Ով է արքայազն Հարիի ընտրյալի նախկին ամուսինը

Այն պահից, երբ հայտնի դարձավ, որ Բրիտանիայի արքայազն Հարրին ամուսնանում է ամերիկացի դերասանուհի, «Suits» հեռուստասերիալի աստղ Մեգան Մարքլի հետ, լրատվամիջոցները չեն դադարում մանրամասներ ներկայացնել վերջինիս կենսագրությունից: Արդեն հասցրել են պարզել, որ նա կիսով չափ (մայրական կողմից) աֆրոամերիկացի է: Ուսումնասիրել են նրա տոհմածառը եւ պարզել, որ նրա նախնիները ստրուկներ են եղել, եւ որ նախնիներից մեկը սպասուհի է եղել Վինզորյան ամրոցում՝ այն նույն ամրոցում, որտեղ գարնանն ամուսնանալու է արքայազնի հետ:

Մեգան Մարքլն ու նախկին ամուսինը՝ Թրեւր Էնգելսոնը

Մեգանի կենսագրության ամենահետաքրքիր հատվածը զույգի սիրային պատմությանը հետեւողների համար նրա անձնական կյանքն է: Նա մեկ անգամ արդեն ամուսնացած է եղել: Նախկին ամուսինը ֆիլմերի պրոդյուսեր 41-ամյա Թրեւր Էնգելսոնն է: Նաեւ ներկայանում է որպես սցենարիստների, գրողների, դերասանների, ռեժիսորների մենեջեր:

Մոտ 100 հյուրի հետ 4 օր տոնել են միություն Ճամայկայում

Նրանք ծանոթացել են 2004 թ.: 6 տարի հանդիպելուց հետո 2010 թ. սեպտեմբերին Ճամայկայում ամուսնացել են: Ունեցել են մոտ 100 հյուր, նրանց հետ միասին 4 օր տոնել են միությունը: 2 տարի անց՝ 2013-ի օգոստոսին, սակայն ամուսնալուծվել են՝ «բնավորությունների անհամատեղելիություն» հիմնավորմամբ: Նշվում է, որ նրանց մոտ դժվարությունները սկսել են ամուսնությունից կարճ ժամանակ անց: Հիմնական պատճառներից մեկը եղել է «Suits» հեռուստասերիալը, որով եւ Մեգանը հայտնի է դարձել: Բանն այն է, որ նկարահանումներին մասնակցելու համար դերասանուհին ստիպված է եղել անընդհատ հեռու լինել ամուսնուց:

Նոյեմբերի 27-ին հայտնի դարձավ, որ Մեգան Մարքլն ու արքայազն Հարրին պաշտոնապես նշանադրվել են

Իսկ այս շրջանում Մեգանն արդեն փորձում է խորությամբ ուսումնասիրել իր նոր երկրի պատմությունը, մշակույթն ու ավանդույթները, աստիճանաբար հարմարվել արքայական ընտանիքի սովորույթներին: Պատրաստվում է Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն ստանալ:

36-ամյա Մեգանի ու 33-ամյա Հարրիի սիրային պատմությունը սկսվել է 2016 թ.: Նրանք հանդիպել են ընդհանուր ընկերուհու շնորհիվ՝ կազմակերպված ժամադրության ժամանակ: Ամուսնանալու են 2018-ի մայիսին Վինզորյան ամրոցի Սուրբ Գեորգի ժամատանը: Հարսանիքի ծախսերն արքայական ընտանիքը վերցրել է իր վրա:

Տպել
3916 դիտում

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին նոր տնօրեն ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Պայթյnւն-հրդեհ՝ Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց