Նոյեմբերի 5-ի բախումներից 4 տարի անց. Շանթ Հարությունյանը պայքարով լեցուն է, մարտական

Նոյեմբերի 5-ին կլրանա Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած բախումների 4 տարին:

Ամեն տարի նոյեմբերի 5-ին աշխարհի տարբեր ծայրերում կազմակերպվում է Անոնիմուսների երթ, որի ընթացքում մարդիկ իրենց բողոքի ձայնն են բարձրացնում: Նրանք կրում են Գայ Ֆոքսի դիմակներ եւ ձեռքներին ունենում են փայտեր: Այդպես էլ 4 տարի առաջ «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանն ու նրա աջակիցները՝ դիմակներով, ձեռքերին փայտեր, փորձեցին Անոնիմուսների երթի միջոցով հեղափոխություն իրականացնել: Երթով պետք է շարժվեին Բաղրամյան 26: Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրին երթը, որի հետեւանքով բախումներ տեղի ունեցան, պայթյուններ հնչեցին: Ոստիկանները բերման ենթարկեցին 37 ակտիվիստի: Բախումների հետեւանքով տուժեց 16 մարդ, այդ թվում՝ 8 ոստիկան:

Բախումներից հետո ձերբակալվեցին, ապա կալանավորվեցին Շանթ Հարությունյանն ու նրա 12 ընկերները: Մեկ տարի տեւած դատավարությունից հետո Շանթ Հարությունյանը, ու նրա  ընկերները դատապարտվեցին ազատազրկման: Չորս տարվա ընթացքում ազատազրկման դատապարտված 12 քաղաքացիներից միայն Տիգրան Պետրոսյանը, Սեւակ Մնացականյանը, Արմեն Հովհաննիսյանը, Հայկ Հարությունյանը (Հայկը պայմանական վաղակետ ազատմամբ) ազատ արձակվեցին. վաղն արդեն Ալեք Պողոսյանն ու Մկրտիչ Հովհաննիսյանը կազատվեն:

4 տարվա ազատազրկման դատապարտված Ալեք Պողոսյանը դեռեւս 2015 թվականին դիմել էր «Անկախ հանձնաժողովին» իրեն պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու համար: Հանձնաժողովը, սակայն նրան մերժել է, պատճառաբանելով, որ «ինքնամփոփ» ու «կասկածամիտ» է: Մի քանի անգամ դիմելուց հետո կրկին մերժում էր ստացել:

Ալեք Պողոսյանը 5 անչափահաս երեխա ունի. ընտանիքն ապրում է ծանր սոցիալական պայմաններում, նրանց բարեկամներն են օգնում, իսկ միակ եկամուտը՝ բազմազավակության 51 000 դրամ նպաստն է:

Սույն գործի շրջանակներում այս պահին իրենց պատիժն են կրում Շանթ Հարությունյանը, Վարդան Վարդանյանը, Ավետիս Ավետիսյանը, Ալբերտ Մարգարյանը, Վահե Մկրտչյանը, Լիպարիտ Պետրոսյանը:  

Ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ 5 տարվա ազատազրկման դատապարտված Վարդան Վարդանյանը օրեր առաջ դիմել է «Անկախ հանձնաժողովին» իրեն պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու համար. կազատե՞ն արդյոք Վարդան Վարդանյանին, թե՝ ոչ, պարզ կդառնա մի քանի օրից:

Ինչ վերաբերում է 6 տարվա ազատազրկման դատապարտված Շանթ Հարությունյանին, ապա նրա առողջական վիճակը նորմալ է, տրամադրվածությունը մարտական, ոգին ամուր, պայքարով լեցուն: Այսպես նրան մեր զրույցում բնութագրեց որդին՝ Շահեն Հարությունյանը, որը մի քանի օր առաջ է տեսակցել հորը: Նա ասաց, որ թեեւ Շանթին առաջարկել է դիմում ներկայացնել պայմանական վաղակետ ազատ արձակելու համար, սակայն նա հրաժարվել է: «Հրաժարվել է, որովհետեւ դրանով պետք է կիսով չափ ընդուներ մեղքը, ներողության նման բան մի բան է դառնում, դա հորս համար անընդունելի երեւույթ է, որովհետեւ նա մեղք չի գործել, դա իշխանության պիտակավորումն է: Նա չի ընդունում ո՛չ համաներումը, ո՛չ վաղակետը»,- ասաց Հարությունյանը:

Հիշեցնենք, որ այս գործով Շահեն Հարությունյանը դատապարտվել է 4 տարի պայմանական ազատազրկման, որը լրանում է 2019 թվականին:

Ի տարբերություն նախորդ տարիների այս տարի Հայաստանում Անոնիմուսների երթ տեղի չի ունենա: Մեր զրույցում Շահեն Հարությունյանն ասաց, որ նպատակահարմար չի գտնում կրկին նման ակցիա եւ երթ անցկացնել: Պատճառները տարբեր են, թե՛ տեխնիկական եւ թե գաղափարական: «Նախ փոքր տեխնիկականից սկսեմ՝ նոյեմբերի 5-ին ՏԻՄ ընտրություններ են ամբողջ Հայաստանով մեկ: Ամբողջ ուշադրությունը, կենտրոնացումը լինելու է ընտրությունների վրա: Մեր պայքարի ընկերներն էլ զբաղված են այդ գործերով: Սա տեխնիկական է, որը կարող էինք հաշվի չառնել, եթե մենք գաղափարական համոզմունք ունենայինք, որ պետք է անել: 4 տարի մենք նպատակ ենք ունեցել հանրության գիտակցություն մեջ մտցնել, որ կա օրացույցում մի օր, որ կարելի  է պայքարել: Իմ առջև դրված խնդիրը՝ հասարակության մեջ սերմանել նոյեմբերի 5-ի պայքարի գաղափարախոսությունը, և ի վերջո հասնել նրան, որ հայ հասարակության լայն շերտերը հասկանան 2013թ.-ի Շանթ Հարությունյանի սկսած Արժեքների հեղափոխությունը: Ըստ էության, իմ առջեւ դրածս նպատակը հասավ իր արդյունքին։ Հասարակությանը հնարավորինս տեղեկացրեցինք «անոնիմուսների» պայքարի գաղափարախոսության մասին։ Այս տարի չեմ նախատեսել իրականացնել հավաք եւ երթ»,- եզրափակեց նա:

Նշենք, որ 2015 թվականի սեպտեմբերին գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի եւ մյուսների գործով: ՄԻԵԴ-ը գանգատը վարույթ է ընդունել 15-օրյա ժամկետում՝ հոկտեմբերի 1-ին, ինչը զարմանալի էր: Երկու տարի է անցել, սակայն ՄԻԵԴ-ից դեռ որեւէ տեղեկություն չկա:

Տպել
5065 դիտում

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

Իրավապահ համակարգը պատրաստ է կոշտ միջոցներ ձեռնարկել հնարավոր սադրանքների և անկարգությունների դեմ

Ավագ Սուրեն Պապիկյանն այսօր դարձավ 99 տարեկան․ պաշտպանության նախարարը ընտանեկան լուսանկար է հրապարակել

Եթե չեն ներկայացնում թե ինչն են այլ կերպ անելու՝ փողոցային պայքարը դառնում է զուտ իշխանության գալու գործիք․ Մարգարյան

Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա է տնտեսական համագործակցության բարձր մակարդակ․ Օվերչուկ

Որտեղի՞ց այն գումարները, որոնք տրամադրվում են այս հանրահավաքի համար, կարծում եք Մայր Աթո՞ռն է ֆինանսավորում․ Սարուխանյան

Քաղաքական գործիչ Բագրատ Գալստանյանը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Իրականացվում են մասնագիտական, հումանիտար բոլոր քայլերը․ «Սուրբ Աստվածամայր»-ը մանրամասներ է հայտնել գտնված նորածնի մասին

Պրոդյուսրը քաղտեխնոլոգիայի կանոններով պետք է եռագույն շորեր հագցներ․ Սաֆարյանը՝ Բագրատ արքեպիսկոպոսի հանդերձանքի մասին

Հանրապետության հրապարակը 18։20-ի դրությամբ

Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի՝ զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին

Հուսով եմ՝ այս լուրը շատ չի տխրեցնի վերջին օրերի հավաքի կազմակերպիչներին․ Արթուր Հովհաննիսյան

Անձրև, ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Բագրատ արքեպիսկոպոսի երթին Երևանում մասնակցում է 1450 մարդ

Ռուս սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը, նրանք կմնան 2 կետում. Պեսկով

Վահագն Խաչատուրյանը Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է Հայաստան

ՀՀ ՊՆ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին

Ժիրայր Սեֆիլյանը միացել է Բագրատ Գալստանյանի գլխավորած երթին