Հետեւեք, որ հատված ծառերի տեղում նոր ծառեր տնկվեն. Տարոն Մարգարյան

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ մայրաքաղաքի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներում շարունակվում են ծառերի և թփերի խնամքի, ծառերի չորացած ճյուղերի աշնանային էտի աշխատանքները։ 

Զեկուցվել է նաև, որ զուգահեռաբար շարունակվում են նոյեմբերի 11-ին հայտարարված համաքաղաքային ծառատունկի և շաբաթօրյակի կազմակերպման ու անցկացման նախապատրաստական աշխատանքները: Մասնավորապես նշվել է, որ համաքաղաքային առաջիկա ծառատունկի կազմակերպման նպատակով արդեն իսկ ձեռք են բերվել տնկիներ, գույքագրվել են բոլոր այն տարածքները, որտեղ իրականացվելու է ծառատունկը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս շեշտել է ծառատունկը բացառապես ոռոգելի տարածքներում իրականացնելու անհրաժեշտության մասին:

«Հատուկ ուշադրություն դարձրեք, որ ծառատունկն իրականացվի բացառապես ոռոգելի տարածքներում, որպեսզի հետագայում ապահովվի նաև տնկված ծառերի պատշաճ խնամքը: Բացի այդ, խստորեն հետևեք, որ հատկապես գլխավոր փողոցներում չորացած ծառերի հատման արդյունքում դատարկ մնացած բնաբաժակներում անպայման նոր ծառեր տնկվեն: Ընդ որում, առաջարկում եմ տնկել ոչ թե բարակ շիվեր, այլ ավելի հասուն տնկիներ: Սրա հետ մեկտեղ նաև քայլեր ձեռնարկեք տնկված ծառերի պահպանման ու պատշաճ խնամքի ապահովման ուղղությամբ: Ինձ համար անընդունելի է, երբ հատկապես գլխավոր փողոցներում ծառը տնկվում է ու որևէ խնամք չի ապահովվում: Մինչդեռ ամբողջ աշխարհում ծառերի հանդեպ ցուցաբերվում է հատուկ վերաբերմունք՝ սկսած տվյալ ծառերի ամրացման նպատակով դրանց շուրջ փայտե հենակներ տեղադրելուց մինչև հետևողական խնամք: Հստակ քայլեր ձեռնարկե՛ք այս մշակույթը մեր քաղաքում ևս ներդնելու ուղղությամբ», - ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ դիմելով բնապահպանության վարչությանը:
Համաքաղաքային առաջիկա ծառատունկի և շաբաթօրյակի հետ կապված Երևանի քաղաքապետը հանձնարարել է իրազեկել նաև պետական և մասնավոր կառույցներին՝ նրանց ևս ներգրավելով այս աշխատանքներում: Բացի այդ, պատասխանատուներին հանձնարարվել է նախապատրաստել համապատասխան գործիքներ և պարագաներ՝ մասնակիցներին լիարժեք կերպով ապահովելու նպատակով:

Տպել
1446 դիտում

Ճնշում կա՞, թե չկա. «Իմ քայլի» պատգամավորն այդ հարցում վստահում է Հրայր Թովմասյանին

Արցախի պետնախարարն ընդունել է «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի պատվիրակությանը

Օհանավանի բնակիչը հրացանով կրակել է շան ուղղությամբ, դիպել է գյուղի 32-ամյա մի բնակչուհու

ԱԱԾ-ն պարզաբանում է՝ Հ. Թովմասյանի ազգականների հետ կապված ինչ գործողություններ են կատարվել եւ ինչու

Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

Պարեկային ոստիկանները բերման են ենթարկել մի տղամարդու, որի մոտ ատրճանակ ու դանակ է եղել (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարն ազատվել է պաշտոնից

Սա իրավաբանություն չի. «Իմ քայլ»-ի պատգամավորը անհիմն է համարում ՍԴ-ի որոշումը

Դիլիջան քաղաքում այրվել են մոտ 4 հա անտառամիջյան չորացած տերևներ, 25 ծառի կոճղ և 2 չորացած ծառ

Երեւանում, «Գրանդ Սպորտ»-ի մոտ բախվել են 3 ավտոմեքենաներ. կա տուժած

Գյումրու «Թռչունյան տան» խնդրից տեղյակ եմ. Ռուբեն Վարդանյանը չի բացառում, որ աջակցություն կտրվի երեխաների կենտրոնին

Քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի մոտից անգամ առգրավվել են թուղթն ու գրիչը, տեսակցության իրավունք չի եղել. Կարապետյան

ՆԱՏՕ-ի դիտորդական խումբը գնահատել է ՀՀ ԶՈՒ դաշտային հոսպիտալը

Տեղի ունեցավ Տիգրան Առաքելյանի հոգեհանգստի արարողությունը (տեսանյութ)

Գյումրու ծերանոցը լուծարվեց. աշխատակազմը կառավարության որոշումը բոյկոտում է

Էմանուել Մակրոնը մտադիր է Անգելա Մերկելի և Բորիս Ջոնսոնի հետ միասին հանդիպել Էրդողանին

ՀՀ զինված ուժերում ստեղծվել է կին զինծառայողների խնդիրներն ուսումնասիրող նոր ստորաբաժանում

Ադրբեջանցի հաքերները ՀՀ վարչապետի պաշտոնական կայքի էջերից մեկում գրել են «Ղարաբաղն Ադրբեջան է». Կ. Վրթանեսյան

Երեւանի հասարակական տրանսպորտի աշխատանքը գնալով վատթարանում է. փոխվարչապետի մոտ քննարկում է եղել նոր ցանցի վերաբերյալ

Թուրքիան խախտում է հրադադարի պայմանավորվածությունը. Սիրիան հայտարարել է 13 զոհի, 70 տուժածի մասին