Սերժ Սարգսյանը նախազգուշացնու՞մ է Կարեն Կարապետյանին. խմբագրական

Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ չէր ներկայացել ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին, բայց սա չխանգարեց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին՝ բավականին հետաքրքիր հարցուպատասխան ունենալ նրա հետ։

Փաշինյանը, մոտենալով խոսափողին, ասաց, թե ԱԺ-ում հերյուրանքներ են տարածում, թե վարչապետ Կարեն Կարապետյանը բացակայում է հարցուպատասխանից, բայց ինքը հրաժարվում է հավատալ նույնիսկ սեփական աչքերին, որոնք ակնհայտորեն սխալ տեղեկատվություն են փոխանցում, քանի որ ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածը ասում է, որ Հայաստանը իրավական պետություն է, իսկ 80-րդ հոդվածն ասում է, որ եթե որեւէ մեկը ՀՀ վարչապետ է՝ հերթական նիստերի չորեքշաբթի օրը ժամը 16.30-ից մինչեւ 18.00-ն երկրագնդի վրա միակ տեղը, որտեղ նա կարող է գտնվել, ՀՀ ԱԺ դահլիճն է։

Այս ամենը արձանագրելով՝ Փաշինյանն ասաց․ «Եվ ուրեմն, հարցս ուղղված է ՀՀ վարչապետին․ բարեւ Ձեզ, պարոն վարչապետ։ Ուրախ ենք Ձեզ ԱԺ դահլիճում տեսնել եւ ուրախ ենք, որ տիրապետում եք սահմանադրական ձեր պարտականություններին»։ ԱԺ դահլիճում եւ լրագրողների շրջանում ծիծաղի ալիք բարձրացավ, ԱԺ նախագահը մի պահ չկողմնորոշվեց ինչ անել, նախ փորձեց հումորի տալ, ապա ասաց, թե վարչապետը կամ գրավոր, կամ հաջորդ անգամ կպատասխանի հարցին։ 

Բայց Փաշինյանը հնչեցրեց նաեւ հարցի ոչ հումորային մասը, որը հետեւյալն էր․ վերջերս մամուլում լուրեր հրապարակվեցին, թե Սերժ Սարգսյանը եւ Կարեն Կարապետյանը հանդիպել են եւ պայմանավորվածություն ձեռք բերել, որ 2018-ի ապրիլին Սերժ Սարգսյանը կստանձնի վարչապետի պաշտոնը, իսկ Կարեն Կարապետյանը՝ փոխվարչապետի։ Փաշինյանը վարչապետ Կարապետյանին խնդրեց տեղեկացնել՝ ճի՞շտ են այդ լուրերը, թե ոչ, որովհետեւ «շատերը Ձեզ փորձում էին ներկայացնել որպես փոփոխությունների ավետաբեր, եւ այս հարցի պատասխանից է կախված՝ փոփոխությունների ավետաբե՞ր եք, թե ճահճացման մունետիկ»։

Դժվար է ասել, թե Կարեն Կարապետյանը երբ կանդրադառնա Փաշինյանի այս հարցադրմանը, բայց քանի դեռ հիշատակված լուրերը չեն հաստատվել, թեման մնում է ներքաղաքական կյանքի հիմնական ինտրիգը։ ԱԺ եւ քաղաքական կուլիսներում, լրագրողական շրջանակներում արդեն բավական ժամանակ լուրեր են պտտվում, թե ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորների շրջանում ակտիվ լոբբինգի աշխատանքներ են տարվում, եւ ինչ-որ ուժեր փորձում են ՀՀԿ գործող պատգամավորներին համոզել, թե 2018 թվականի ՀՀ վարչապետի իրենց թեկնածուն պետք է լինի գործող վարչապետ Կարեն Կարապետյանը։ Որպես այս պրոցեսի հովանավոր նշվում է ռուսաստանահայ միլիարդատեր Սամվել Կարապետյանի անունը, որի եղբայրը ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ է՝ պատգամավոր Կարեն Կարապետյանը։ Թե ինչքան են այս լուրերը համապատասխանում իրականությանը, դժվար է ասել։ Հնարավոր է սա բամբասանք է, հնարավոր է՝ իրականություն։

Բայց ամենահետաքրքիրն այն է, որ Սերժ Սարգսյանը, այնուամենայնիվ, արձագանքում է այդ լուրերին՝ իր որոշ գործողություններով։

Վերջին մեկ ամսվա ընթացքում նա նախ այցելեց ՀՀ քննչական կոմիտե՝ ելույթ ունենալով եւ դիտողություններ անելով ՀՀ քննչական էլիտայի առաջ, դրանից հետո ոստիկանության կոլեգիայի նիստին մասնակցեց նույն ոճով։ Այս այցերի կարեւորագույն կոնտեքստը ներքաղաքականն է։ Ներիշխանական ինտրիգների մթնոլորտում Սարգսյանը փորձում է ցույց տալ, որ տիրապետում է երկրի իրավական-ուժային լծակներին, մյուս կողմից ոստիկանությունում եւ քննչականում լինելով, փորձում է «մուշտարու աչքով» գնահատել դրանցում տիրող մթնոլորտը, հասկանալ՝ իրենց անելիքը լա՞վ են պատկերացնում Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանն ու Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, թե՞ նրանց թոշակի ուղարկելու ժամանակն է։

Ի դեպ, կանխարգելիչ նման միջոցառումներ ՊՆ-ում Սարգսյանը դեռ մի տարի առաջ էր սկսել իրականացնել։ Նախ նա Պաշտպանության նախարար նշանակեց իր երկարամյա մերձավոր Վիգեն Սարգսյանին, իսկ արդեն այս տարվա մայիսին  նախարարի առաջին տեղակալ նշանակեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանին, որը թերեւս ապացուցել է իր հավատարմությունը Սարգսյանին։ Պաշտպանության փոխնախարար նշանակվեց նաեւ նույն չափանիշին համապատասխանող մեկ այլ ՀՀԿ-ական պատգամավոր․ ԱԺ կրթության եւ գիտության հարցերի հանձնաժոողովի նախագահ Արտակ Դավթյանը։

Զինված ուժերի մասով Սարգսյանը կարող է իրեն հանգիստ զգալ այսպիսով, իսկ ԱԱԾ տնօրենի պաշտոնում իր երկարամյա օգնական Գեորգի Կուտոյանն է։

Ընդ որում, հետաքրքիր է, որ Սարգսյանը անընդհատ խոսում է երկարաժամկետ ծրագրերից՝ 18 թվին սա ենք անելու, առաջիկա հինգ տարում սա ենք անելու... Ընդ որում, սա ասում է նաեւ ուժայինների առաջ խոսելիս։ Այսպիսով, Սերժ Սարգսյանը պատրաստվում է 2018 թվականին վարչապետի պաշտոնը ստանձնելուն։ Իսկ Կարեն Կարապետյանը Աժ ամբիոնից դեռ երեք ամիս առաջ հայտարարեց, որ ինքն է հավակնում այդ պաշտոնին։ Այնպես որ՝ նա երկար պետք է մտածի Փաշինյանի հարցին պատասխանելուց առաջ։

Տպել
8695 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց