած, որ ցերեկային ժամերին հեռուստացույցով գնում են գովազդներ Վիվառոների և մնացած բոլոր բաների մասին: Սարսափելի բան է տեղի ունենում՝ հույսը բառացիորեն դրված է խաղատներում աշխատողների վրա, բայց շատ դեպքեր են լինում, որ 14 տարեկան երեխան հանգիստ այցելում է այնտեղ և կատարում խաղադրույք, որը օրենքով չի թույլատրվում, բայց և չի էլ կանոնակարգվում: Բացի դրանից հանրության լայն զանգվածի համար տրամադրություն է ստեղծվում, որպեսզի իրենք ինչ-որ ձևով մասնակից լինեն ոչ ճիշտ զբաղմունքին:

- Պարոն Մադաթյան, երբ, կարծես թե, քաղաքից վերացրել էին արդեն խաղատները, բայց եթե այս դեպքում առաջ բուքմեյքերական կետերի անվան տակ էր ամեն ինչ, հիմա արդեն բուքմեյքերական կետը, մասնավորապես՝ Գուդվինը, վերածվել է խաղային ապարատներով լի վայրի, և դա գտնվում է անմիջապես բժշկական համալսարանի մոտ, ի՞նչ կասեք սրա մասին:

 -Դա օրենքի խախտում է, և պետք է որոշակի պատկան մարմիններ զբաղվեն դրանով, և ինչ-որ ձևով կասեցնեն դա, ես կարծում եմ ոչ միայն դա պետք է վերացնի, այլ նաև բուքմեյքերական կետերը, որոնք նույնպես ոչնչով չեն տարբերվում խաղատներից:

- Քաղաքից վերացնե՞ն, թե՞ առհասարակ:

- Երևի թե քաղաքից, ընդհանուր վերահսկելը մարդու իրավունքների խախտում կլինի, միգուցե պետք է քաղաքից վերացնել, միգուցե հենց հեռուստացույցից է պետք հեռացնել, ժամը 4-ին, 5-ին 10 տարեկան երեխան չնայի օրինակ Աջարաբեթի գովազդը կամ նման մի ուրիշ խաղի: Երեխաները նայում են այդ գովազդները, ու իրենց ենթագիտակցության մեջ մտնում է դա, որպես օրինական ձև ինչ-որ մի ձգտման, և բնականաբար՝ դա բացասական ազդեցություն է ունենում:

- Պարոն Մադաթյան, իսկ հասարակական տրանսպորտների վրա տեղադրված բուքմեյքերական ընկերությունների գովազդների մասին ի՞նչ կասեք, քաղաքապետարանը պե՞տք է վերահսկի սա:

- Քաղաքապետարանը՝ նույնպես, հեռուստաընկերությունները նույնպես, ինչ-որ մի կերպ դա պետք է վերահսկվի, ծխախոտի և խմիչքի գովազդը պետք է վերահսկվի, իսկ բուքմեյքերական ընկերություններինը չպիտի՞ վերահսկվի:

- Իսկ ոստիկանությունը այստեղ անելիք ունի՞:

-Այստեղ կարծում եմ մինչև ոստիկանությունը շատ անելիքներ կան, ես նորից եմ ասում բուքմեյքերական կետեր մտնելուց ոչ ոք ձեզ չի հարցնի քանի տարեկան ես, որ խաղադրույք ես դնում: Այսինքն՝ ոչ մի կերպ կանոնակարգված չի: Մենք ունեցել ենք անչափահասների դպրոցի կողքը բացված բուքմեյքերական կետերում խաղացած 14 տարեկան խնդրային տարիքի մեջ գտնվող երեխաներ, որոնք մտել են և դրույք են կատարել:

- Ի՞նչ է խաղացող մարդու նպատակը, հեշտին գնալու ձգտո՞ւմ:

- Այո, ընդհանրապես կազինոների վրա գնացող մարդիկ հեշտին են ձգտում, և դա ծնողների սխալն է, որ երեխային փոքր տարիքից չեն սովորեցնում, որ կամայական բան ստանալուց ինչ-որ բան պիտի տաս, հենց այնպես ոչինչ չես ստանում: Եւ սա այդ միֆն է, որ կարող ես միանգամից դառնալ միլիոնատեր ուղղակի դրույք կատարելով, այլ ոչ թե գնալով և չարչարվելով:

- Փաստորեն, ուզում եք ասել, որ նույն հեռուստատեսությունը, որը պետք է դաստիարակչական բնույթի հաղորդումներ ցուցադրեր, խանգարո՞ւմ է մարդկանց գովազդելով անընդհատ Աջարաբեթը, Վիվարոբեթը կամ Տոտոն:

-Իհարկե՝ գովազդները խանգարում են միանշանակ, որովհետև լավ ապրելակերպը դա գալիս է քրտինքով աշխատանքով, որը որ աշխարհի բոլոր երկրների համար ընդունելի բանաձև է: Ամեն անգամ գրագետ հաղորդումները ընդմիջել Աջարաբեթով, Տոտոգեյմինգով կամ Վիվարոյով, իհարկե՝ այլասերվածություն է:

- Իսկ ի՞նչ կասեք նրանց անընդհատ գովազդվող ակցիաների մասին:

- Միանշանակ դա միտում ունի մարդկանց ներգրավելու խաղի մեջ, և դա երիտասարդ երեխայի համար բավականին զգալի գումար է, և այնտեղ եթե երեխան գրանցվի, ոչ ոք չի հասկանա երեխա գրանցվեց թե մեծ: Ես իմ պրակտիկայում ունեցել եմ ծնող, որի անչափահաս երեխան գումար է պարտվել, մտել է բուքմեյքերական գրասենյակ խաղադրույք է կատարել և իրենից դա ընդունել են: Օրենքը թղթի վրա է գրված, և չի պահպանվում:

- Այսինքն կարող ե՞նք ասել, որ խաղադրույք կատարելը ոչնչով չի տարբերվում կազինո խաղալու:

-Իհարկե, միանշանակ, տարբերությունը ո՞րն է:

- Մի քանի օր առաջ հեռուստատեսությամբ  լրատվականի ժամին ցուցադրում էին, որ մեկը այլ երկրում շատ բարձր գործակցով խաղադրույք է հաղթել, ինչո՞ւ է նման բան լրատվությամբ մատուցվում:

-Դա էլ է կարևոր, և լոտոների գովազդն է կարևոր, որ ցույց են տալիս իբր մեքենա են շահում, կամայական այդ շահումները իրենք հակադաստիարակչական բնույթ ունեն, ես էլի եմ ասում, եթե մենք կարողանում ենք հեռուստացույցից արգելել ալկոհոլի գովազդը,  ծխախոտի գովազդը համարելով, որ դա մեր սերնդի համար արդյունավետ չի ու դա ընդհանրապես գովազդելու բան չէ, որովհետև բացասական բաներ են պարունակում, այդ դեպքում ինչո՞ւ ենք մենք  պահում ազարտը, որը բացասական վիճակն է:

- Իսկ, որ տարիքային խմբում է տարածված ավելի մինչև 25 տարեկան, թե՞ դրանից բարձր:

-Ինձ հանդիպած դեպքերում 25-45:

- Փաստորեն շատ դեպքերում հասուն մարդիկ էլ են գնո՞ւմ խաղամոլության:

-Այո, կան 50, 55 անգամ 60 տարեկան մարդիկ, ովքեր խաղում են:

- Իսկ 80 հազար դրամ տանջվելով աշխատելով ստացող մարդը, գնում է խաղալո՞ւ:

-Այո ունենում ենք նման խաղացողներ, և կազինոների տեղափոխումը քաղաքից ճիշտ էր:

Հուսանք այս ամենից համապատասխան կառույցները հետևություններ կանեն։

 

Նիկոլայ Ավետիսյան

Տպել
3184 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց