Ախալցխայում գյուղացիներն իրենց քահանային դատական հայցով մեղադրում են մանկապղծության մեջ

04/12/2017 schedule12:38

Ախալցխայի շրջանի Ծղալթբիլա գյուղի բնակիչները հոկտեմբերի 18-ին հայց են ներկայացրել Վրաստանի դատախազություն՝ ընդդեմ իրենց քահանայի: Գյուղացիների խոսքով՝ դատական հայցը ընդդեմ կաթոլիկ եկեղեցու վարդապետ Անատոլի Իվանյուկի կազմված է երեք մեղադրանքներից` հին սրբապատկերի յուրացում կամ վնասում, մանկապղծություն եւ անբարո վերաբերմունք ու վիրավորանքներ ծղալթբիլեցիների նկատմամբ, գրում է akhaltskha.net-ը: 

«Մեր եկեղեցում կար Էրզրում քաղաքից բերված մի հին ու արժեքավոր սրբապատկեր, որի վրա պատկերված էր Տիրամայրը մանուկ Փրկիչը գրկում։ Այդ նկարում Տիրամոր ձեռքերը եւ ոտքերը պատված էին արծաթով։ Իսկ պսակը ոսկով էր պատված։ Տարիներ առաջ առանց գյուղացիներին հաշվի առնելու հոգեւորական Անատոլի Իվանյուկը տարավ սրբապատկերը Մոսկվա եւ եկեղեցի վերադարձրեց նկար, որն ավելի շատ նման է վատ պատրաստված բնօրինակի, որում բացակայում են արծաթե ձեռքերը, ոտքերը եւ ոսկուց պատրաստված պսակները, ինչպես նաեւ շատ ուրիշ մասեր։ Կան մարդիկ, որոնք հաստատում են, որ իրական սրբապատկերը վաճառվել է։ Մենք այս առիթով պահանջում ենք, որ անցկացվի անկախ փորձաքննություն եւ ամեն ինչ պարզվի, քանի, որ նկարը շատ մեծ հոգեւոր արժեք ունի մեզ համար»,- ասում է Ծղալթբիլայի բնակիչ Դարբինյան Հովհաննեսը։

Ըստ 85- ամյա Հովհաննես Դարբինյանի կան բազմաթիվ տուժածների վկայություններ, որոնք խոսում են մանկապղծության եւ բռնության դեպքերի մասին։ Այդ ամենից բացի, ազգությամբ լեհ Անատոլի Իվանյուկը բազմաթիվ անգամ անմարդկային վերաբերմունք է դրսեւորել  գյուղի բնակչության նկատմամբ Պատարագի քարոզների ժամանակ անվանելով մարդկանց անասուններ։ Նրա խոսքերով՝ տվյալ հոգեւորականը նույնիսկ արել է այնպիսի արտահայտություններ, որոնք վիրավորում են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը։

«Պատարագի քարոզների ժամանակ ասել է «ոչ թե մեկ միլիոն ու կես պետք է սպանեին թուրքերը, այլ ամբողջ ցեղը պետք է սպանեին, որ մի հայ չմնար»,- պատմում է Հովհաննես Դարբինյանը և հարցին` թե այդ ժամանակ եւս ոչ ոք ձայն չի հանել, պատասխանել է` ոչ, մարդիկ վախենում են նրա անեծքներից ու վրեժխնդրությունից։

Մեկ այլ ծղալթբիլեցի կին, որը չցանկացավ անունը հրապարակել, պատմում է, որ իրենց նկատմամբ տվյալ հոգեւորականը չափազանց վիրավորական ու ամոթալի բառեր է օգտագործել։ Նրա խոսքերով՝ նա նաեւ խորհուրդներ է տվել, որոնք վայել չեն ոչ միայն հոգեւորականին այլեւ ցանկացած նորմալ մարդու։

Գյուղացիների խոսքով՝ իրենց հոգեւորական Անատոլի Իվանյուկը շատ հաճախ հրաժարվում է կնունք եւ թաղում իրականացնել այն անձանց ընտանիքի անդամների համար, որոնք բողոքել են, կամ դեմ են եղել վարդապետի վերոնշյալ արարքներին։

Ծագումով ծղալթբիլեցի հայր Հովսեփ Մելիքսեթյանն ասում է, որ առնվազն 10 քահանա գրավոր կամ բանավոր կերպով դիմել են եկեղեցական ղեկավարությանն Անատոլի Իվանյուկի անվայել վարքի վերաբերյալ, սակայն բողոքները մնացել են անպատասխան:

«Փաստացի բոլոր տուժողները, որոնք սեռական կամ այլ բնույթի բռնությունների պատճառով վերջին տարիներին գրել են մինչեւ Վատիկան, մնացել են առանց որեւէ պատասխանի եւ արդյունքում արդեն 27 տարի ժողովուրդը զրկված է լիարժեք հոգեւոր խնամքից ու հարգալի վերաբերմունքից իրենց ժողովրդապետի կողմից»,- ասում է հայր Հովսեփ Մելիքսեթյանը:

Ծղալթբիլեցիների խոսքով՝ չնայած բոլոր փաստերին, տվյալ հոգեւորականը մեծ աջակցություն ու համակրանք ունի կաթոլիկ եկեղեցու վերին օղակներում և այդ իսկ պատճառով բազմաթիվ անարդյունք նամակներից եւ դիմումներից հետո, որոնք ուղղված էին կաթոլիկ եկեղեցու առաջնորդ՝ Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանին ու այլ մեծավորներին, ժողովուրդը որոշում ընդունեց դիմել Վրաստանի դատախազությանը։

Տպել
2601 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց