Անմեղ երեխուս արյունն է թափվել, ինչի են մեղավոր ճանաչել. Չարբախում սպանվածի մոր ցուցմունքը

Անցած տարի «Լիա» գեղեցկության սրահին կից նկուղում տեղի ունեցած աղմկոտ սպանության գործով Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ այսօր հարցաքննվեց դեպքի օրը հրազենային վնասվածք ստացած, վկա Արտակ Նազարյանը:

Վերջինս դատարանին հայտնեց, որ ամբաստանյալներից ճանաչում է միայն Պետրոս Իսրայելյանին (Չարբախցի Գեղամ), նույն շենքի բնակիչներ են: «Էդ օրը կիրակի է եղել»,- վկան այսպես սկսեց դեպքի մասին իր ցուցմունքը, իսկ եր դատավորը խնդրեց հստակեցնել, թե ո՞ր օրվա մասին է խոսքը, ե՞րբ է դեպքը տեղի ունեցել, վկան պատմեց, որ 2016 թվականի նոյեմբերի 13-ին դուրս է եկել տանից առեւտուր անելու, երբ «Լիա» գեղեցկության սրահի կողքը կուտակումներ է տեսել եւ ձայներ լսել, մտել է գեղեկցկության սրահին կից նկուղային հարկ, տեսել է, թե ինչպես են իր ծանոթներից Գեւորգը (խոսքը սպանված 25-ամյա Գեւորգ Ավետիսյանի մասին է) ու մի անծանոթ տղամարդ (մյուս սպանված Մուշեղ Մուշեղյանը,-հեղ.) իրար քաշքշում, չի հասցրել հարցնել, թե ինչ է տեղի ունենում, երբ անծանոթ տղամարդը սկսել է անկանոն կրակոցներ արձակել մարդկանց ուղղությամբ. «Կռանալու ժամանակ որովայնիս շրջանում ծակոց զգացի, փախա: Մորս առողջական վիճակի մասին մտածելով՝ տուն չեմ գնացել, գնացել եմ տատիկիս տուն, որտեղ էլ պատրոնը հանել եմ»,- ասաց վկան: Մեղադրող դատախազ Քյարամյանի հարցին, թե բժշկական կրթություն ունի՞, վկան բացասական պատասխան տվեց: Դատախազին հետաքրքրեց, թե այդ դեպքում ինչպե՞ս է վկան մարմնից դուրս բերել փամփուշտը: «Ձեռքով շոշափեցի, պատրոնը կաշվիցս դուրս էր եկել, բրիտվայով հանեցի, ես այդ պահին իմ առողջական վիճակի մասին չեմ մտածել»,- ասաց Արտակ Նազարյանը, ապա հավելեց, որ փամփուշտը գցել է, առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելու համար իրեն մեղադրանք է առաջադրվել եւ կալանավորվել: Տեղեկացանք, որ սույն գործով նախաքննության ավարտից առաջ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:

Վկան մեղադրող դատախազ Գեւորգ Գեւորգյանի հարցին ի պատասխան ասաց, որ նկուղում Պետրոս Իսրայելյանին չի նկատել: Մյուս հարցին, թե ինչո՞ւ է որոշել այնուամենայնիվ իջնել նկուղ՝ վկան պատասխանեց՝ դաստիարակությունից ելնելով. «Մտածեցի՝ մարդ է վատացել, իրարանցում էր, ձայներ էի լսում, որը բնորոշ չէր մեր տեղանքին, այդտեղ ընդհանրապես աղմուկ չի եղել»,- նշեց վկան: Չարբախցի Գեղամ մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանի պաշտպան Միհրան Պողոսյանի հարցին, թե նկուղում մահակներ, բահ, երկաթյա կտորներ նկատե՞լ է, վկան ասաց՝ չի հասցրել տեսնել: Նշենք, որ ըստ մեղադրանքի՝ Պետրոս Իսրայելյանը, Գեւորգ Ավետիսյանը, ինչպես նաեւ քննությամբ չպարզված անձինք, նախապես պայմանավորված լինելով Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս հարցնելու շուրջ, համատեղ, ուղղակի դիտավորությամբ, մեկը մյուսի գործողությունները գիտակցելով եւ միմյանց լրացնելով՝ սուր կտրող-ծակող գործիքների, մահակների, բահերի կոթերի եւ այլ առարկաների գործադրմամբ տուժող Մուշեղ Մուշեղյանի մարմնի տարբեր հատվածներին բազմաթիվ հարվածներ են հասցրել:

Դատարան հրավիրված գործով մյուս վկան դեպքի օրը սպանված 25-ամյա Գեւորգ Ավետիսյանի մայրն էր՝ Նելլի Ավետիսյանը: Դատավոր Նելլի Բաղդասարյանը մինչ վկայի իրավունքներն ու պարտականությունները պարզաբանելը ցավակցեց վկային, ապա հետաքրքրվեց, թե ամբաստանյալներից ո՞ւմ է ճանաչում: Ի պատասխան՝ վկան ասաց, որ ամբաստանյալներից միայն Գեղամին է ճանաչում: «Ես իրեն որպես Գեղամ գիտեմ, բայց հետո պարզվեց, որ իր անունը Պետրոս է»,- ասաց նա՝ հավելելով, որ մյուս ամբաստանյալներին չի ճանաչում: Վերջինս իր զարմանքը հայտնեց, թե ինչո՞ւ են որդուն մեղավոր ճանաչել: Նշենք, որ Գեւորգ Ավետիսյանը նախաքննության ընթացքում տուժող է ճանաչել, իսկ մայրը՝ իրավահաջորդ, սակայն նախաքննության ավարտից առաջ իրավիճակը փոխվել է, Ավետիսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, սակայն մահվան հիմքով քրեական հետապնդումը դադարեցվել է. «Ինչու է իմ երեխան մեղավոր ճանաչվել, էդ հարցը ինձ շատ է հետաքրքրում: Ես դեպքից ոչինչ չեմ իմացել, երեկոյան հարեւաններից եմ տեղեկացել դեպքի մասին: Հիմա վերհիշելն ինձ ցավ է պատճառում»,- պատմեց վկան: Նա ասաց, որ դեպքի օրը որդին՝ Գեւորգ Ավետիսյանը տանն է եղել, ճաշել է, ապա տեղեկացրել, որ դուրս է գալիս բակ եւ շուտով կվերադառնա: «Զանգահարում էի, չէր վերցնում, ու զարմանում էի, թե ինչու իմ զանգերին չի պատասխանում: Հետո հարեւաններից իմացա, որ մի անծանոթ հարձակվել է գեղեկցության սրահի վրա, կա մեկ զոհ, վիրավորներ: Իսկ համացանցից տեղեկացա, որ մահացածը իմ որդին է: Իմ անմեղ երեխու արյունն է թափվել, ի՞նչ կապ ունի էս ամենի հետ, որ մեղավոր են ճանաչել: Է՜դ անծանոթը եկել հարձակվել է ուրիշի տան վրա, ուրիշի երեխուն ա սպանել, մենակ էդ կարող եմ ասել, ուրիշ ոչ մի բան: Ինքը գա, հարձակվի, իմ երեխուն սպանի, ու իմ երեխեն մեղավոր ճանաչվի՞, ես իմ երեխուն մեղավոր չեմ ճանաչում»,- պատմեց վկան:

Նշենք, որ 25-ամյա Գեւորգ Ավետիսյանը, որը գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից տեղում մահացել էր, բնակվում է դեպքի վայրից քիչ հեռու՝ Շիրակի փողոց 15 հասցեում: Ընտանիքն ապրում է ծանր սոցիալական վիճակում:

Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում կրակոցներ էին հնչել, որի հետեւանքով 25-ամյա Գեւորգ Ավետիսյանը տեղում մահացել է, իսկ հրազենային վիրավորում ստացած 38-ամյա Մուշեղ Մուշեղյանը եւ 35-ամյա Արամ Պետրոսյանը տեղափոխվել էին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Ավելի ուշ, ստացած վնասվածքներից մահացել էր նաեւ Մուշեղ Մուշեղյանը:

Տպել
5612 դիտում

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես-բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)