Պատգամավորի`ՔԿՀ գնալու իրավունքը դիտվում է դռան չըխկլը փակ-ի, չըխկլը բաց-ի թույլտվությու՞ն

ԱԺ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը:

Հիմնական զեկուցող «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը մեջբերելով օրենքի 48-րդ հոդվածը նշեց, որ չնայած քրեակատարողական հիմնարկ մուտքի և ելքի իրավունքին, սակայն խնդիրներ և խոչընդոտներ են ծագում ԱԺ պատգամավորների առաջ: Փաշինյանը նշեց, թե այս իրավիճակի մեկնաբանություններում կառավարությունը խճճվել է:

«Օրենքն ասում է, որ ԱԺ պատգամավորը կարող է անարգել մտնել քրեակատարողական հիմնարկ: Պրակտիկայում կատավրում է հետևյալը` ուզում ենք մտնել X խուց ասում են` չենք կարող թույլ տալ, որովհետև այնտեղ գտնվում է կալանավորված անձ, որի տեսկացությունների վրա արգելանք է դրված»,- ասաց Փաշինյանը և նշեց, թե իրենք ասում են` տեսակցություն չենք ուզում, ուզում ենք կատարել մեր իրավունքը:

Փաշինյանի խոսքով` երկու օր առաջ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում իր առաջ մի ամբողջ մասնաշենքի դուռ են փակել` պատճառաբանելով, թե տեսակցությունների արգելք կա: Բայց ըստ Փաշինյանի` կառավարությունը շփոթմունքի մեջ է ընկել այն հարցում, որ խցում տեսակցության ինստիտուտ գոյություն չունի:

«Տեսակցությունը իրականացվում է հատուկ սենյակում, իսկ խցում տեսակցության ինստիտուտ գոյություն չունի, հետևաբար, պատգամավորին թույլ չտալ մտնել խուց և ասել` սա տեսակցություն է` աբսուրդ է»,- հայտարարեց Փաշինյանը և առաջարկեց հստակ սահամնել` ինչ է տեսակցությունը:

Սակայն ըստ Փաշինյանի` կառավարության պատասխաններում ուրիշ աբսուրդ էլ կա:

«Ասում են` պատգամավորը կարող է շահագրգռվածություն ունենա այդ մարդու գործի մեջ: Ներեղություն, քրեակատարողական հիմնարկի քննիչը, դատախազը, ՄԻՊ-ը կարող են շահագրգռվածություն ունենալ: Պետք է հսկիչներին էլ արգելել դուռը բացել փակել, որովհետև դուռը բացելով, տեսակցում է այդ մարդու հետ»,- շեշտեց պատգամավորը, ապա հավելեց.

«Ի՞նչ է պատգամավորի` քրեակատարողական հիմնարկում գտնվելու իրավունքը կառավարությունը դիտում է որպես դռան «չխկլփակի» ու «չխկլբացի» թույլտվությու՞ն»:

Ապա ասաց, որ առաջարկում է, որպեսզի նախաքննության մարմնի արգելքը չտարածվի 48-րդ հոդվածում նշված անձանց վրա: Ըստ նրա` անարգել ելքումուտք նշանակում է` որևէ արգելանք չպետք է հանդիպի իր լիազորությունները սահմանելու ընթացքում:

Հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը Փաշինյանից հետաքրքրվեց` տեղյա՞կ է Աղայանի բառարանում տեսակցության բառը ինչ է նշանակում, ապա շարունակեց. « Մեր ընկալած տեսակցությունը նաև հանդիպումն է, իսկ խուց մտնելուց չես կարող ասել` ես նրան չհանդիպեցի: Դուք գտնում եք, որ տեսակցությունը հանդիպումը չէ՞»:

Փաշինյանն արձագանքեց, որ ասում է քրեակատարողական հիմնարկի հսկիչն էլ է մտնում խուց, մինչդեռ արգելված է: «Ինչի՞ եք տեսակցում: Ուրեմն ըստ  Աղայանի բառարանի մենք պետք է կալանավորված անձին գցե՞նք տարտարոսը, որպեսզի ոչ ոք չհանդիպի նրա հետ»,- ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ տեղյակ է Աղայանի բառարանում այդ բառի բացատրությունից, բայց նշեց, որ եթե այդ բառարանից այն կողմ գնանք միշտ չէ, որ բառերն ըստ Աղայանի բառարանի է մեկնաբանվում:

Տպել
4274 դիտում

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»