Գործազրկության նպաստներն ակտիվ ծրագրերով փոխարինելուց հետո գործազուրկների թիվը աճել է

25/10/2017 schedule17:32

Հոկտեմբերի 25-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Կարինե Պողոսյանը հայտարարեց. «Այսօր բոլորս մտահոգված ենք ՀՀ-ում գործազրկության ցուցանիշներով, եւ այս ֆոնին բոլորիս համար կարեւորագույն խնդիր է հանդիսանում աշխատատեղերի հարցը, որը տարեցտարի ազդում է աղքատության շեմի բարձրացման վրա»։

Հարց ուղղելով կառավարությանը՝ պատգամավորը հարցրեց, թե գործազրկության նպաստները երեք տարի առաջ դադարեցնելուց հետո գործազուրկներից քանի՞ հոգի է աշխատանքով ապահովվել։

Պատասխանելով պատգամավորի հարցին, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, թե նախ 2014 թվականից ուժի մեջ մտած «Զբաղվածության մասին» օրենքով կառավարությունը որդեգրել է քաղաքականություն զբաղվածության ոլորտում ակտիվ ծրագրերի շեշտադրմամբ իրականացնել աշխատաշուկայում անմրցունակ անձանց կարողությունների բարձրացման եւ տարբեր զբաղվածության ակտիվ ծրագրերում ընդգրկելով նրանց աշխատաշուկայում կայուն զբաղված դարձնել։

«Այն ժամանակ, երբ այս օրենքն ընդունվում էր, մենք ներկայացրել ենք վիճակագրություն, որ գործազրկության նպաստ ստացող անձանցից միայն 6 տոկոսն էր, որ աշխատանք փնտրելով հետագայում կայուն զբաղված էր դառնում, եւ դա էր խնդիրը, որ այդ ծրագիրը դառնում էր անարդյունավետ։ Այդ միջոցները վերաուղղվել են զբաղվածության ոլորտում իրականացվող ակտիվ ծրագրերին։ Եվ եթե միայն ակտիվ աշխատանք փնտրողները, ովքեր աշխատանք են փնտրում գործակալությունների միջոցով 17 հազար անձ են, եւ այդ 17 հազար անձանց աշխատանքի տեղավորման հետ կապված խնդիրները ներառել ենք ոչ միայն նրանց զբաղվածության ծրագրերում ընգրկելու, այլ նաեւ տարբեր ծառայություններ մատուցելով, այդ թվում գործատուների ու աշխատանք փնտրողների միջեւ համախատասխան կառուցակարգերով, ապահովել ենք այդ մարդկանց աշխատանք գտնելը»,- ասաց Արտեմ Ասատրյանը։

Ինչ վերաբերում է ծրագրերի գնահատմանը, ապա նախարարը նշեց, թե հիմք ընդունելով կայուն զբաղվածության ցուցանիշը, ծրագրերի ավարտից հետո շահառուն առնվազն մեկ-երկու տարի հետո պետք է շարունակի լինել զբաղված, որպեսզի իրենք կարողանան գնահատել է արդյունավե՞տ են եղել այդ ծրագրերը, եւ շարունակեն։

Կարինե Պողոսյանն արձագանքեց, որ այս շրջադարձային փոփոխությունից հետո վիճակագրությունը ցույց է տալիս, որ գործազուրկների թիվը ոչ թե նվազել է, այլ աճել է։

Գործազրկության հետ կապված խնդիրը լուծվելու համար, շեշտեց Արտեմ Ասատրյանը, կարեւոր են առաջին հերթին տնտեսական ակտիվությունը, տնտեսական աճն ու համապատասխան աշխատատեղերի ստեղծումը։ Իսկ իրականացվող գործազրկության ծրագրերը հիմնականում ուղղված են աշխատաշուկայում անմրցունակ անձանց, երիտասարդներին, մի խոսքով՝ այն մարդկանց ում համար մուտքն աշխատաշուկա շատ դժվար է, օգնել, որպեսզի նրանք կարողանան զբաղվածության ծրագրերի միջոցով դառնալ աշխատաշուկայում մրցունակ ու կայուն զբաղված։

Տպել
2596 դիտում

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ