Կպայքարենք: Եթե միայն այդ օրը զբաղված չլինենք. Լիլիթ Ավագյանի հոդվածը

20/10/2017 schedule15:15

Երբ մի թեմայով սկսում են ամիսներով, տարիներով ջուր ծեծել, այն դադարում է հետաքրքիր ու ակտուալ լինել, եւ հասարակությունը ենթագիտակցորեն պատրաստվում է տվյալ խնդրի ցանկացած հանգուցալուծմանը, միայն թե չտեսնի կամ չլսի մահու չափ ձանձրացրած նույն մտքերը, նույն գնահատականներն ու նույն դեմքերին: Այդպես «հաջողվեց» հասարակության հետաքրքրությունների շրջանակից դուրս դնել անգամ հոկտեմբերի 27-ի սպանություններն ԱԺ-ում: Պատճառը թերեւս այն է, 1999-ի հոկտեմբերի 27-ից հետո, 18 տարի անց, կատարվածի մասին գիտենք նույնքան, որքան հանցագործության օրը:

Այդպես է նաեւ մարտի 1-ի իրադարձությունների առումով: Հազարավոր մարդկանց աչքի առաջ, օրը ցերեկով, իրավապահները հարձակվեցին խաղաղ ցուցարարների վրա, ծեծեցին, ջարդեցին նրանց, սակայն որեւէ մեկը, անգամ ԱԺ-ի՝ Մարտի մեկի իրադարձությունները քննող եւ սիզիֆյան աշխատանքի սիրահար հանձնաժողովը, այդպես էլ չհաջողեց գոնե պարզել՝ իրավաչա՞փ էին իրավապահների գործողությունները, թե՞ ոչ: Տասը մարդ զոհվեց, եւ այսօր կարելի է վստահ պնդել, որ որեւէ մեկին այդպես էլ սպանության մեղադրանք չի առաջադրվի, քանի որ մարդասպանը պարզապես կատարել է «կրա՜կ» հրամանը: Հասարակական պահանջ էլ արդեն չկա: Միակ մարդը, որ այդ մասին այսօր էլ հետեւողականորեն խոսում է, ՀՀ Քաղաքացի Վարդգես Գասպարին է:

Նույն տրամաբանությամբ, երբ Ղարաբաղյան պատերազմից մեկ կամ մի քանի ամիս անց որեւէ մեկին ասվեր, որ ազատագրված տարածքները՝ Հայաստանի իշխանությունների համաձայնությամբ, վերադարձվելու են ադրբեջանցիներին, տեղում կարող էր եւ արյունահեղություն լինել: Այսօր, հրադադարից 23 տարի անց, հողերի վերադարձի հարցը ցավոտ է, սակայն ականջի համար՝ արդեն սովորական: Անգամ կոնկրետ նշվում է՝ քանի շրջան:

«Սասնա ծռեր» խմբավորման՝ ՊՊԾ գունդը գրավելուց հետո քաղաքացիները հազարներով դուրս եկան փողոց, բախումներ եղան ցուցարարների ու ոստիկանների միջեւ, տասնյակ մարդիկ հիվանդանոցում հայտնվեցին: Սարի թաղում բնակիչների ու ոստիկանների բախումից հետո թաղամասի բնակիչներ ձերբակալվեցին: Այսօր էլ «Սարի թաղի» գործով մարդիկ են կալանավորված՝ իրենց իրավունքները ոստիկաններից պաշտպանելու համար: Եվ նրանք ու նրանց հարազատները միայնակ են, քանի որ մեր հետաքրքրությունն արդեն նվազել է այդ գործի հանդեպ:

Այսօր «Սասնա ծռերի» դատավարությանը հետեւում ենք այնպես, իմիջիայլոց: Նախօրեին տարածվեց լրատվություն, թե «Սասնա ծռեր» խմբի անդամ, 27-ամյա Թաթուլ Թամրազյանը, հացադուլ է սկսել, քանի որ, ինչպես նրա փաստաբանն է պնդում, նրա առողջական վիճակը անհամատեղելի է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պայմաններին: Լուրն ընկալում ենք իբրեւ օրվա լրահոսի մաս:

Ստացվում է այնպես, որ Ժամանակը իշխանությունների օգտին է աշխատում: Հասարակությունն արագ մոռանում է, հաշտվում է իրականությանը, ինչը եւ նրանից ակնկալվում է:

Հասարակությունը, քաղաքական վերնախավը, նաեւ ընդդիմությունը ամենից շատ զգուշանում են կտրուկ փոփոխություններից: Որքան էլ բոլորս ծայրահեղ ենք խոսքերում, նույնքան պահպանողական ենք գործերում: Փոփոխությունը, մեր ընկալմամբ, նշանակում է անորոշություն: Նրանք, ովքեր կոչված են անել այդ փոփոխությունները, հստակ նպատակներ չունեն: Նաեւ բավականաչափ վստահելի չեն: Պատրաստ չէ նաեւ հասարակությունը: Ավելի կոնկրետ` հասարակության անդամներից յուրաքանչյուրը: Քանի որ դրա համար ամենքիցս պահանջվում է լրացուցիչ ճիգ:

Եվ իշխանությունը դա լավ հասկանում է եւ օգտվում մեր հոգնածությունից: Ընտրությունների ընթացքը, դրան հաջորդող իրադարձությունները, թանկացումները, իրավազրկությունը թեեւ լուրջ ազդանշան են հասարակության ակտիվության, ըմբոստության համար, սակայն, միեւնույն է, իրականությանն արձագանքում ենք հոգոցներով ու հառաչելով: Պայքարի այլ գործիքներ առայժմ չունենք:

Մարդկանց հոգնածությունը, հիասթափությունը, անտարբերությունը իշխանություններին թույլ են տալիս չընկալել հասարակությունն` իբրեւ գործոն: Իշխանություններն իրենց որոշումները վերեւից իջեցնում են միայն այն ժամանակ, երբ դրանք կնքված ու ստորագրված են: Ժողովրդի համար կարեւոր խնդիրները որոշվում են փակ դռների ետեւում` շրջանցելով հասարակությանը:

 Մենք ձանձրանում ենք հետեւողականորեն քննարկել որեւէ հարց եւ հասնել դրա լուծմանը: Բոլորը սպասում են, որ իրենց կկազմակերպեն, կհամախմբեն, կնշանակեն հանդիպման օրն ու ժամը եւ դեռ տասը րոպե առաջ էլ զանգ կտան, կհիշեցնեն: Եվ մենք էլ անպայման կգնանք... Անպայմա՛ն, եթե հանկարծ այլ կարեւոր գործ չպատահի:

Մեր իրականությունն այնքան հիշեցնում է Մաքս Ֆրիշի «Բիդերմանն ու հրկիզողները» գործը: Մի քաղաքում շատ հաճախ հրկիզումներ են լինում: Բոլորը, այդ թվում՝ ոստիկանները, գիտեն՝ ովքեր են հրկիզողները: Սակայն վախենում են այդ մասին բարձրաձայն ասել: Յուրաքանչյուրը մտածում է. «Ինչ խոսք, այն, ինչ անում են այս սրիկաները, սարսափելի է: Վաղուց ժամանակն է դրանց սատկացնել»: Բայց յուրաքանչյուրը նաեւ մտածում է, որ գուցե վատ չի լինի սիրալիր լինել հանցագործների հանդեպ, եւ, հնարավոր է, հրդեհները անձամբ իրենց շրջանցեն:

Շքեղ առանձնատան տիրոջ՝ Բիդերմանի տան դուռը թակում են: Ներս է մտնում մկանուտ ու լկտի պահվածքով մեկը՝ պահանջելով իրեն կերակրել: Ապա եւ ապաստան տալ: Բիդերմանը գիտի՝ սրիկա հրկիզողն է, բայց որոշում է սիրաշահել նրան՝ վստահ, որ այդ դեպքում սրիկան իր հետ եւս փոխադարձաբար սիրալիր կլինի: Եվ նրան հրավիրում է իր տանը կազմակերպած խնջույքին: Խնջույքի ամենաթեժ պահին Բիդերմանի տունը հրդեհվում է: Բիդերմանն ու կինը հայտնվում են դժոխքում: Ու մինչեւ օրս էլ սատանայից պահանջում են փոխհատուցել իրենց կրած նյութական ու բարոյական վնասները: Առայժմ՝ ապարդյուն...

Տպել
18594 դիտում

Արգենտինայում գնացքներ են բախվել․ տուժածների մի մասին ուղղաթիռով են հասցրել հիվանդանոց

Բագրավանում գյուղնշանակության հողատարածքն օգտագործվել է արդյունահանման նպատակով

Պատրաստ ենք քննարկել ՀՀ և Ֆրանսիայի կառավարությունների միջև հարաբերությունների ամրապնդման հնարավորությունները․ Մկրտչյան

Հանրապետության հրապարակը՝ 19։40-ի դրությամբ (լուսանկար)

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Բագրատ Գալստանյանի պնդումները կեղծ են. ինչ է իրականում գրել «Հայկական ժամանակ»-ը, և ինչպես են ներկայացնում

ՀՀ ԶՈՒ դաշտային շարժական հոսպիտալի պատրաստվածությունն ու կատարված աշխատանքների որակն արժանացել են բարձր գնահատականի

Հանրապետության հրապարակը՝ 19։00-ի դրությամբ (լուսանկար)

«Դատապարտյալների հիվանդանոց» և «Արթիկ» ՔԿՀ-ների աձնակազմերին են ներկայացվել պետերի ժամանակավոր պաշտոնակատարները

Կառավարության աջակցությամբ գազաֆիկացվում է Խոյ համայնքի Լեռնամերձ գյուղը․ Մեխակյան

Converse Markets. արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար

Ալմաթիում ավարտվել է Միրզոյան-Բայրամով հանդիպումը

Հանրապետության հրապարակը՝ 18։35-ի դրությամբ (լուսանկար)

Հանրապետությունում այս պահին փակ ճանապարհներ և փողոցներ չկան․ ՆԳՆ

Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացներին․ Մարագոս

ՊՆ-ում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արձանագրված խնդիրները

Երևանի այսօրվա ամպրոպային ամպը․ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում ելույթ կունենա Հայաստանը

«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել

Որտեղ է Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, ինչու նա չի գնում աշխատանքի

Հստակ պարզ է, թե ում հետ գործ ունենք. Բագրատ Գալստանյանի հետևում երևում են Քոչարյանի ականջները. Հովհաննիսյան

Գազի բալոններով բեռնված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային հենասյուների տեղադրումը գործնականում ավարտված է․ Բայրամով

Ինչեր են հայտնաբերվել ՔԿՀ-ների հանձնուքներից, սառնարանների, պահարանների և այլ թաքստոցներից

Սանկտ Պետերբուրգում ավտոբուսը կամրջից գետն է ընկել․ զոհեր և վիրավորներ կան

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 10-ին

Հայաստանը ձգտում է խաղաղության, միջազգային պայմանագրի համաձայնեցմանը․ Արարատ Միրզոյան

Խուլիգանություն, գույքի վնասում ու մարմնական վնասվածք. ինչ է կատարվել Երևանի կենտրոնում (տեսանյութ)

Անհնազանդության ակցիաների 12 մասնակից ձերբակալվել ու տարվել է ոստիկանական բաժիններ

Սյունիքի մարզում փակ ավտոճանապարհներ ու մայրուղիներ չկան. մարզպետ

Երեք տարի է՝ ԱԺ-ում են, երկուսուկես ձայնի հնարավորություն չունեն․ Քոչարյանը՝ իմպիչմենտի գնալու մասին

Երևանում բողոքի ակցիայի երկու մասնակից ձերբակալվել է սառը զենք կրելու կասկածանքով

Մեր խնդիրը շատ հստակ է՝ մենք հարևանների հետ, անկախ ունեցած խնդիրներից, պետք է կարողանանք ապրել. ՀՀ նախագահ

2-ամյա երեխան էլեկտրահարվել է և տեղափոխվել հիվանդանոց

Միրզոյանի ու Բայրամովի բանակցություններից առաջ նրանց հետ հանդիպել է Ղազախստանի փոխվարչապետը

Վազգեն Գալստանյանը հոգևորականի համազգեստով շարունակում է քաղաքական գործընթացներ գեներացնել, անթույլատրելի է. Քոչարյան

Կյանքից հեռացել է ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարիբեկյանը

Ալմաթիում մեկնարկել է Միրզոյանի և Բայրամովի հանդիպումը (լուսանկարներ)

Հուսով եմ՝ Ռոբի տերտերի հետ հայրենիք փրկող երիտասարդները վարժական հավաքներից չեն խուսափի. Մկրտչյան

Լո՞ւրջ եք ասում․ Ռուստամ Բաքոյանը՝ խմբակցությունում իր նկատմամբ ճնշումների մասին