Միշան շատ տղամարդ տղա է. Լիրա Քոչարյանը՝ «Մանկական Եվրատեսիլ 2017»-ի մասին

9-ամյա Միշան չի ընկճվել «Մանկական Եվրատեսիլ 2017»-ում չհաղթելու համար: Նա մեծ հավակնություններով էր մեկնել Վրաստան, սակայն նոյեմբերի 26-ին Թբիլիսիում տեղի ունեցած եզրափակչում 148 միավորով 6-րդ տեղը զբաղեցրեց, իսկ հաղթող դարձավ ռուս Պալինա Բոգուսեւիչը (188): Armtimes.com-ի հետ զրույցում նրա պրոդյուսեր Լիրա Քոչարյանը նշեց, որ Միշան հասուն կերպով է մոտենում իրավիճակին:

«Միշան խելացիորեն է մոտենում ընդհանրապես մրցույթներին եւ այս մրցույթին նույնպես: Նա հասկանում է, որ երգչի կարիերայի ընթացքում ե՛ւ հաղթանակներն են կարեւոր, ե՛ւ պարտությունները: Նրա առջեւ արդեն դրված են երաժշտական հերթական խնդիրները, որոնցով պետք է զբաղվի մոտակա ժամանակները: Բացի դրանից՝ Միշան շատ տղամարդ տղա է»,- ասաց նա:    

Թբիլիսիում Միշան եւ նրա թիմը բախվել են տեխնիկական մի շարք խնդիրների: Օրինակ, դժվարություններ են առաջացել բեմադրության համար քամի եւ ծուխ ապահովելու հարցում: Իսկ ամենամեծ խնդիրը եղել է քվեարկությունը: Հաղթողը պետք է որոշվեր առցանց քվեարկության ու ժյուրիի գնահատականների հիման վրա, սակայն բազմաթիվ մարդիկ չեն կարողացել մասնակցել առցանց քվեարկությանը:

«Հիասթափված եմ ընդհանուր կազմակերպչական մակարդակից, քվեարկության անհասկանալի ձեւից ու արդյունքից: Մարդիկ անընդհատ զանգում ու բողոքում էին, որ չի ստացվում քվեարկել: Բացի այդ՝ ժյուրիի ու կազմակերպիչների կողմից պետք է հաշվի առնվեր տարիքային տարբերությունը: Չեմ ասում, որ Միշան ամենալավն է կամ մեր երգն ու բեմադրությունն ամենալավն էին, բայց Միշայից շատ ավելի լավ ելույթներ չկային: Կամ միգուցե որպես պրոդյուսեր իմ հաշվարկներում սխալվել եմ: Պետք է մի քանի օր հանգստանալ ու անպայման, վերլուծել ամեն ինչ»,- ասաց նա:

Ամեն դեպքում Լիրա Քոչարյանը գոհ է իր սանի կատարած աշխատանքից: Նա ընդգծում է, որ փոքրիկը բեմի վրա ցույց է տվել երգչի ու արտիստի իր բոլոր ունակությունները: Նա կարողացել է կատարել իր առաջադրանքը՝ անկախ տեխնիկական խնդիրների առկայությունից:

«Ավելի ճիշտ կլինի, եթե հանդիսատեսը մեկնաբանի նրա ելույթը: Եթե հաշվի չառնենք տեխնիկական տարբեր խնդիրները, որոնք առկա էին «Եվրատեսիլի» կազմակերպիչների պատճառով եւ որոնք Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունն ընթացքում փորձում էր լուծել, Միշայի ելույթը համարում եմ հաջողված: 9 տարեկան Միշան ապացուցեց, որ լավ երգիչ եւ լավ արտիստ է»,- ասաց նա:

Միշան շարունակելու է աշխատել նոր մրցույթների, երգերի ու տեսահոլովակների ուղղությամբ: Նոր աշխատանքներ, ըստ նրա պրոդյուսերի, կներկայացնի, ամենայն հավանականությամբ 2018-ին:

Տպել
2353 դիտում

Կիևը նոր հարձակում է նախապատրաստում Ղրիմի կամրջի վրա․ ինչ է զգուշացրել Զախարովան Վաշինգտոնին, Լոնդոնին և Բրյուսելին

Ինչ աշխատանք է տարվում Ադրբեջանում պահվող գերիների և ԼՂ ղեկավարության վերադարձի մասով․ Վարդապետյանը մանրամասնել է

Դոլարը կրկին էժանացել է, եվրոն՝ թանկացել․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 3-ին

Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)

Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին կմասնակցի ավելի քան 9 հազար զինվորական. Շոյգու

Մեքենան դուրս է եկել ճանապարհից ու բախվել հողաթմբին. կան տուժածներ

Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. դատախազ

Տարածվում է Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարի՝ Հայաստան այցելելու մասին հին տեղեկատվություն

2023-ին ԶՈՒ և այլ զորքերի զորամասերում արձանագրված դեպքերը գրեթե կիսով չափ նվազել են. Վարդապետյան

Փարիզում կկայանա ԵՄ-ի, Ֆրանսիայի և Չինաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը

Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարն Իրանում է. քննարկվել են ռազմական համագործակցության հարցեր

Բեռնատարը մի քանի պտույտ գլորվելով հայտնվել է ձորում. վարորդը հոսպիտալացվել է

Տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. սպանության հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ

ՀՀ-ն բարձր է գնահատում Լեհաստանի հետ գործընկերության շրջանակներում հաստատված խորը բարեկամական կապերը. ԱԳՆ

Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ

Ջերմաստիճանը կշարունակի նվազել, ինտենսիվ անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն

«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում

Կոոպմանը Բաքվում քննարկել է Եվրամիության հետ համագործակցությանն առնչվող հարցեր

«Ինձ հետ դու-ով չխոսեք». իրավիճակը ԱԺ-ում թեժացավ. Արշակյանը Արծվիկ Մինասյանին զրկեց ձայնի իրավունքից, նա լքեց դահլիճը

Ինչո՞ւ եք ահաբեկում կիրանցիներին, անբարոյականի պես գալիս, անընդհատ ստեր եք հորինում. Հովհաննիսյանը՝ ընդդիմադիրներին

Երբ է այս տարի նախատեսված անցկացնել «Վերջին դաս» միջոցառումը. ԿԳՄՍՆ-ն շրջաբերականներ է ուղարկել

ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

Տպավորություն է՝ դիմապակիների դեմ պատերազմ եք սկսել, պետք չէ մեքենաներ կոտրել․ Արշակյանը՝ ԵԿՄ «ՈՒԱԶ»-ը վնասելու մասին

545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ ՊԵԿ

Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը

Վրաստանի վարչապետը Վաշինգտոնի պահանջների պատճառով հրաժարվել է ԱՄՆ այցից

Սամվել Ղուկասյանը նոր պաշտոն ունի

Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի

Կասեցվել է «Ֆիշեռ» ՍՊԸ-ի ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ

Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Մերսեդես»-ում. կան վիրավորներ

Հնդկաստանի քաղաքացիների կողմից խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջինիս հայրենակիցները

«Մամուլի ազատության ինդեքս 2024» զեկույցում Հայաստանը բարելավել է դիրքը. որ հորիզոնականում են հարևան երկրները

Ռուսական զորքերը Նիգերում տեղակայված են նույն բազայում, ինչ ամերիկյանը. Պենտագոն

Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է իր ինքնիշխանության ամրապնդման գործում. Մայքլ Քարփենթերը՝ ՀՀ ԱԺ պատգամավորներին

Խնդրահարույց է լրագրողների թիրախավորման, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի առկայությունը. ՄԻՊ

Թբիլիսիում անհայտ անձինք հարձակվել են ցուցարարների վրա, ծեծել նրանց (տեսանյութ)

Մեքենան հայտնվել է «Գազպրոմ»-ի փորած փոսում

Երևանի և 3 մարզի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Զովունիում երկհարկանի շինության առաջին հարկում հրդեհ է բռնկվել