Կողմնակալության հետքերը. դիմորդները շարունակում են պայքարը

22/11/2017 schedule16:25

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի նոյեմբերի 23-ի համարում

Բուհերի ընդունելության քննությունները վաղուց ավարտվել են. այս տարվա դիմորդների ուսանող դարձած հատվածը վաղուց դասի է գնում, սակայն դատարանները դեռ շարունակում են քննել ընդունելության քննությունների հետ կապված վեճերը: Մենք ժամանակին անդրադարձել ենք բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետ դիմած 14 երեխաների խնդրին, որոնք ընդունելության քննությունների ժամանակ 37 միավոր էին հավաքել, սակայն, ի տարբերություն նույն ֆակուլտետ դիմած այլ 24 դիմորդների, որոնք պետպատվերով են սովորելու, ընդունվել են վճարովի համակարգ: Անվճար ուսանելու պատիվը, հանրապետական ընդունող հանձնաժողովի որոշմամբ, վերապահվել է այն դիմորդներին, որոնք քննական 3 ընտրովի առարկաներից (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն) ֆիզիկան են ընտրել եւ հավաքել 37 ու ավելի միավոր:

Այսինքն՝ ֆիզիկա առարկային առավելություն է տրվել (թեեւ որոշ մասնագետների կարծիքով՝ ապագա բժշկի համար առավել կարեւոր է կենսաբանությունը, քան ֆիզիկան): Այն դիմորդները, ովքեր հանձնել են կենսաբանություն եւ քիմիա ու հավաքել անցողիկ 37 միավոր, պետք է ուսանեն վճարովի համակարգում: Այս հանգամանքը չէր վրդովեցնի դիմորդներին եւ նրանց ծնողներին, եթե նախապես՝ ընդունելության քննությունների նախօրյակին իրենք տեղեկացված լինեին այս մասին, լիներ համապատասխան որոշում (տվյալ բուհի կամ կրթության նախարարության), այդ որոշումը հրապարակված լիներ պետական տեղեկագրերում կամ բուհական ընդունելության կանոններում: Ավաղ, ֆիզիկա առարկային նախապատվություն տալու մասին ոչ մի որոշում չկա, ոչ մի փաստաթղթում դա հրապարակված չէ:

Սա է պատճառը, որ 37 միավոր հավաքած 11 դիմորդների ծնողներ դիմել են դատարան՝ պահանջելով «մասնակի անվավեր ճանաչել հանրապետական ընդունող հանձնաժողովի 24.08.04 որոշումը եւ հանձնաժողովին պարտավորեցնել իրենց երեխաներին ընդգրկել Երեւանի բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետում՝ անվճար ուսուցման ցուցակում»: Դիմողները նշել են, որ ուսումնասիրել են ընդունելությունների կանոնադրությունը եւ չեն գտել որեւէ կետ, որտեղ նշված լինի, որ մրցութային 3 առարկաներից որեւէ մեկին առավելություն է տրվում, ուստի համարում են, որ «խախտվել է իրենց երեխաների սահմանադրական իրավունքը՝ մրցութային կարգով մասնակցելու պետական բուհերի ընդունելություններին եւ սովորելու անվճար»:

Դիմումում նշել են նաեւ, որ իրենց հասած տեղեկություններով՝ «ֆիզիկայից 19 եւ 20 գնահատական ստացել են այն դիմորդները, ովքեր նախօրոք հիվանդության տեղեկանքներ են ներկայացրած եղել, որի պատճառով էլ՝ անվճար ընդունվողների նիշը բարձրացել է 37 եւ բարձր»: Կենտրոն, Նորք-Մարաշ համայնքների դատարանը՝ Սարո Արամյանի նախագահությամբ, նոյեմբերի 8-ին դատական նիստ է արել, որում հանդես է եկել պատասխանողի՝ ԿԳ նախարարության ներկայացուցիչը եւ ընդհանուր բնույթի բացատրություններ տվել: Դիմողները միջնորդել են՝ «քանի որ ԿԳՆ-ն հրաժարվում է մեզ որեւէ փաստաթուղթ տրամադրել, ուստի թող դատարանը նախարարությունից պահանջի այն փաստաթղթային հիմքերը, որով առաջնորդվել է մեր երեխաների հարցը լուծելիս»:

Դատարանը բավարարել է միջնորդությունը, դատն ընդմիջվել է 15 օրով՝ մինչեւ նոյեմբերի 25-ը: Մինչ այդ 11 երեխաների հարցով զբաղվել է նաեւ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, որտեղ ուսումնասիրել են գործը եւ գրավոր տեղեկանք տրամադրել: Օմբուդսմենի տեղակալ Ռ.Մխիթարյանի ստորագրությամբ կազմված գրությունը բավական գրագետ է եւ կարող է դատարանի վճռի հիմք դառնալ: Օմբուդսմենի գրասենյակը հարցում է արել ԿԳՆ եւ բժշկական համալսարան, բժշկականից պատասխանել են. «Տարիներ առաջ ԿԳՆ նախկին ղեկավարության կողմից, բժշկական համալսարանի առաջարկով, առաջին մրցութային քննություն է ընդունվել «ֆիզիկա» առարկան եւ հետագայում՝ մինչ օրս փոփոխության չի ենթարկվել»:

Մյուս հիմնավորումն այն է, որ ընդունելության քննությունների կանոններում «ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն» առարկաների դասավորման հերթականությունից պետք է դիմորդները հասկանային, որ ֆիզիկային առավելություն է տրվում: Սակայն, ե՛ւ դիմորդների ծնողների, ե՛ւ օմբուդսմենի տեղակալի կարծիքով, շարադրվածից հնարավոր չէ եզրակացնել, որ ֆիզիկան առաջնայինն է: Այդ հանգամանքն անհրաժեշտ էր լրացուցիչ մեկնաբանել, ինչը չի արվել: «Նման բախտորոշ իրավիճակում բավարար չափով չիրազեկելը վկայում է վատ վարչարարության, դիմորդներին հավասար հնարավորություններ ու պայմաններ չընձեռելու մասին»,- գրել է Ռ.Մխիթարյանը: Այժմ նշված 11 երեխաները դասի են գնում: Որպեսզի նրանց ծնողները դադարեն բողոքել, կրթության պատասխանատուները եւս մեկ խախտում են արել՝ այս երեխաների համար կիսավճար են սահմանել (ինչը եւս ընդունելության կանոններում սահմանված չէ), այսինքն՝ նրանք վճարելու են տարեկան ոչ թե 1400, այլ 700 դոլար, սակայն երեխաների ծնողները շարունակում են պայքարել եւ հույս ունեն, որ հաղթելու են:

Արմինե Օհանյան

Տպել
1198 դիտում

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին