Վարժարանի 70 սովորող միացել են դասադուլին, իսկ ուսխորհդի ՀՀԿ-ական նախագահը դեմ է պայքարին

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության ուսանող-անդամների՝ հինգ օր առաջ հայտարարած դասադուլը դեռ շարունակվում է: Եվ երիտասարդներն ուղիներ են որոնում՝ իրենց շարքերը նորանոր համախոհներով համալրելու եւ իրենց ձայնը լսելի դարձնելու համար:

Հիշեցնենք, որ  դասադուլին մասնակից ուսանողները բողոքում են «Զինապարտության մասին» օրինագծի դեմ, պահանջում պահպանել տարկետման իրավունքի տրամադրման գործող սկզբունքները: Այսօր նույնպես բողոքի ակցիայի դուրս եկած երիտասարդները շրջեցին Երեւանի պետական համալսարանի տարբեր մասնաշենքերով, երթով հասան Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից մինչեւ Պոլիտեխնիկական համալսարան ու կոնսերվատորիա:

Նրանք վանկարկում էին՝ «Տակետում լինելու ա», «Դասադուլ» «Միացիր», «Հանուն գիտության զարգացման»: Այսօր, ի դեպ, պարքարող երիտասարդներին էին միացել նաեւ Պոլիտեխնիկական համալսարանի վարժարանում սովորող աշակերտները: Նրանցից մեկը մեզ ասաց, որ 70 հոգի են:

Դեպի կոնսերվատորիա շարժվելիս՝ երթի մասնակիցները մի քանի րոպե փակեցին Տերյան փողոցը: Ուղեկցող ոստիկաններն անմիջապես արձագանքեցին եւ հորդորեցին բարձրանալ մայթ: Երիտասարդները չընդդիմացան, եւ երթեւեկությունը շատ չանցած վերականգնվեց:

Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանում դասադոուլ անող ուսանողներին դիմավորում էր նաեւ ուսանողական խորհրդի նախագահ Հովսեփ Հովեյանը:  Լրագրողների հետ զրույցում նա չողջունեց դասադուլի մասնակիցների գործողությունները:

«Գտնում եմ, որ ձեւաչափը այս ձեւով ընդունելի չէ, որովհետեւ եթե գիտություն ենք ուզում զարգացնել, հաստատ այսպես գիտություն չի զարգանում»,- ասաց նա: Հովսեփ Հովեյանը Հանրապետական կուսակցության անդամ է, բանակ գոնե առայժմ չի գնացել, որովհետեւ սովորում է ասպիրանտուրայում եւ գործող օրենքով տարկետման իրավունք է ստացել:

«Եթե նոր օրենքը տարածվի նաեւ մեզ վրա, այո, պատրաստ եմ գնալ ծառայության»,- ասաց ուսխորհրդի նախագահը: Դիտարկմանը, թե եթե ողջունում է նոր օրենքի նախագիծը եւ կարծում է բոլորը պետք է ծառայեն, ինչու մինչեւ այժմ չի ծառայել, նա պատասխանեց. «Արդեն ասացի, որ ես դեռ սովորում եմ, եւ ավարտելուց հետո թե ես ինչ կանեմ, դա արդեն իմ անձնական որոշելիքն է: Շատ հնարավոր է նաեւ զինծառայության ճանապարհն ընտրեմ, ոնց որ իմ շատ ընկերներ»:

Վերադառնալով դասադուլի մասնակիցներին, նշենք, որ բացառիկ տաղանդավոր ուսանողներին տրվելիք արտոնութունը նրանց համար անհասկանալի երեւույթ է:

Ազգային ժողովում ուրբաթ ուշ երեկոյան հրավիրված արտահերթ քննարկման ժամանակ ընդգծվեց, որ այդ կատեգորիայի ուսանողները տարկետում կստանան, միայն թե պետք է կառավարությունը լրջորեն աշխատի՝ նրանց ընտրելու կարգն ու չափորոշիչները մշակելու համար:

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանն այս առնչությամբ նկատեց, որ դա զիջում չէ:

«Դա զիջում չի եղել, օրենքի նախագծում այդ կետը կա՝ հինգերորդ կետն է, ուղղակի այդ կետի հետ կապված չափանիշներ չկան, թե ոնց է տրվելու, ում է տրվելու այդ տարկետումը: Այժմ ներկայացվում է այնպես, որ տրվելու է տաղանդաշատ գիտնականներին, բացառիկ տաղանդավոր ուսանողներին: Թող բերեն, ուրեմն, չափորոշիչներ, որպեսզի այդպես լինի: Դա ընդհանուր գրված է, դրա տակ կարող են անցնել բոլորը, քանի որ չափանիշներ նշված չեն»,- ասաց Դավիթ Պետրոսյանը:

Հարցին, թե եթե կառավարության որոշմամբ հաստատվի տարկետում ստանալու ենթակա ուսանողների ընտրության կարգը եւ սահմանվեն հստակ չափորոշիչներ, դա իրենց կգոհացնի՞, դասադուլ անող ուսանողը պատասխանեց. «Ոչ, մենք պահանջում ենք, որ գործող կարգը պահպանվի, մեր առաջարկները մենք արդեն արել ենք, դրանք մերժվել են, ասել են՝ օրենքը ընդունվելուց հետո, իսկ դրա հետ մենք համաձայն չենք»:

Դավիթ Պետրոսյանը մեր խնդրանքով անդրադարձավ նաեւ Երեւանի պետական համալսարանի ուսանողական խորհրդի տարածած հայտարարությանը, ըստ որի՝ նրանք չեն կիսում դասադուլ հայտարարած ընկերների մոտեցումները: «Մենք այսօր համալսարանում էինք, ասացինք՝ եթե ինչ-որ մեկը նշում է, որ մեծամասնությունը դեմ է, թող այդ մեծամասնությունից գոնե մի հոգի գա (բանավեճի-խմբ.): Մենք բոլոր ֆակուլտետներով անցել ենք, ասել ենք՝ ովքեր որ մեզ դեմ են, թող գան, ու ոչ ոք չի եկել»,- նշեց նա:  

Տպել
10361 դիտում

Արտակարգ իրավիճակ Երևանում․ ճանապարհի տակով անցնող գազախողովակը վնասվել է, սկսվել է ուժեղ արտահոսք

Վերականգնվում են ավտոճանապարհների մետաղական արգելափակոցները

Գարեգին Բ-ն կգա՞ հրապարակ. ինչ սպասել առաջիկայում, և ինչի կարող է հանգեցնել արկածախնդրությունը

Ռուս խաղաղապահները հեռացել են Լեռնային Ղարաբաղի օդանավակայանից

Հարկադիր կատարումն ապահվող ծառայությունը շարժական գրասենյակներ կունենա․ որ մարզերը կսպասարկվեն

Եգիպտոսն ուսումնասիրում է քաղաքացիների հետընդունման և վերաինտեգրման՝ Հայաստանում գործող մեխանիզմները

«Աղի լիճ» ջրավազանում լողալ, կենցաղային կարիքների համար ջուրն օգտագործել չի կարելի․ արգելվում է մտնել սահմանային շերտ

Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում․ Ուշակով

Հիշո՞ւմ եք Սերժ Սարգսյանի ժամանակ Նորք-Մարաշի կանխված ահաբեկչությունը․ ով կա Բագրատ սրբազանի երթի կազմում․ Սաֆարյան

Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը Բուդապեշտում ավարտվել է

Սևան-Գավառ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Նիկոլ Փաշինյանը կնախագահի Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը. Ուշակով

Արդարադատության նախարարն Արմավիրում ծառայությունների ղեկավարների հետ խորհրդակցություն է անցկացրել

Գևորգ Պապոյանը Ջոն Ալելոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Բեմադրիչները մտածել են, որ իշխանության միակ հենարան հասարակ ժողովուրդը «Աստծո մարդու» առաջ կընկրկի․ Ոսկանյան

Դուք ձեր «խրամատը» տվիք ռուսներին ու ադրբեջանցիներին, հիմա ի՞նչ եք ուզում․ Մկրտչյանը՝ Դադիվանքի նախկին վանահորը

Հայտնի է Պուտին-Փաշինյան հանդիպման օրը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել

Մայիսի 3-ից 6-ը տեղացած հորդառատ անձրևի հետևանքները Երևանի մի շարք վարչական շրջաններում (տեսանյութ)

Բագրատաշենի սահմանային անցակետի մոտակայքից 1․5 միլիոն դրամի ծխախոտ են գնել և տեղափոխել Գյումրի՝ վերավաճառելու նպատակով

Նորակառույց շենքի շինհրապարակում բազալտե քարը ընկել է 26-ամյա բանվորի գլխին․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով․ Միրզոյան

Ուզում եմ վերահաստատել Հայաստանի հավատարմությունը Հարավային Կովկասում երկարատև, կայուն խաղաղության հաստատմանը. Միրզոյան

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 6-ին

ՀՀ նախագահը կմեկնի Կալիֆորնիա

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի կողմից զգալի քայլերը դեպի խաղաղություն. Հունգարիայի ԱԳ նախարար

Տիգրան Ավինյանը ներկայացրել է Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարին

Նախատեսվում է Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր

Մեկ շաբաթում ՀՀ տարածքում գրանցվել է վայրի կենդանիների հարձակման 11 դեպք

Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոսի հայտարարությանը՝ ՔՊ-ականների իրենց միանալու մասին

Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել

Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները

Թուրքիայում բետոնախառնիչը բախվել է միկրոավտոբուսին. 8 մարդ է զոհվել, 10-ը՝ վիրավորում ստացել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, տեղ-տեղ՝ կարկուտ. տեղումնառատ մայիսյան օրերը կշարունակվեն

Ովքեր են իրականում կանգնած Բագրատ սրբազանի աջ և ձախ կողմերում. Ալեքսանյանը մանրամասնեց

Մոսկվային ուղղված մեղադրանքներից հետո Գերմանիան Ռուսաստանից կանչել է իր դեսպանին

Ուզում եք ամեն ինչ անել, որ Հայաստանին ներքաշեք պատերազմի մեջ. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը

Միրզոյանը և Սիյարտոն ստորագրել են Հայաստանի և Հունգարիայի կառավարությունների համագործակցության մասին համաձայնագիր

Հայտնաբերվել է արյան հետքերով ավտոմեքենա, ներսում՝ ատրճանակ. վիրավորում է ստացել նախկին ոստիկան

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը այսօր կրկնում է նույն թեզերը, ինչ Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքի ժամանակ (տեսանյութ)