ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղեւոնդյանի վերջին հարցազրույցը հայկական կայքերից մեկում հանրային կյանքում ցնցում առաջացնող ազդեցություն ունեցավ: Վիրտուալ տիրույթում օրեր շարունակ մարդիկ չնվազող հետաքրքրությամբ լսում են նրա խոսքը, քննարկում, համաձայնում կամ չհամաձայնում: Բայց քանի որ դերասանի քննադատությունը սուր ու ծակող էր, շատերը սկսել էին անհանգստանալ նրա համար:

Ռուդոլֆ Ղեւոնդյանն անդրադառնում է երկրի հասարակական-քաղաքական կյանքից մինչեւ կրոնի հարցերի: Կրոնն ազգի համար անպետք ու ոչ օգտակար է համարում, արձանագրում է, որ երկրում մնացել է չորս հոգի, այնինչ ոմանք նյութական շահի հետեւից են վազում, ձգտում փողի, տան, ավելի մեծ տան: «Սատկելու ես, էթաս, տունդ պոլիկլինիկա են սարքելու, այ դոդ գլուխ»,- կյանքի անփոփոխ օրենքն է հիշեցնում արտիստը: Անդրադառնում է նաեւ գյուղացու դարդուցավին ու նկատում. «Գյուղացին պոմիդորը մի տարի քաղհան է անում, բերում է, չի կարողանում ծախել, որովհետեւ Մուկը պիտի իր պոմիդորը ծախի: Է՜, այ քեզ բան: Մուկ ջան, թող էս մարդիկ էլ ծախեն»:

Ռուդոլֆ Ղեւոնդյանի հետ զրուցել ենք նրա աղմկահարույց գնահատականների արձագանքների առիթով: Եվ ինչպես պարզ դարձավ, դրանց բացասական մեկնաբանությունները դերասանին ցավ էին պատճառել:

- Պարոն Ղեւոնդյան, Ձեր վերջին հարցազրույցը շատ մեծ արձագանք գտավ, ընդամենը մի քանի օրվա ընթացքում ունի հարյուր հազարավոր դիտում՝ 400 հազարից ավելի: Ձեր հնչեցրած սուր ու կծու գնահատականներից հետո հիմա շատերին է հետաքրքիր՝ ինչպե՞ս եք, ձեզ մոտ ամեն ինչ կարգի՞ն է:

- Ամեն ինչ կարգին է: Ամեն ինչ էլ հրաշալի է: Շատ լավ է, ի՞նչ պիտի լիներ, որ:

- Շատերն անհանգստանում էին ձեզ համար:

- Չէ, թող ոչ մեկն էլ չանհանգստանա ինձ համար, ամեն ինչ լավ է, ընդունողը ընդունել է, չընդունողն այդպես էլ չի ընդունելու: Ես չգիտեի, որ իմ ժողովրդի վիճակն այդքան լավ է, ես էլ հիմարի պես ընկել, ամեն մեկի համար դոշ եմ տալիս: Դու մի ասա այնքա՜ն մարդ կա, որ իր համար լավ է, ու դեռ մի բան էլ նեղանում է, որ ճիշտն եմ խոսում, ճիշտն եմ ասում: Ինչ-որ հիմա մեկնաբանություններում կարդում եմ, ստացվում է, որ մարդիկ շատ գոհ ու երջանիկ են, նեղվում են, որ այդքան բացեիբաց խոսում եմ: Ինձ համար շատ հետաքրքիր նորություն էր: Ես գիտեի՝ համընդհանուր ինչ-որ դժգոհություն կա, համընդհանուր տհաճ երեւույթներ կան, պարզվում է մարդկանց համար բավական լավ է: Շատ ողջունելի է, շա՛տ:

- Իսկ իշխանությունը, եկեղեցին, օլիգարխները որեւէ ձեւով ձեզ չե՞ն փորձել բացատրել, որ անթույլատրելի մտքեր եք արտահայտել, իրենց տեսանկյունից:  

- Դուք գտնում եք, որ իրենք այդպիսի տեսանկյուն ունեն, որ անթույլատրելի մտքե՞ր եմ արտահայտում:

- Դե նրանցից շատերին ձեր ասածները գուցե դուր չգային, շատերն իրենց կտեսնեին ձեր խոսքերում, ձեր քննադատությունը կհամարեին իրենց ուղղված:

- Ով պետք է, ինչքան պետք է, հասկացել է, ոչ ավելին է պետք, ոչ պակասը: Ոչ էլ սպասեք, որ ինձ պետք է խփեն, կամ ես՝ մեկնումեկին: Հանգիստ եղեք, ամեն ինչ նորալ է, ամեն ինչ լավ է: Ես իմ մտքերն եմ արտահայտում բարձրաձայն: Ում սրտով չէ, դա արդեն իր պրոբլեմն է, իր մեղքն է: Ես ասել եմ այն, ինչ-որ ճշմարտությունն է:

Ձեր նկարագրած Հայաստանի վիճակը բավականին տխուր է, ինչքան էլ որ հիմա արձագանքներից կարող եք այն տպավորությունը ստանալ, որ գուցե շատերի համար ամեն ինչ այնքան էլ վատ չէ...

- Եթե գյուղացի մարդը բողոքում է, ասում է, որ կարկուտը խփեց, պոմիդորս թափվեց, խաղողը չաճեց եւ այլն, ու երբ ասում ես, որ մարդ կա, որը սկզբից իր բերքն է ծախում, հետո է թողնում գյուղացու բերքը ծախվի կամ չծախվի, փտում է, թափվում է, ես տեսնում եմ, որ մարդիկ դժգոհում են իմ ասածից, որ ես այդպիսի օրինակ եմ բերում: Դե, եթե դժգոհում են, թող իրենք գտնեն իրենց դրսեւորման ճանապարհը, իրենց ասելիքը: Դա ինձ կարող է եւ չանհանգստացնել: Իսկ որ ասում եմ՝ գեղցի, ես գյուղացուն նկատի չունեմ: Ես քաղքենուն նկատի ունեմ, հենց քաղաքի կենտրոնում ծնված գեղցուն: Գեղցին ու գյուղացին տարբեր բաներ են, սարերի ու մոլորակների տարբերություն է: Գեղցին անդաստիարակ, ցիվիլիզացիա չանցած սրիկան է, իսկ գյուղացին մնում է նույն սիրուն գյուղացին, որի ափը պետք է պաչել իր կթած կովի, իր աճեցրած մրգի, բանջարեղենի եւ այն ամենի համար, ինչ ինքը կարողանում է անել: Երբեք գյուղացուն ես չեմ կպչում ու մեծ հարգանք ունեմ:

- Ամեն դեպքում ինչ-որ հուսադրող բան տեսնո՞ւմ եք մեր երկրում: Թունելի վերջում լույս կա՞:

- Հրաշքներ կան, հրաշքնե՛ր: Մի քիչ որ գնահատեն մարդուն, մի քիչ էլ խելացի մարդիկ լինեն Ազգային ժողովում ձեռք բարձրացնողները, ամեն ինչ լավ կլինի: Էնտեղ պետք է մի քիչ էլ ժողովուրդ հավաքվի, որը պիտանի լինի ազգին, ոչ թե իր «դամավոյ կնիժկին»: Հայաստանի համազգային, միջազգային, միջտիեզերական գործերին ու հարցերին պիտանի լինի, ոչ թե գնան գլուխ պահեն, իրենց ռոճիկը ստանան, քաշվեն մի կողմ: Լիքը լավ-լավ բաներ կան, լիքը սպասելիքներ ունենք, որ էլ ավելի լավ պիտի լինի: Իսկ գեղցին մնում է գեղցի, որովհետեւ նա անդաստիարակ է, ցիվիլիզացիա չի անցնում: Ինքը ինչքան էլ սովորի, ինչքան էլ կրթություն ստանա, միեւնույն է, քաղքենին մնալու է քաղքենի: Իսկ քաղաքացի դառնալ ձգտելու համար ամենահետին գյուղից էլ գյուղացին կարող է գա ու հոգով դառնա պատրիոտ:

- Ձեր կարծիքով՝ այսօր գեղցին ու քաղքենի՞ն են մեր երկրում կարեւոր հնարավորությունների տիրապետում, որոշումներ կայացնում, նախանշում երկրի ընթացքը:

- Դե գիտեք ինչ, քաղաքականությունից հեռու մարդիկ, կրթությունից հեռու մարդիկ, գաղափարապես զարգացածությունից հեռու մարդիկ, անպայման կոչվում են անդաստիարակ: Իրենք չեն կարող երկիր կառավարել: 100 հոգու մեջ կարող է 30 հոգին լինի իմ ասածին մոտ՝ խելքը գլխին, բայց այն 70-ը ում են պետք, ով է երբ ինչ խոսել, ով է երբ ինչ ասել: Ու կարեւոր ինչ է ասել: Չե՞ք տեսնում, որ խոսում են չորս, հինգ, վեց, յոթ, տասը, հոգի: Լավ՝ 15 հոգի: Էն մնացածը չի խոսել, չի էլ խոսելու, որովհետեւ ծվարել է ինքը իր համար, իր գեղցիությունը բրդելով, տակից մի տեղից գաջ է առնում, մի տեղից ցեմենտ է առնում, իր համար պալատներ է սարքում: ժողովուրդը կոտորվում է: Պայուսակներն առած, «բարդաններով», տատիները՝ խալաթները հագած, մեջքներին իրենց շալերը կապած, «դամաշնիկներով» փախչում են: Էդ իրենց դարդից է, որ փախչում են, թե չէ պրեզիդենտը ի՞նչ կապ ունի, թե չէ քաղաքապետը ի՞նչ կապ ունի: Ոչ մեկն էլ կապ չունի: Գեղցիներից է, որ փախչում են, որ իրենք էլ չգիտեն ո՛չ չափ, ո՛չ սահման: Մի խոսքով, ես ջղայնացա: Բավարարվեք, այսքանով, լա՞վ: Շնորհակալություն:

Տպել
7090 դիտում

Որպես անհետ կորած որոնվող 77-ամյա Լաուրա Հայրապետյանը հայտնաբերվել է. ոստիկանություն

18 մարմնավաճառ է բերման ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին (տեսանյութ)

Նախարար Ռուստամ Բադասյանը Պրոբացիայի ծառայության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ պետ Գեւորգ Սիմոնյանին

Հայկական շոու-բիզնեսի աստղային զույգերը

Անուսինը խոհանոցային դանակով հարվածել է կնոջը. նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործառույթները ավելի լայն շրջանակ ունեն, քան Էթիկայի հանձնաժողովը․ Էդգար Շաթիրյան

Պատգամավորներն առաջարկում են մետաղական օգտակար հանածոների արդյունահանման նոր թույլտվությունների տրամադրումը դադարեցնել

ԱԺ-ն քննարկում է կառավարությանը եւ վարչապետին ենթակա մարմինների նախագծերը ինքնուրույն հանրային քննարկման դնելու հարցը

Գեւորգ Կոստանյանը ոնց որ թե միտք չունի գալ Հայաստան․ Անդրանիկ Քոչարյան

Մովսես Հակոբյանը հրավիրվելու է Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողով. Անդրանիկ Քոչարյան

Հանդիպում-քննարկում ՊՆ-ում կոշիկի արտադրությամբ և ներմուծմամբ զբաղվող կազմակերպությունների հետ

Աննա Հակոբյանը Վիլնյուսում աշխատանքային ճաշ է ունեցել Լիտվայի վարչապետի տիկնոջ հետ

Շմոլ գազի թունավորումից մահացած 4 երեխաների հայրը վաղն առավոտյան կլինի Հայաստանում. ԱԳՆ խոսնակ

Նոր Հաճնում տատիկի եւ 4 թոռների կյանքը խլած դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Համընկնող հետաքրքրություններ և հեռանկարային համագործակցություն. Արմեն Սարգսյանն այցելել է Կատարի հիմնադրամ

Ես զենք չեմ տեսել, նման բան չեմ հիշում. «Ֆլեշ»-ի Բարսեղի գործով հարցաքննվում է նրա նախկին խորհրդականը

Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա տղան հայտնաբերվել է

Ստեփանակերտի բնակելի շենքերից մեկում հրդեհի հետեւանքով քաղաքացի է մահացել (լուսանկարներ)

Բալետմայստեր Արմեն Գրիգորյանը դատի է տվել Օպերային թատրոնին. պահանջում է վերականգնել իրեն թատրոնում զբաղեցրած պաշտոնում

ՀՀ ֆուտբոլի հավաքականի առանցքային խաղացողը կարող է հայտնվել հունական հայտնի թիմում