Ճիճուներն ու կռիսները վխտում են տնակների մեջ. Սպիտակը՝ աղետից 29 տարի անց. (ֆոտո, վիդեո)

Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո ստեղծված տնակային ավանները, որոնք կառուցվեցին տարբեր երկրների կողմից որպես ժամանակավոր կացարաններ, դարձան 29 տարվա բնակարաններ, չնայած որ, վաղուց արդեն կորցրել են բնակության համար պիտանի լինելը:

Քաղաքի բոլոր տնակային ավաններում ապրում է ավելի քան 280 ընտանիք:

Սպիտակի Իտալական թաղամասում բնակվող Լամարա Ստեփանյանն ասում է, որ տնակն իրենց տվել են 3 տարի ժամկետով, բայց մինչ օրս բնակվում են քարերի վրա տեղադրված մետաղե տնակներում. «Տաքությունից ու ցրտից տնակները խոնավացել են, բորբոսնել, հազար ու մի հիվանդություն ենք ձեռք բերել այս 29 տարիների ընթացքում, փտել ա սաղ տունը…»,- ասում է տիկին Լամարան, ում հայրական ընտանիքը երկրաշարժի ժամանակ սեփական քարաշեն բնակարանն է կորցրել:

Սաթենիկ Սարդարյանը եւս փաստում` տնակները բնակության համար այլեւս անպիտան են. «Հատակն ու պատերը փտել են, ճիճուներն ու կռիսները վխտում են տան մեջ, ահավոր վիճակ է, երեխեքս ռեւմատիզմ հիվանդություն են ընկել»,- պատմում է նա ու մատնացույց անում հատակի նեխած հատվածներն ու բորբոսնած պատերը, որոնք դեֆորմացվել են արդեն. «Թող մի շենք սարքեն, էս դոմիկավորներիս տանեն լցնեն մեջը, համ իրենք կպրծնեն մեզնից, համ մենք էս վիճակից, էլ չգիտենք դեղի փող տանք, թե՝ տնակի նորոգման»:

Թաղամասի բնակիչներն ասում են, որ տնակների հիմնական բնակիչները քիչ թիվ են կազմում, որոնց բնակարաններով ապահովելու խնդիրը 30 տարվա մեջ հնարավոր էր լուծել:

Բնակիչներից մեկը, ով երկու զինվորի մայր է, ասում է. «Կյանքը մեզ ուժեղ դարձրեց, էլ չենք ուզում ողբանք, բայց հոգնել ենք, մենք էլ ենք մարդ, թող մեզ էլ մարդ ճանաչեն էս երկրում, ինչքան պետք է էս անմարդկային պայմանների մեջ ապրենք, մի անկյունն ինչ ա, որ էսքան տարի չտվեցին մեզ»:

Նշված բոլոր բնակիչները տրոհված ընտանիքների անդամներ են, որոնք երկրաշարժին կորցրել են սեփական ուժերով կառուցված բնակարանները: Այս ուղղությամբ, սակայն պետությունը ոչինչ չի արել եւ չի անում՝ բավարարվելով միայն լուծել պետական բնակարաններ կորցրածների խնդիրը:

Ռուզաննա Զարգարյանը բնակվում է մետաղե վագոն-տնակում, իսկ հարեւանությամբ` փլված սեփական բնակարանն է, որը ոչ կարող են նորոգել, ոչ կարող են շարունակել բնակվել` վտանգավոր է: Ընտանիքի անդամները վագոն-տնակ են գնել ու տեղադրել քարաշեն տան հարեւանությամբ: Ու այսպես 29 տարի շարունակ: Սպիտակում տնակները բազմաթիվ են, նրանց մի մասը փայտաշեն է, մի մասը` մետաղե, մի մասն էլ այնքան է մաշվել, որ դժվարանում ես կռահել` ինչից է պատրաստված:

Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը հայտնեց, որ պետական բնակարաններ կորցրած բնակիչները խնդիրը Սպիտակում լուծված է, իսկ ահա սեփական բնակարաններ կորցրածներինը` չլուծված. «Երկրաշարժից անմիջապես հետո նրանց մի մասը ստացավ դրամական փոխհատուցում, սակայն Սովետական միության փլուզումից հետո այդ գումարները մնացին բանկերում: Այդ պատճառով էլ այդ մարդիկ մինչ օրս անօթեւան են»: Սահակյանը նշում է` համայնքի ուժերով լուծել անօթեւանության խնդիրը` անհնար է, դիմել են կառավարություն, որտեղից առաջարկել են սպասել. «Ասել են, որ այդ հարցին կանդրադառնան 2020 թվականից հետո»:

Սպիտակում աղետի հետեւանքով սեփական բնակարան է կորցրել ավելի քան 560 ընտանիք, եւս 260 անօթեւան ընտանիք էլ դասվել է տրոհված ընտանիքների շարքին:

Տպել
4849 դիտում

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը