Այս տարի խոշոր եւ միջին բիզնեսը շուրջ 40 մլրդ դրամով ավելի հարկային եկամուտ է ապահովել

06/12/2017 schedule18:08

Խոշոր բիզնեսը շարունակում է ավելացնել պետբյուջե վճարած հարկերը: Խոշոր եւ միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունում հաշվառված հարկ վճարողների հարկային եկամուտները 2017թ. 11 ամիսներին 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 39.9 մլրդ դրամով կամ 9%-ով: «Նախորդ տարի ցուցանիշը մոտ 443 մլրդ դրամ էր, իսկ այս տարի կազմում է ավելի քան 483 մլրդ դրամ:

Ընդ որում, 2017թ.-ի 11 ամիսների ընթացքում հարկային գերավճարները նվազել են 4.7 մլրդ դրամով, ինչը հաշվի առնելու դեպքում 2017թ.-ի հարկային եկամուտների աճը կազմում է ավելի քան 61 մլրդ դրամ կամ 13,8%»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է ԽՄՀՎ ՀՏՎ պետ Արմեն Սաֆարյանը: Ըստ նրա՝ 2016թ. դեկտեմբերի 1-ից մինչեւ 2017թ. դեկտեմբերի 1-ը բոլոր հարկատեսակների եւ վճարների գծով գերավճարների հանրագումարը նվազել է 13.7 մլրդ դրամով կամ 7.3%-ով: Այս տարվա 11 ամիսների ընթացքում վարչարարության արդյունքում հնարավոր է եղել հարկ վճարողների հարկային պարտավորությունները՝ ապառքները, կրճատել 5.8 մլրդդրամով կամ 36,3%-ով:

Տեսչությունն աշխատանքներն իրականացնում է 2 սկզբունքով՝ կանխարգելելով հարկային իրավախախտումները եւ վարչարարական միատեսակ մոտեցում ցուցաբերելով թիրախային միեւնույն խմբերում հայտնված հարկ վճարողների նկատմամբ: «Վերլուծական կարողությունների կատարելագործման շարունակական աշխատանքներ են իրականացվում՝ օգտագործելով հնարավոր բոլոր աղբյուրներից ստացված տեղեկատվությունը, միաժամանակ խորացվում է կոմիտեի եւ իրավասու այլ մարմինների միջեւ համագործակցությունը: Արդյունքում, ամրապնդվում են օրինապահ հարկ վճարողների հետ գործընկերային հարաբերությունները, իսկ ռիսկային համարվողների նկատմամբ ուժեղանում է հարկային վարչարարությունը»,-տեղեկացրել է Արմեն Սաֆարյանը:

Նա վստահեցրել է, որ ստուգումները եւ ուսումնասիրություններն անց են կացվում բացառապես ռիսկերի առկայության դեպքում, երբ ինքնահայտարարագրման մղող բոլոր ջանքերն արդյունք չեն տալիս: Դա է փաստում հսկողական աշխատանքների քանակի նվազումը, մասնավորապես` բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումները պակասել են 45–ով կամ 12.7%-ով, փոխարենն ավելացել է մասնակի ստուգումների քանակը:

Խոշոր եւ միջին հարկ վճարողների ՀՏՎ հսկողության առանցքում գտնվող ռիսկային հարկ վճարողների մոտ արձանագրվել են հարկային եկամուտների եւ իրացման շրջանառությունների աճի առավել բարձր ցուցանիշներ: Եթե ոչ ռիսկային հարկ վճարողների հարկային եկամուտներն աճել են 7%-ով, ապա ռիսկայիններինը՝ 17,4%-ով: «Ստվերի վերացման հիմնասյունը փաստաթղթավորման կարգավորումն է, որի ուղղությամբ իրականացված հետեւողական վարչարարության արդյունքում տեսչություն-վարչությունում հաշվառված հարկ վճարողների կողմից 2017թ. հունվար-նոյեմբեր ամիսներին դուրս գրված հարկային հաշիվների քանակն ավելացել է 19%-ով, հարկային հաշիվներով իրացման շրջանառությունն աճել է ավելի քան 176 մլրդ դրամով կամ 10,5%-ով, իսկ ՀԴՄ ֆիսկալ հասույթներն աճել են 74.8 մլրդ դրամով կամ 11%-ով»,- նշել է ԽՄՀՎ ՀՏՎ պետը՝ ընդգծելով, որ հարկային հաշիվների քանակը եւ շրջանառությունը հիմնականում աճել են արտադրության, ներմուծման եւ մեծածախ առեւտրի ոլորտներում գործող հարկ վճարողների մոտ, իսկ ֆիսկալային հասույթները՝ մանրածախ առեւտրի եւ սպասարկման ոլորտներում.

«Տեսչությունում հաշվառված հարկ վճարողների նկատմամբ հետեւողական վարչարարությունը կարեւոր է, քանի որ նրանք ոչ միայն ապահովում են ընդհանուր հարկային եկամուտների գերակշիռ մասը, այլեւ նրանց կողմից են ձեւավորվում տնտեսության մեջ առկա ֆինանսական եւ առեւտրային փոխհարաբերությունները փոքր հարկ վճարողների հետ: Ուստի կազմվում են հարկերի վճարման ամբողջական շղթաներ՝ ներմուծողներից, արտադրողներից մինչեւ առեւտրի եւ ծառայությունների մատուցման վերջնական փուլ»:

Առանձին հարկ վճարողների հետ կազմակերպված հանդիպումների ու բացատրական աշխատանքների արդյունքում 2017թ.-ի հունվար-նոյեմբեր ամիսներին ԱԱՀ-ի եւ շահութահարկի գծով ներկայացված ճշգրտված հաշվարկներով ավելացվել է մոտ 3.9 մլրդ դրամ հարկ: Ոլորտային վերլուծությունները ցույց են տալիս, որ 2017թ. 11 ամիսների հարկային եկամուտները 2016թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ 28 ոլորտներում նվազել են ընդհանուր գումարով 17.9 մլրդ դրամով, ինչն առավելապես մրցակցության պայմաններում առեւտրային վերադիրների նվազման եւ գերավճարների հաշվին պարտավորությունների մարման հետեւանք է»,- նշել է Արմեն Սաֆարյանը:

Մասնավորապես՝ կապի ոլորտում 2017թ.-ի 11 ամիսների հարկային եկամուտները նվազել են 5.6 մլրդ դրամով կամ 21%-ով, շինարարության ոլորտում՝ 1.6 մլրդ դրամով կամ 10.3%-ով, կառուցապատման ոլորտում՝ 1.3 մլրդ դրամով կամ 47%-ով: Միեւնույն ժամանակ 57.8 մլրդ դրամի չափով կամ 49,4%-ով հարկային եկամուտների աճ է գրանցվել 55 ոլորտներում, այդ թվում՝ հանքարդյունահանման, սուպերմարկետների, ծառայությունների մատուցման, արտադրության, ներմուծման եւ առեւտրի ոլորտներում: Օրինակ՝ մետաղական հանքարդյունահանման ոլորտում 11 ամիսների հարկային եկամուտների աճը կազմել է 12.3 մլրդ դրամ կամ 43%, ծխախոտի արտադրության ոլորտում՝ 12.1 մլրդ դրամ կամ 51.7%, վառելիքի ներմուծման ոլորտում՝ 3.3 մլրդ դրամ կամ 16.6%: Ըստ հարկ վճարողների կատարված վերլուծության արդյունքով՝ 514 հարկ վճարողների մոտ հարկային եկամուտների՝ ընդհանուր գումարով 63.2 մլրդ դրամ նվազում է արձանագրվել, փոխարենը 574-ի մոտ արձանագրվել է 103.1 մլրդ դրամի աճ. այսինքն՝ նրանց հարկային եկամուտներն ավելացել են 49,4%-ով:

Տպել
1795 դիտում

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ալեն Սիմոնյանին

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին