ՀՀԿ-ն 37 համայնքի ղեկավար կունենա, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն 2-ական. 8-ում կիշխեն անկուսակցականները

Նոյեմբերի 5-ին ՀՀ 69 համայնքում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, որտեղ համայնքի ղեկավար են ընտրել, ՀՀԿ-ի թեկնածուները մեծամասամբ հաղթել են իրենց մրցակիցներին: Նշված համայնքներից որոշներում երեկ ավագանու անդամներ են ընտրել, եղել են համայքներ, որտեղ ե՛ւ համայնքի ղեկավար, ե՛ւ ավագանի են ընտրվել:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը համայնքի ղեկավարի թեկնածու էր առաջադրել Կոտայքի մարզի Ակունք, Բյուրեղավան, Ջրվեժ, Շիրակի մարզի Ախուրյան, Անի, Սյունիքի մարզի Սիսիան եւ Վայոց Ձորի մարզի Արենի համայնքներում: Ակունք համայնքում ընտրապայքար չկար, ԲՀԿ-ական գործող համայնքապետ Հունան Ռուբենյանն ինքնաառաջադրվել եւ ստացել է 3397 ձայն՝ ընտրվելով համայնքի ղեկավար: Բյուրեղավան համայնքում կրկին նույն պատկերն է՝ գործող համայնքապետ Հակոբ Բալասյանը վերընտրվել է 3235 ձայնով, սակայն միակ տարբերությունն այն է, որ Բալասյանն անկուսակցական է, բայց նրան առաջադրել է ԲՀԿ-ն: Ջրվեժ համայնքում գործող համայնքապետ, ԲՀԿ-ական Ռուբեն Պետրոսյանն ինքնաառաջադրվել է եւ 2842 ձայնով միակ թեկնածուն լինելով վերընտրվել է համայնքի ղեկավարի պաշտոնում: Ախուրյան համայնքում ԲՀԿ-ի թեկնածու Կարեն Սերգոյանը ստանալով 1512 ձայն՝ պարտվել է գործող գյուղապետին: Անի համայնքում առաջադրված ԲՀԿ-ական թեկնածու Հակոբ Աղաբեկյանը ստանալով 1547 ձայն՝ կրկին պարտվել է: ԲՀԿ-ի համար անհաջող էր նաեւ Սիսիան համայնքի ղեկավարի ընտրությունները: Այդ համայքնում ԲՀԿ-ական Կարեն Համբարձումյանը ձայների զգալի տարբերությամբ պարտվել է գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Արթուր Սարգսյանին, որն ստացել է 10 հազար 457 ձայն: Կարեն Համբարձումյանը ստացել է 1922 ձայն: Արենի համայնքում ԲՀԿ-ական թեկնածու Ռազմիկ Վարդանյանը առանց մրցապայքարի ընտրվել է համայնքի ղեկավար, քանի որ միակ թեկնածուն ինքն է եղել: Վարդանյանը ստացել է 1967 ձայն: Ամփոփելով ԲՀԿ-ի գրանցած  արդյունքները՝ արձանագրենք, որ 7 համայնքում ԲՀԿ-ն թեկնածու է ունեցել, ընտրվել են 3-ը, այդ երեքից 1-ն էլ անկուսակցական է:

Հայ Հեղափոխական դաշնակցություն կուսակցություն (ՀՅԴ)

ՀՅԴ-ն համայնքի ղեկավարի թեկնածու էր առաջադրել Շիրակի մարզի Ախուրյան, Մարմաշեն եւ Տավուշի մարզի Աչաջուր համայնքներում: Ախուրյանում ՀՅԴ-ի թեկնածու, գործող համայնքապետ Արծրուն Իգիթյանը ստանալով 2393 ձայն՝ հաղթել է իր մրցակիցներին: Նույն պատկերը Մարմաշեն համայնքում է: «Շիրդայմոնդ» ՍՊԸ-ի տնօրեն, ՀՅԴ-ական թեկնածուն Կարեն Արշակյանը ստանալով 1463 ձայն՝ ընտրվել է համայնքի ղեկավար՝ իր ետեւում թողնելով ՀՀԿ-ական երկու եւ մեկ անկուսակցական թեկնածուի: Տավուշի մարզի Աչաջուր համայնքում ՀՅԴ-ական Սեւադա Ղուկասյանն ամենաքիչ ձայնն է ստացել բոլոր 4 թեկնածուից: Ստացած 114 ձայնով նա պարտվել է համայնքի ղեկավարի ընտրությունում: ՀՅԴ-ն ընդհանուր առմամբ 3 թեկնածու էր առաջադրել, որից 2-ն ընտրվել է համայքնի ղեկավարի պաշտոնում:

ՀՀԿ-ն եւ անկուսակցականները

ՀՀԿ-ն գրեթե բոլոր համայնքներում թեկնածուներ է առաջադրել: Ստորեւ կներկայացնենք ՀՀԿ-ական եւ անկուսակցական թեկնածուների գրանցած հաջողություները: Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում համայնքի ղեկավար է ընտրվել անկուսակցական Ջասմ Մախմուդովը:

Ապարան-ՀՀԿ, Կարեն Եղիազարյան

Արագածավան-ՀՀԿ, Անդրանիկ Պապիկյան

Ծաղկահավիտ-անկուսակցական Նորաին Հակոբյան

Սուսեր-ՀՀԿ, Գուրգեն Զաքարյան

Արարատի մարզ

Այգավան-ՀՀԿ, Վիգեն Հարությունյան

Այնթափ-ՀՀԿ, Կարեն Սարգսյան

Ավշար-անկուսակցական, Սուրիկ Գրիգորյան

Արարատ-ՀՀԿ, Հայկ Հայկյան

Արտաշատ-ՀՀԿ, Կարեն Բենիամինյան

Դարակերտ-ՀՀԿ-Ղուկաս Սիմոնյան

Լանջառ-ՀՀԿ, Երվանդ Այվազյան

Նշավան-ՀՀԿ, Պապ Հակոբյան

Ջրահովիտ-ՀՀԿ, Համլետ Ղազարյան

Արմավիրի մարզ

Ծաղկալանջ-ՀՀԿ, Մանվել Մկրտչյան

Գեղարքունիքի մարզ

Գեղամասա-ՀՀԿ, Հակոբ Ավետյան

Գեղաքար-ՀՀԿ, Կարինե Մարտիրոսյան

Ծովինար-ՀՀԿ, Մհեր Մարտոյան

Ձորագյուղ-ՀՀԿ, Լեւիկ Գրիգորյան

Ճամբարակ-անկուսակցական Վազգեն Ադամյան

Շողակաթ-ՀՀԿ, Սուլիկա Շուշանյան

Վարդանիս-ՀՀԿ, Արամ Հարությունյան

Լոռու մարզ

Ալավերդի-ՀՀԿ, Սասուն Խեչումյան

Ախթալա-ՀՀԿ, Արկադի Թամազյան

Գյուլագարակ-ՀՀԿ, Մհեր Գեւորգյան

Բերդ-ՀՀԿ, Արայիկ Ներսիսյան

Մարգահովիտ-ՀՀԿ, Սամվել Անանյան

Մեծավան-ՀՀԿ, Սերյոժա Վարդանյան

Շիրակամուտ-անկուսակցական, Աշոտ Երանոսյան

Շնող-ՀՀԿ, Դավիթ Ղումաշյան

Սարչապետ-ՀՀԿ, Բորիս Բարոյան

Ստեփանավան-ՀՀԿ, Միքայել Ղարաքեշիշյան

Տաշիր-անկուսակցական, Էդգար Քեշիշյան

Օձուն-ՀՀԿ, Արսեն Տիտանյան

Կոտայքի մարզ

Եղվարդ-ՀՀԿ, Նորայր Սարգսյան

Մեղրաձոր-ՀՀԿ, Կառլեն Հովհաննիսյան

Չարենավան-ՀՀԿ, Հակոբ Շահգալդյան

Անի-ՀՀԿ, Արտակ Գեւորգյան

Սյունիքի մարզ

Գորիս-ՀՀԿ, Առուշ Առուշանյան

Կապան-ՀՀԿ, Աշոտ Հայրապետյան

Սիսիան-ՀՀԿ, Արթուր Սարգսյան

Քաջարան-ՀՀԿ, Մանվել Փարամազյան

Վայց ձորի մարզ

Գլաձոր-անկուսակցական, Արմեն Մովսիսյան

Եղեգիս-ՀՀԿ, Արթուր Ստեփանյան

Տավուշի մարզ

Աչաջուր-ՀՀԿ, Կարեն Ղալաղչյան

Բերդ-ՀՀԿ, Ավետիք Ադամյան

Արձանագրենք, որ 7 անկուսակցական է այս ընտրություններում համայնքապետ դարձել, որոնց չեն սատարել այլ կուսակցությունները: ՀՀԿ-ն 37 համայնքի ղեկավար ունի: Ընրապայքարում հաջողություն գրանցած միակ կին թեկնածուն ՀՀԿ-ական Կարինե Մարտիրոսյանն է, որն ընտրվել է Գեղարքունիքի մարզի Գեղարք համայնքի ղեկավար:

Տպել
6758 դիտում

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը