Վարչապետի հերքման հերքման հերքումը․ խմբագրական

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը համաձայն է այն մտքի հետ, որ որպես անվտանգության երաշխավոր՝ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է։ Կարեն Կարապետյանը նաեւ 2018 թվականից հետո հավակնում է ՀՀ վարչապետի պաշտոնին։ Նման հայտարարություններ նա արել է երեկ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ, լրագրողների հարցերին ի պատասխան։ Ճիշտ է՝ վերը նշվածն ամբողջությամբ ինքնուրույն չի ասել, այն իմաստով, որ մեջբերված մտքերի մի մասը լրագրողներն իրենք են դրել իրենց հարցերի մեջ, եւ Կարապետյանը դրանց ընդամենը համաձայնություն է հայտնել։ Բայց սրանից ասվածի քաղաքական նշանակությունը չի փոխվում։ Այս է պատճառը, որ պետք է հասկանալ, թե ինչ է ի վերջո ասում վարչապետը։ Հասկանալու անհրաժեշտություն կա, քանի որ վերը նշված մտքերը խորը հակասություններ ունեն։

Եթե Կարապետյանն իրոք համարում է, որ Սերժ Սարգսյանը որպես անվտանգության երաշխավոր անփոխարինելի է, ուրեմն պետք է նաեւ ասի, որ հենց Սարգսյանը պետք է լինի ՀՀ հաջորդ վարչապետը։ Որովհետեւ ստացվում է, որ վարչապետ դառնալու իր պատրաստակամությամբ Կարապետյանը հարվածի տակ է դնում Հայաստանի անվտանգությունը։ Նրա ասածից ստացվում է, որ նույնիսկ ինքը ի վիճակի չի կատարել անվտանգության երաշխավորի գործառույթը, որովհետեւ իր կարծիքով այս հարցում Սերժ Սարգսյանը անփոխարինելի է, եւ նրան չի կարոող փոխարինել նույնիսկ ինքը։

Հետեւաբար՝ Կարեն Կարապետյանը ինչ-որ տեղ խաբում է հանրությանը, որովհետեւ, եթե նա անկեղծ լիներ Սերժ Սարգսյանի մասին իր կարծիքի մեջ, 2018-ի ապրիլից հետո վարչապետ դառնալու որեւէ հավակնություն չպետք է ցուցաբերեր։ Իսկ եթե ցուցաբերում է նման հավակնություն, Սերժ Սարգսյանի մասին նման կարծիք չպետք է արտահայտեր, որովհետեւ 2018-ի ապրիլից հետո երկրի գերագույն գլխավոր հրամանատարը, հետեւաբար՝ անվտանգության երաշխավորը վարչապետն է լինելու։ Եթե Կարապետյանն ասում է, որ Սերժ Սարգսյանը անվտանգության ոլորտում անփոխարինելի է, նաեւ խոստովանում է, որ ինքը նույնպես անպիտան է նման աշխատանք կատարելու համար։

Իսկ եթե այս մտքերի խորը հակասությունն ու փոխադարձ բացառումը չի հասկանում Կարապետյանը, կնշանակի, որ ոչ միայն վարչապետի, այլեւ նախարարի համար անհրաժեշտ որակավորում չունի։ Բայց մտածել, թե Կարապետյանը չի հասկանում, թե ինչ է խոսում, ճիշտ չի լինի։ Հետեւաբար՝ ի՞նչն է խնդիրը։

Կարծում ենք, այնուամենայնիվ, իրականությանը համապատասխանում են այն տեղեկությունները, թե Սերժ Սարգսյանին հաջողվել է Կարեն Կարապետյանին համոզել, որ հրաժարվի 2018 թվականին վարչապետի պաշտոնին հավակնելուց եւ համաձայնվի զբաղեցնել ՀՀ փոխվարչապետի պաշտոնը։ Եվ հիմա Կարապետյանը փորձում է այս կոմբինացիայի համար ինչ-որ տեսական հիմնավորում հորինել՝ միեւնույն ժամանակ չհրաժարվելով նախկինում արտահայտած իր մտքերից։ Եվ եթե այս տեսակետից ենք մոտենում խնդրին, կարող ենք արձանագրել, որ Կարապետյանն ուզում է լինել այնպիսի վարչապետ, որը երկրի անվտանգության երաշխավորը չէ։ Կարո՞ղ է արդյոք լինել նման վարչապետ։ Իհարկե կարող է, եթե դա ոչ թե սովորական, այլ ընդամենը փոխվարչապետ է։ Իսկ եթե Կարեն Կարապետյանը լինում է առաջին փոխվարչապետ, Սերժ Սարգսյանը՝ վարչապետ, պահպանվում է այսօրվա ստատուս-քվոն, երբ Սերժ Սարգսյանը նախագահ է, Կարեն Կարապետյանը՝ վարչապետ։

Բոլորը, ինչպես ասում են, գոհ են ու երջանիկ։ Համ երկրի անվտանգությունն է ապահովված, համ երկիրը դրայվ է բռնում կայֆի մեջ, կամ էլ կայֆ է բռնում դրայվի մեջ։

Սրանում է, թերեւս, Կարեն Կարապետյանի՝ մաքուր ճապոներեն լեզվով տված մեկնաբանությունների հայերեն թարգմանությունը, չնայած ինքը՝ Կարապետյանը հերքել է մամուլի հրապարակումները, թե ինքն ու Սերժ Սարգսյանը պայմանավորվել են այս ամենի շուրջ։ Հերքի-չհերքի, բայց ամենասկզբում մեր մեջբերած արտահայտությունները ինչ-որ բան պիտի նշանակեն, եւ եթե որեւէ բան նշանակում են, թերեւս միայն այն, ինչ ասացինք։ Իսկ եթե Կարեն Կարապետյանի մտքերը որեւէ բան չեն նշանակում, նշանակություն չունի նաեւ հերքումը, որովհետեւ, եթե մենք ձեռքի տակ ունենք հերքում, մի հատ էլ հերքման հերքում, մի հատ էլ հերքման հերքման հերքում, ու բոլորը ստորագրված են նույն անձի կողմից՝ ի վերջո որի՞ն պետք է հավատանք։

Կարեն Կարապետյանի երեկվա ասուլիսն իսկապես նման էր հերքման հերքումի հերքման հերքումի, ինչը նշանակում է, որ վարչապետն ի վիճակի չէ նույնիսկ սեփական մտքերի անվտանգությունն ապահովել, էլ ուր մնաց ի վիճակի լինի ներքաղաքական լուրջ քայլերի։ Ստացվում է, որ մեր նախնական տպավորությունը ճիշտ է․ Կարեն Կարապետյանը կանի այն, ինչ նրան կասի անփոխարինելի Սերժ Սարգսյանը։

Տպել
8024 դիտում

Ժաննա Անդրեասյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները

Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից. Յուրի Ուշակով

Ֆրանսիան զինվորներ չի ուղարկել Ուկրաինա․ ԱԳՆ-ն հերքել է տեղեկությունները

Ատրճանակով զինված ավազակային հարձակում կատարած ոստիկանության գնդապետի տղան չի հասցրեց լքել ՀՀ սահմանը

Կասկադը կհասցվի ավարտուն տեսքի, քննարկվում են տարբերակները․ Տիգրան Ավինյան

Սա քյալագյոզություն է, մի քանի հոգևորական և քաղաքական գործիչ չի կարող 3 միլիոն քաղաքացու պատերազմ պարտադրել. Մկրտչյան

Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն

Արտակարգ իրավիճակ Երևանում․ ճանապարհի տակով անցնող գազախողովակը վնասվել է, սկսվել է ուժեղ արտահոսք

Վերականգնվում են ավտոճանապարհների մետաղական արգելափակոցները

Գարեգին Բ-ն կգա՞ հրապարակ. ինչ սպասել առաջիկայում, և ինչի կարող է հանգեցնել արկածախնդրությունը

Ռուս խաղաղապահները հեռացել են Լեռնային Ղարաբաղի օդանավակայանից

Հարկադիր կատարումն ապահվող ծառայությունը շարժական գրասենյակներ կունենա․ որ մարզերը կսպասարկվեն

Եգիպտոսն ուսումնասիրում է քաղաքացիների հետընդունման և վերաինտեգրման՝ Հայաստանում գործող մեխանիզմները

«Աղի լիճ» ջրավազանում լողալ, կենցաղային կարիքների համար ջուրն օգտագործել չի կարելի․ արգելվում է մտնել սահմանային շերտ

Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում․ Ուշակով

Հիշո՞ւմ եք Սերժ Սարգսյանի ժամանակ Նորք-Մարաշի կանխված ահաբեկչությունը․ ով կա Բագրատ սրբազանի երթի կազմում․ Սաֆարյան

Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը Բուդապեշտում ավարտվել է

Սևան-Գավառ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Նիկոլ Փաշինյանը կնախագահի Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը. Ուշակով

Արդարադատության նախարարն Արմավիրում ծառայությունների ղեկավարների հետ խորհրդակցություն է անցկացրել

Գևորգ Պապոյանը Ջոն Ալելոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Բեմադրիչները մտածել են, որ իշխանության միակ հենարան հասարակ ժողովուրդը «Աստծո մարդու» առաջ կընկրկի․ Ոսկանյան

Դուք ձեր «խրամատը» տվիք ռուսներին ու ադրբեջանցիներին, հիմա ի՞նչ եք ուզում․ Մկրտչյանը՝ Դադիվանքի նախկին վանահորը

Հայտնի է Պուտին-Փաշինյան հանդիպման օրը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել

Մայիսի 3-ից 6-ը տեղացած հորդառատ անձրևի հետևանքները Երևանի մի շարք վարչական շրջաններում (տեսանյութ)

Բագրատաշենի սահմանային անցակետի մոտակայքից 1․5 միլիոն դրամի ծխախոտ են գնել և տեղափոխել Գյումրի՝ վերավաճառելու նպատակով

Նորակառույց շենքի շինհրապարակում բազալտե քարը ընկել է 26-ամյա բանվորի գլխին․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով․ Միրզոյան

Ուզում եմ վերահաստատել Հայաստանի հավատարմությունը Հարավային Կովկասում երկարատև, կայուն խաղաղության հաստատմանը. Միրզոյան

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 6-ին

ՀՀ նախագահը կմեկնի Կալիֆորնիա

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի կողմից զգալի քայլերը դեպի խաղաղություն. Հունգարիայի ԱԳ նախարար

Տիգրան Ավինյանը ներկայացրել է Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարին

Նախատեսվում է Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր

Մեկ շաբաթում ՀՀ տարածքում գրանցվել է վայրի կենդանիների հարձակման 11 դեպք

Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոսի հայտարարությանը՝ ՔՊ-ականների իրենց միանալու մասին

Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել

Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները

Թուրքիայում բետոնախառնիչը բախվել է միկրոավտոբուսին. 8 մարդ է զոհվել, 10-ը՝ վիրավորում ստացել