Դասադուլ. որոշ ուսանողներ ցանկանում էին երթի մասնակիցներին միանալ պատուհանով. ՖՈՏՈՆԵՐ

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության հայտարարած դասադուլն այսօր կայացավ: Ակադեմիական տարկետման իրավունքի պահպանման պահանջով պայքար սկսած երիտասարդների շարքերը սկզբնական փուլում բավական նոսր էին: Արդեն այս անգամ փողոցներն ու մայթերը թնդում էին նրանց երթից:

Ուսանողների բազմությունը շարժվեց Երեւանի պետական համալսարանի մի մասնաշենքից մյուսը, կանգառներ ունեցավ Հայաստանի ազգային ագրարային եւ Պոլիտեխնիկական համալսարանների մոտ: Թե ուսանողներին, եւ թե դասախոսներին նրանք կոչ էին անում միանալ իրենց՝ վանկարկելով՝ «Տարկետում լինելու ա», «Դասադուլ», «Միացիր», «Ազատ, անկախ դասախոս»:

ԵՊՀ մասնաշենքերում դռները պինդ կողպված էին: Ոչ ոք ո՛չ մտնելու, ո՛չ էլ դուրս գալու իրավունք չուներ: Ու եթե ներսում բանտված էին ուսանողները, որոշ դեպքերում էլ դասախոսներն էին զրկվել շենք մտնելու հնարավորությունից: Պատմության ֆակուլտետի մասնաշենքի մոտ երիտասարդները, օգտվելով առիթից, այդպիսի մի դասախոսից փորձեցին պարզել, թե ինչպես է վերաբերվում պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքը խիստ սահմանափակելու՝ իշխանությունների նախաձեռնությանը:

Փակ դռան մոտ շիվար մնացած դասախոսը խնդրեց իրեն հարցեր չտալ: Իսկ որոշ ժամանակ անց հազիվ լսելի, կարծես ինքն իրեն, ասաց. «Պարզ չէ՞, որ բոլորս էլ ուսանողների կողմից ենք»:

Այս նույն շենքում ուսանողները բողոքի ցույցի մասնակիցների վանկարկումներին արձագանքում էին պատուհաններից: Իսկ դրանցից մեկից դուրս եկած ձեռքում նկարահանող հեռախոսի վրա դասադուլ հայտարարած ուսանողների կարգախոսն էր փակցված. «Տարկետում լինելուԱ»:

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանն ընկերների օգնությամբ բարձրացավ երկրորդ հարկի այդ պատուհանի մոտ խմբված աղջիկների մոտ: Մեր հարցին, թե ինչ էին քննարկում նրանց հետ, Դավիթը պատասխանեց. «Սկզբից ուզում էին այստեղով իջնել, բարձրացա, որ օգնեմ: Բայց հետո վախեցան: Ասում էի՝ մյուս ֆակուլտետի մասնաշենքից դուրս գան: Հետո անվտանգության աշխատողը եկավ, նրանց քաշեց, հետ տարավ»:

Բողոքի ցույցի մասնակիցները փորձում են կանխել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի ընդունումը, որի համաձայն, պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունք կարող են ունենալ միայն այն ուսանողները, որոնք պայմանագիր կկնքեն պաշտպանության նախարարության հետ եւ կպարտավորվեն բակալավրական կրթությունից հետո ծառայության անցնել երեք տարի ժամկետով՝ ստանալով որոշակի արտոնություններ:

Փողոց դուրս եկած ուսանողները հանդիպում էին պահանջում պաշտպանության, կրթության եւ գիտության նախարարների հետ: Երիտասարդները համոզմունք են հայտնում, որ նշված փոփոխություններ արդյունքում բանակը չի շահի, բայց կրթությունն ու գիտությունը կտուժեն:

«Օրենքի անհրաժեշտությունը ապացուցելու համար բերվող հիմնավորումները չեն համապատասխանում այն հետեւանքներին, որոնց դա հանգեցնելու է: Հոկտեմբերի 16-ին մենք ԿԳ նախարարին եւ Պաշտպանության նախարարին ուղղել ենք բաց նամակ, որտեղ արտահայտել ենք մեր բողոքը, նշել ենք հակափաստարկներ իրենց բերած փաստարկներին: Ներկայացվում է, որ ասպիրանտուրան օգտագործվում է որպես բանակից խուսափելու ձեւ: Այո, կրթական համակարգում կա կոռուպցիա, կան մարդիկ, որոնք ասպիրանտուրան օգտագործում են՝ բանակ չգնալու համար: Բայց կան նաեւ մարդիկ, որոնք իսկապես զբաղվում են գիտությամբ, մարդիկ, որոնք սովորում են: Ու եթե կրթական համակարգում կա կոռուպցիա, այդ խնդիրը պետք է լուծվի կրթական համակարգի ներսում: Եվ տարկետման ինստիտուտի վերաբերյալ այդ օրենքի ընդունումը խնդիրը չի վերացնելու: Սա՝ առաջինը: Երկրորդը. չի բերվել որեւէ հետազոտություն, վերլուծություն, չի բերվել համապատասխան փորձագիտական աշխատանք, որը հիմնավորվեր, թե բանակից հետո մարդիկ գալիս են, ավելի լավ են սովորում: Բերվել են միայն անձնական օրինակներ, բայց մեր կարծիքով անձնական օրինակներով օրենք չեն ընդունում, որովհետեւ կան նաեւ շատ օրինակներ, որ բանակից հետո բազմաթիվ խնդիրներ են առաջանում՝ կրթությունը շարունակելու համար»,- ԵՊՀ հոգեբանության ֆակուլտետի մոտ բարձրախոսով հայտարարեց «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը:

Շարունակելով՝ նա ասաց. «Բանակում կան բազմաթիվ խնդիրներ: Նշվում է, որ եթե մագիստրատուրայում, ասպիրանտուրայում սովորող տղաները գնան բանակ, իրենք այնտեղ մթնոլորտ են փոխելու: Եթե մենք բանակում ունենք մթնոլորտի խնդիր, եկեք այդ խնդիրը էլի լուծենք բանակի ներսում: Միգուցե պետք է սպաների կրթությւոնը փոխել, միգուցե պետք է բանակում որոշակի հասկացություններ փոփոխել: Ու եթե մագիտրատուրայում, ասպիրանտուրայում սովորող տղան պետք է գնա բանակ՝ զուտ մթնոլորտ փոխելու համար... Պաշտպանության նախարարն իր հարցազրույցներից մեկում նշել է, որ բարձրագույն կրթություն ունեցող մարդկանց բանակ տանելն անմտություն է, այսինքն՝ այստեղ կա շատ մեծ հակասություն:   

Կան շատ փաստարկներ, որոնք այս օրենքի ընդունումը ուղղակի պետք է դարձնեն անհնար»:

Նաեւ հայտարարվեց, որ այս անգամ նախարարներին դիմելու են փակ նամակով, որպեսզի նրանք պարտավորված լինեն սահմանված կարգով պատասխանել դրանց: Խնդրին առնչվող գերատեսչությունների ղեկավարներին ուսանողները հրավիրելու են քննարկում-բանավեճի:

Այսպիսով, կարելիէ  արձանագրել, ուսանողների շարժումը սպառնում է ավելի մեծ թափ հավաքել: Ու եթե դա տեղի ունենա, ապա իշխանությունների համար բարդ է լինելու դրա հետ հաշվի չնստել: Վերջին անգամ ուսանողները դասադուլ էին հայտարարել 2013 թվականին: Այն ժամանակ նրանք շատ ավելի փոքրաքանակ էին: Պահանջն էր` կեղծված ընտրությունների արդյունքների վերանայում:

Տպել
7543 դիտում

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ