Ականներից կորցրել են իրենց ձին, 4 խոզ և 4 կով.HALO Trust-ը կականազերծի Արցախի Հարար գյուղը

06/11/2017 schedule11:18

HALO Trust-ը, որն աշխարհում ամենախոշոր ականազերծող հասարակական կազմակերպությունն է, պատրաստվում է մարդկանց հանգանակությունների միջոցով $49,000 հավաքագրել և ականազերծել Արցախի Լաչինի շրջանի Հարար գյուղը՝ ապահովելով այնտեղ ապրող Խաչատրյանների և մյուս 200 ընտանիքների անվտանգությունը, գրում է Armenian Weekly-ն: 

Ադրբեջանական և հայկական ուժերը հակահետևակային ականներով շրջապատել են նրանց տները 1992-ին՝ մոտակա բլուրների երկայնքով: Դրանք ականային գոտի են ստեղծել պաշտպանական դիրքերից առաջ: Պատերազմի ավարտից հետո գյուղից 3 մարդ է մահացել, ներառյալ մեկ դեռահաս: Վնասվել են նաև տասնյակ տնային կենդանիներ: 

Ալլա Խաչատրյանն այրի է և Խաչատրյանների ընտանիքի գլխավորը. նա Հարարում է ապրում արդեն 20 տարի: Նրա ընտանիքում են երկու որդիները՝ Հրայրը և Համլետը, Համլետի կինը, և նրա երկու թոռնիկները: Ականների պատճառով նրանք արդեն կորցրել են իրենց ձին, 4 խոզ և 4 կով: Նրանք ապրում են վախով, որ մյուս տուժողը կարող է ընտանիքի անդամներից մեկը լինել: 

Ալլայի ավագ որդին անտառապահ է աշխատում, կրտսերն օգնում է անասուններին խնամել: Եղբայրների աշխատանքը կրկնակի վտանգավոր է, որովհետև նրան պատասխանատու են ոչ միայն իրենց, այլև համագյուղացիների անվտանգության համար և ստիպված են պարբերաբար լինել ականապատված գոտու մոտակայքում: 

Ամեն քայլն անելիս վախ կա, որ կմահանամ, բայց միտքս արդեն սովորել է դրան, ասում է Համլետը: Նա հատկապես անհանգստանում է, երբ կրտսեր եղբայրը միանում է իրեն՝ օգնելու: Ալլան նշում է, որ եթե իր որդիները սպանվեն կամ վիրավորվեն, դա ոչ միայն անտանելի ցավ կլինի ընտանիքի համար, այլև կզրկվեն տունը կերակրող ձեռքերից: 

Ականազերծումն անվտանգ կդարձնի նրանց կյանքը: Հարարում և մոտակա Խաչգետիկ, Աղավնատուն գյուղերում 200 բնակիչ կա: Անասուններին արածեցնելու և վառելափայտ հավաքելու համար նրանք կօգտագործեն ապահով հող: 

Այս հանգանակությունը մինչև 2020-ն Արցախի ամբողջ տարածքն ականազերծելու արշավի մի մասն է: Անանուն նվիրատուն խոստացել է հատկացնել պահաջվող գումարի կեսը, եթե HALO Trust-ը կարողանա հավաքել մյուս մասը: Ավելին իմանալու և հանգանակությանը միանալու համար՝ www.halotrust.org/MineFreeNK : 

Տպել
3170 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին