Մանկապարտեզի՝ աշխատանքից ազատված տնօրենը դատարան է դիմում, քաղաքապետը՝ բերում նրա օրինակը

Երեւանի համար 46 մանկապարտեզի՝ աշխատանքից ազատված տնօրենի գործով դատական գործընթացը դանդաղորեն շարունակվում է: Առաջիկա նիստը նշանակված է հոկտեմբերի 25-ին:

Հայցապահանջն, ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, մասնավորապես վերաբերում է Գայանե Աղաբեկյանին պաշտոնում վերականգնելուն:

Նրա փաստաբան Յուրի Շիրինյանից տեղեկացանք, որ նշանակված հերթական նիստը հետաձգվել է՝ նոր՝ երկրորդ պատասխանող ներգրավելու նպատակով:

«Որպես պատասխանող եղել է վարչական շրջանը, հիմա ներգրավվում է նաեւ մանկապարտեզը՝ որպես առանձին սուբյեկտ»,- ասաց փաստաբանը:

Գործը քննվում է Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Հայցապահանջը վերաբերում է աշխատանքից ազատման կարգադրությունները անվավեր ճանաչելուն, աշխատանքում վերականգնելուն եւ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար գումար բռնագանձելուն:

Աջափնյակ վարչական շրջանում գտնվող համար 46 մանկապարտեզի տնօրեն Գայանե Աղաբեկյանն աշխատանքից ազատվել էր նախորդ տարի՝ կրթօջախի ջեռուցման հետ կապված խնդիրների պատճառով:

Այն ժամանակ հայտարարվեց, որ այդ ու երկու այլ նախակրթական հաստատություններում անհրաժեշտ եւ նորմատիվներով սահմանված ջեռուցում չի ապահովվել: Մանկապարտեզներում այդ մեղադրանքից զարմանում էին՝ նկատելով, որ թեպետ կենտրոնացված ջեռուցումը դեռ միացված չէ, բայց ջերմությունն ապահովվում է տաքացուցիչների միջոցով:

Ջեռուցման պատճառով երեք մանկապարտեզների տնօրենների աշխատանքից ազատվելուն վերջերս նաեւ անդրադարձել էր Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Համապատասխան պաշտոնյաներին հանձնարարաելով ուշադրության կենտրոնում պահել կրթական հաստատություններում ապահովվող ջերմաստիճանը՝ նա ընդգծել էր, որ ջեռուցման սեզոն հասկացություն գոյություն չունի, եւ տնօրեններն իրենք են որոշում՝ երբ գործարկել ջեռուցման համակարգերը:

«Այս գործընթացը պահեք հատուկ ուշադրության կենտրոնում  եւ կրթօջախների տնօրեններին էլ եւս մեկ անգամ հիշեցրեք, որ ջերմաստիճանի նվազման պարագայում իրենց է վերապահված ջեռուցման համակարգերը վերագործարկելու լիազորությունը: Բազմիցս եմ նշել, որ ջեռուցման սեզոնի մեկնարկի պայմանական ժամկետ սահմանելը ուղղակի անընդունելի է: Եթե կրթօջախում ջերմաստիճանը ցածր է նորմայից, ապա բնական չէ՞, որ համապատասխան ջերմաստիճան պետք է պահպանվի հաստատությունում: Հիշեցնեմ, որ անցյալ տարի մի քանի տնօրեններ ազատվեցին աշխատանքից հենց այն բանի համար, որ հայտարարում էին, թե քաղաքապետարանը թույլ չի տալիս միացնել ջեռուցումը, մինչդեռ դրա լիազորությունն ամբողջությամբ տրված է հենց տնօրեններին»,- ասել էր Տարոն Մարգարյանը:

Այն ժամանակ կարծիքներ կային, որ մանկապարտեզների, այդ թվում՝ համար  28-ի եւ համար 37-ի տնօրեններին այդկերպ աշխատանքից ազատելու իրական պատճառներն ու նպատակներն այլ էին: Ըստ որոշ տեղեկությունների՝ աշխատանքից ազատման կարգադրությունները, բացի Գայանե Աղաբեկյանից,  դատական կարգով վիճարկում է եւս մեկ տնօրեն:

Տպել
7041 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին