«Ելք»-ի առաջարկով Մոնթե Մելքոնյան փողոցի անվանակոչումից հետո հասցեներ կտրամադրվեն

Երեւանի ավագանին երեկ վերջապես քննարկեց եւ հավանության արժանացրեց «Ելք» խմբակցության առաջարկը՝ Երեւանում Մոնթե Մելքոնյանի անվան փողոց անվանակոչելու հարցը: Այսպիսով, Երեւան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայի դեպի Լենինգրադյան փողոց տանող նորակառույց ճանապարհը կրելու է ՀՀ ազգային հերոսի անունը: Նշենք, որ ավագանու մշակույթի հանձնաժողովում այդ հարցով ծավալված քննարկման արդյունքում ավագանու Հանրապետական խմբակցությունը դարձել էր նախագծի համահեղինակ: Իրավական առումով ստացվեց այնպես, որ Մոնթե Մելքոնյան փողոց ունենալու մասին որոշման նախագիծը պատրաստել են «Ելք» եւ «Հանրապետական» խմբակցությունները:

Երեւանի քաղաքապետարանից այսօր մեզ չհաջողվեց իմանալ, թե երբվանից է սկսվում անվանակոչման գործընթացը, երբ ցուցանակներ կտեղադրվեն եւ այլն:

Նշված հարցերը պարզելու համար ուսումնասիրեցինք կառավարության որոշումները: ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ սահմանվել է քաղաքային եւ գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու եւ (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը:

Համաձայն կառավարության որոշման, անվանակոչվող փողոցի անվանումը եթե «յան»-ով է վերջանում, ապա այն կոչվելու է, օրինակ՝ «Մոնթե Մելքոնյան» փողոց, այլ ոչ թե «Մոնթե Մելքոնյանի» փողոց: Համայնքների տարածքում տեղակայված անշարժ գույքը հասցեավորում է համայնքի ղեկավարը՝ Երեւանի դեպքում Տարոն Մարգարյանը: Հասցեի տրամադրումը վճարովի է: Եթե տվյալ տարածքի ճանապարհահատվածին հարող հողակտորներն առաջին անգամ են հասցեավորվելու, ապա առաջին անգամ հասցեավորվող բնակավայրում հասցեավորման համար հիմք է հանդիսանում տվյալ բնակավայրի կադաստրային քարտեզը: Որքանով մեզ է հայտնի, տվյալ տարածքի հողատարածքները արդեն իսկ հասցեավարված են եղել:

Անշարժ գույքին հասցե տրամադրելու համար գույքի սեփականատերը (օգտագործողը) դիմում է ներկայացնում հասցեների տրամադրման լիազոր մարմին` Երեւանի քաղաքապետարանին:

Լիազոր մարմինը 5-օրյա (Երևան քաղաքում` 10-օրյա) ժամկետում ընդունում է որոշում անշարժ գույքին հասցե տրամադրելու կամ հասցե տրամադրելը մերժելու մասին:

Բնակավայրերի, թաղամասերի, պողոտաների և փողոցների անվանափոխության, շենքերի, շինությունների հասցեների համարների կարգավորման (վերահամարակալման) հետևանքով առաջացած անշարժ գույքի օբյեկտների վերահասցեավորման հետ կապված բոլոր փոփոխությունները գրանցվում են հասցեների գրանցման մատյանում՝ անվանափոխության կամ հասցեավորման օբյեկտների վերահամարակալման մասին որոշումների հիման վրա: Այդ որոշումներն ընդունած լիազոր մարմինները որոշման ընդունումից հետո 5-օրյա ժամկետում այն տրամադրում են հասցեների գրանցումն իրականացնող լիազոր մարմնին, որը հասցեների գրանցման մատյանում կատարում է համապատասխան փոփոխություններ:

Երեւանի ավագանու 2011 թվականի մայիսի 6-ի N 224-Ն որոշմամբ սահմանել է հասցեի տրամադրման վճարի չափը: 4-ից 6 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրելու դեպքում 15 հազար ՀՀ դրամ է, իսկ 3 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրելու դեպքում` 25 հազար ՀՀ դրամ:

Տպել
8634 դիտում

Հուսով եմ՝ Ռոբի տերտերի հետ հայրենիք փրկող երիտասարդները վարժական հավաքներից չեն խուսափի. Մկրտչյան

Լո՞ւրջ եք ասում․ Ռուստամ Բաքոյանը՝ խմբակցությունում իր նկատմամբ ճնշումների մասին

Սպորտի ոլորտում համագործակցության հուշագիր է կնքվել Հայաստանի և Իսպանիայի միջև

Գյումրու կրթական և առողջապահական որևէ հաստատություն չի միացել Գալստանյանի գործադուլ-դասադուլի կոչերին

Ինչո՞ւ եք եկել պետական քննություն խանգարելու, դուռը բաց է, դուրս եկեք․ Գյուրջինյանը՝ Գեղամ Մանուկյանին

Գազի թունավորմամբ հիվանդանոց է տեղափոխվել ընտանիքի 5 անդամ, այդ թվում՝ անչափահասներ

Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ

ԱՄՆ պետքարտուղարությունն անդրադարձել է Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների սպասվող հանդիպմանը

Վահե Ղազարյանի՝ արձակուրդ գնալու մասին լուրերը կեղծ են․ ՆԳՆ

Ստամբուլ-Երևան չվերթով Հայաստան է ժամանել և ձերբակալվել 2 անձի սպանության համար մեղադրվող ՌԴ քաղաքացին

«Անեծքի ու նզովքի վրա մասնագիտացած տիկինը, ցավոք, մենակ չէ խոստանալ, չգնալու հարցում. Գալստյանը չի գնացել Հ1

Հրապարակվել է մեթոդական ուղեցույց հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման ընթացակարգի վերաբերյալ

Պոլիտեխնիկական համալսարանում դասապրոցեսն ընթանում է բնականոն հունով, ուսանողները չեն միացել ակցիային

Երևանում և մարզերում սպասվում է ինտենսիվ անձրև, կարկուտ. կցրտի ևս 4-6 աստիճանով

Կոչ ենք անում հայրենիքը փրկելու և հայրենիքին ծառայելու վեհ գործի ձեր բաժնին տեր լինել բուհի լսարաններում. Հայբուսակ

Բագրատ Գալստանյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու. նա երկքաղաքացի է

Բլոգեր Միկա Բադալյանը բերման է ենթարկվել

ԵՊՀ-ում դասապրոցեսը բնականոն ընթացքի մեջ է

Բողոքի ակցիայի մասնակիցը ձերբակալվել է ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով

Բագրատ Գալստանյանի հայտարարությունը չի համապատասխանում ԻՔՄ-ի և «Ռիա Նովոստի»-ի հրապարակած տվյալների հետ

Մեղրիի մաքսակետում զննման է ենթարկվել իրանցի վարորդի բեռնատարի խցիկը. հայտնաբերվել է հերոին (տեսանյութ)

Մխիթար Հայրապետյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր

Առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիային

ԵՊՀ դասախոսներից մեկը լսարանից դուրս է հանում դասադուլի կոչ անող ակցիայի մասնակիցներին (տեսանյութ)

Կրակոցներ Աշտարակում. դեպքի վայրում հայտնաբերվել են փամփուշտների հետքերով մեքենաներ

Ռոբետ Քոչարյան, Արման Թաթոյան, ո՞ւմ թեկնածությունն են դիտարկում. Բագրատ Գալստանյանը մանրամասներ հայտնեց

Պուտինն առաջարկել է Միշուստինին վերանշանակել վարչապետի պաշտոնում

Հունահռոմեական ոճի հայ ըմբիշներին չի հաջողվել օլիմպիական ուղեգրեր նվաճել

Վարդենյաց լեռնանցքի հատվածում կատարվելու են քարաթափման աշխատանքներ

Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը համատեղ զnրավարժություններ կանցկացնեն

Ալմաթիում սպասվում է Միրզոյան-Բայրամով հանդիպումը

Թիվ 15 տրոլեյբուսային երթուղին մայիսի 10-ին չի սպասարկվի

2-6 ժամ լույս չի լինի Երևանի և 9 մարզի բազմաթիվ հասցեներում

Բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ

«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվան» անցավ եզրափակիչ (տեսանյութ)

Հարցնելու են՝ մեզ ապուշի տեղ ես դրե՞լ, Կիրանցի և Ոսկեպարի անունը տալով, գնացիր Քոչարյանի թրի տակով անցար․ Ալեքսանյան

Մեկնարկել է «Եվրատեսիլ 2024»-ը․ «Լադանիվա»-ն ելույթ կունենա 8-րդ համարի ներքո. ուղիղ

Ինչպես են ցուցարարները հանրահավաքի ժամանակ հարվածում «Կամազ»-ին (տեսանյութ)

Լեգիտիմ վարչապետը չի կարող հեռացվել Քոչարյանի տարատեսակ խոսնակների պահանջով, նրա կլանը ՀՀ ժողովուրդը չէ․ Ալեքսանյան

Շիրակ Թորոսյանն ու Ռուստամ Բաքոյանը արձագանքել են Գալստանյանի՝ վարչապետի հրաժարականի պահանջին