Շատ ուժեղ համագումար. ՀՌԱԿ-ը, ՀԺԱՄ-ը եւ «Հզոր հայրենիքը» միանում են

21/11/2017 schedule16:50

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի նոյեմբերի 20-ի համարում

Չնայած հերթական ԱԺ ընտրություններին դեռ 2.5 տարի ժամանակ կա, սակայն երեկ Կինոյի տանը տեղի ունեցած ՀԺԱՄ երրորդ համագումարի տպավորությունն այնպիսին էր, որ Հայաստանում որոշ կուսակցություններ ակտիվորեն պատրաստվում են ընտրությունների: Նախ՝ համագումարին հրավիրյալի կարգավիճակով մասնակցող ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը հայտարարեց, թե ՀՌԱԿ-ի եւ ՀԺԱՄ-ի համար «համագործակցության առիթներ կան թե՛ գաղափարախոսության, թե՛ քաղաքական մշակույթի կայացման, թե՛ երկրի տնտեսական զարգացման հեռանկարի, թե՛ պետական ազգային մտածողության շրջանակներում»: Ապա «Հզոր հայրենիք» կուսակցության նախագահ, Երեւանի նախկին փոխքաղաքապետ Վարդան Վարդապետյանը ավելի հստակորեն խոսեց ՀԺԱՄ-ի, ՀՌԱԿ-ի եւ «Հզոր հայրենիք»-ի համագործակցության մասին:

«Ինչպես տեղյակ եք, ՀԺԱՄ-ը, ՀՌԱԿ-ը եւ «Հզոր հայրենիք» կուսակցությունը 2003 թվականի խորհրդարանական ընտրություններում պաշտոնապես հավաքել են 10 տոկոսից ավելի ձայն: Ենթադրվում է, որ համատեղ հանդես գալու պարագայում՝ մենք կդառնանք ավելի ազդեցիկ գործոն, եւ այդ պատճառով նախաձեռնել ենք քաղաքական համագործակցություն, որը կդառնա նոր քաղաքական կռվան՝ երկրի հետագա քաղաքական կյանքում»,- հայտարարեց Վ. Վարդապետյանը: Նախկին փոխքաղաքապետը մանրամասնեց, որ իրենց քաղաքական համագործակցության նպատակը լինելու է ազգային պետական խնդիրների գերակայության ապահովումը, առանց ցնցումների առաջընթացը, երկրում քաղաքական հանդուրժողականության մթնոլորտի ապահովման եւ քաղաքական մշակույթի ապահովումը: Համագործակցության մասին խոսեց նաեւ ՀԺԱՄ նախագահ, Ռոբերտ Քոչարյանի խորհրդական Սեյրան Ավագյանը:

Նա կանխատեսեց, որ իրենց համագործակցությունը հաղթանակելու է, եւ հաղթանակը լինելու է մոտ ապագայում: Ճիշտ է, Ավագյանի ելույթը ընդհանուր առմամբ հիշեցնում էր Հայաստանի սահմանամերձ գյուղերից մեկի տարրական դասարանի դասվարի խոսք՝ մեր երկրի ծանր վիճակի, աղքատության եւ պայծառ ապագայի հանդեպ չկորցրած հույսի թեմայով: Մասնավորապես՝ Ավագյանը երկրում առկա աղքատության բարձր մակարդակը բացատրեց այսպես. «42% աղքատության պատճառը կոմունիստական հասարակության պարտության ճանաչումն էր աշխարհում, այդ պարտությունը մեր ժողովրդի համար ունեցավ ե՛ւ մեծ կորուստներ, ե՛ւ մեծ ձեռքբերումներ»: Խոսելով աշխարհաքաղաքական զարգացումների մասին՝ Ս.Ավագյանն ասաց, որ պատմությունը կրկնվում է, քանի որ, ինչպես նախորդ դարի սկզբին, հայ ժողովուրդը դիմում է աշխարհի մեծերին՝ իր արդարությունը պաշտպանելու համար, սակայն պարզվում է, որ դարձյալ վճռորոշը շահերն են՝ նավթային դոլարները:

ԼՂ հարցում Ավագյանը կոչ է անում մերժել «կկվային քաղաքականությունը», ըստ որի՝ պետք է ինչ-որ բան զիջել՝ մնացածը պահելու համար: Թերեւս, այս մտքերը արտասանելիս Ս.Ավագյանն արտահայտում էր առավելապես ՀԺԱՄ տեսակետները, սակայն իր ելույթի առանձին հատվածներ եւ առանձին շեշտադրումներ Քոչարյանի խորհրդականն անում էր նախագահական նստավայրում առկա ազդեցությունների տակ: Նախ, խոսելով ՀԺԱՄ եւ Ռ.Քոչարրյան հարաբերությունների մասին, Ավագյանը հայտարարեց, որ ՀԺԱՄ-ի եւ Քոչարյանի հռչակած նպատակները ներդաշնակ են: Սակայն ավելացրեց, որ նույնը չի կարելի ասել ՀԺԱՄ-կոալիցիա հարաբերությունների մասին: «Մենք չենք ուզում չնկատել եւ չբարձրացնել կոռուպցիայի եւ կաշառակերության այն հսկայական քափը, որ այսօր կա այդ կառույցում: Մենք դա շատ լավ ենք տեսնում»,- ասում է Ս.Ավագյանը:

Նա, որպես Ռոբերտ Քոչարյանին մոտ կանգնած մարդ, հավատացնում է, որ իր շեֆը այդ ամենի հետ կապ չունի, որովհետեւ. «Այն պահվածքը եւ վերաբերմունքը, որը հռչակում է հանրապետության նախագահը, որը առաջադրում է մնացածներին եւ կյանքում, հանկարծ շուռ ենք գալիս եւ տեսնում ենք, որ՝ լինի դա ԱԺ-ն, թե կառավարության օղակները, այդ հորդորներն իրական կյանքի չեն վերածվում»: Ասվածից Ս.Ավագյանը հետեւություն չարեց, որ պետք է լուծարել ԱԺ-ն կամ ցրել կառավարությունը, բայց դիմելով ՀՌԱԿ-ի եւ «Հզոր հայրենիք»-ի նախագահներին՝ հայտարարեց, որ միասին են առաջնորդելու հասարակությանը: Իհարկե, նման պատրաստակամությունը կարելի էր ողջունելի համարել, եթե ՀԺԱՄ-ը կարողանար գոնե Կինոյի տան դահլիճը լցնել սեփական անդամներով:

Թեեւ համագումարի սկզբում լեփլեցուն էին նույնիսկ միջանցքները, սակայն պարզվեց, որ դրանք հիմնականում «Հայբուսակ» եւ «Երեւանի հյուսիսային համալսարանի» ուսանողներն էին՝ իրենց ռեկտորներ Անահիտ Հարությունյանի եւ Բորիս Մակիչյանի գլխավորությամբ: Ի դեպ, Ա.Հարությունյանն իր ողջունի խոսքում անձնական երջանկություն մաղթեց ՀԺԱՄ-ականներին՝ ցանկանալով, որ նրանք «գոհ լինեն իրենց այսօրվա ապրած կյանքից»: Ի դեպ, ՀԺԱՄ համագումարը շարունակվելու է նաեւ այսօր եւ վաղը, որի արդյունքում ընտրվելու է ղեկավար մարմին, եւ ճշգրտվելու է կուսակցության քաղաքական գիծը:

Ավետիս Բաբաջանյան

Տպել
1698 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց