Ուկրաինացի լրագրողներին Հայաստան մտնել չթույլատրելու միջադեպը դառնում է հանելուկ

22/11/2017 schedule18:18

Ուկրաինացի լրագրողների մուտքը Հայաստան թույլ չտալու մասին տեղեկությունը միանգամից մեծ տարածում ու արձագանք գտավ հանրության շրջանում, ընդ որում՝ ոչ միայն հայ հանրության:

Ուկրաինական ICTV հեռուստաընկերության լրագրող Եվգենի Լեսնոյը, ով այդ նկարահանող խմբի մեջ էր եղել և նրան էլ չէին թույլատրել մուտք գործել Հայաստան, armtimes.com-ին պատմել էր, որ ինքն ու օպերատորը Հայաստան էին գալիս՝ Հայաստանի մասին սյուժե նկարահանելու: Մասնավորապես՝ նրանք պետք է սյուժեներ պատրաստեին Հայաստանի տնտեսության, ՌԴ ռազմաբազաների հարեւանությամբ կյանքի, երկրի էներգետիկայի, ուկրաինա-հայկական խառն ընտանիքների կյանքի ու կենսակերպի մասին, իսկ երկրորդ մասով նախատեսված է եղել տեսանյութեր պատարստել արցախյան կոնֆլիկտի վերաբերյալ՝ «Հայացք ԼՂՀ-ից» խորագրով:

Ուկրաինացի լրագորղը մեզ հայտնեց նաեւ, որ այս ամբողջ ծրագիրը նախապատրաստված է եղել Ուկրաինայում ՀՀ դեսպանի, ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչ Արման Աբովյանի հետ համատեղ: Հավատարմագրումը պետք է իրականացվեր արդեն Երեւան ժամանելուց հետո՝ ԱԳՆ-ում, եւ այդ պատճառով նրանց ձեռքին որեւէ փաստաթուղթ չի եղել:

Իհարկե, ուկրաինացի մեր գործընկերը որոշ տվյալներ շփոթում է, քանի որ Արման Աբովյանը Ուկրաինայում ՀՀ դեսպանի օգնականն է, ու ԱԳՆ ներկայացուցիչ է համարվում միայն տրամաբանորեն: Բայց այնուամենայնիվ բաց է մնում հարցը, թե ամեն դեպքում՝ ինչո՞ւ արգելվեց ուկրաինացի լրագրողների մուտքը Հայաստան, եթե նախապես ինչ-որ պայմանավորվածություններ եղել են:

Այս հարցի կապակցությամբ armtimes.com-ը կապ հաստատեց Արման Աբովյանի հետ, ով նշեց, թե չի մեկնաբանի այդ միջադեպը և մեկնաբանություն ստանալու համար ճիշտ հասցեով չենք դիմել:

«Դիմեք համապատասխան ծառայություններին՝ ավելի հանգամանալից տեղեկություններ ստանալու համար»,- նշեց Արման Աբովյանը:

ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն էլ կրկնեց այն, ինչ ասել էր նախորդ երկու օրերի ընթացքում: Մասնավորապես՝ ուկրաինացի լրագրողները Հայաստանում լրագրողական գործունեություն ծավալելու հավատարմագրում չեն անցել ու երբ հայտարարում են, թե հավատարմագրված են եղել, դա իրականությանը չի համապատասխանում:

«Հավատարմագրումն էլ կատարվում է փաստաթղթային տարբերակով՝ փաստաթղթերն ուղարկվում են, քննարկվում է ու տրվում է համաձայնություն: Իսկ այդպիսի հայտ ԱԳՆ-ն ուկրաինացի լրագրողներից չի ստացել»,- մեզ հետ զրույցում ասաց Տիգրան Բալայանը: Տիգրան Բալայանը տեղեկություններ չուներ Ուկրաինայում ՀՀ դեսպանության հետ ինչ-ինչ պայմանավորվածություննեի մասին:

Ուկրաինացի լրագրողներին Հայաստանի տարածք մուտք գործելը արգելելու համար, սակայն, ոչ թե ԱԳՆ-ում չհավատարմագրվելն է հիմք հանդիսացել, այլ բոլորովին ուրիշ պատճառ: Համենայնդեպս ուկրաինացիները նշում էին, թե ինչ-որ ռուսական ցուցակ է պատճառը եղել, որ շրջանառվում է ԵԱՏՄ երկրների մեջ: Բայց դա, օրենքով, հիմնավորելի չէ, քանի որ ԵԱՏՄ համաձայնագրով նման որեւէ դրույթ նախատեսված չէ: Այսինքն՝ մեր ԱԱԾ-ն հավանաբար այլ պատճառներ է ունեցել ուկրաինացի լրագրողների մուտքը Հայաստան չթույլատրելու համար՝ միգուցե օբյեկտիվ, միգուցե՝ սուբյեկտիվ, դժվար է ասել: Ու դժվար է ասել, քանի որ ԱԱԾ-ն այս թեմայի կապակցությամբ լռում է: Իսկ երբ դիմեցինք ԱԱԾ, մեզ խորհուրդ տվեցին գրավոր հարցում ուղարկել, որի հետագա ճակատագիրը հասկանալի էր՝ օրենքով նախատեսված հնգօրյա ժամկետը լրանալուց հետո պետք է նշվեր լրացուցիչ մեկամսյա ժամկետ, իսկ դրանից հետո հղում արվեր պետական կամ ծառայողական գաղտնիքի վերաբերյալ դրույթներին: 

Չնայած սա այն դեպքերից է, որ ԱԱԾ-ում անգամ չպետք է սպասեր, մինչև լրագրողները պարզաբանում կամ պաշտոնական մեկնաբանություն անելու համար դիմեին իրենց, այլ իրենք պետք է սեփական նախաձեռնությամբ մեկնաբանություն հրապարակեին: Կամ պետք է պարզապես նշեին, որ հիմնավոր պատճառներ են եղել մուտքը չթույլատրելու համար: Որովհետև այդ մի դրվագը վերջին մի քանի օրերին բուռն քննարկվում է ուկրաինական, ու որ փոքր-ինչ անհասկանալի է՝ լուրջ տարածում գտավ նաև վրացական լրատվամիջոցներում:

Տպել
5439 դիտում

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ալեն Սիմոնյանին

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին