Որոշ համայնքներում կուսակիցները կպայքարեն իրար դեմ. ՏԻՄ ընտրություններն են մոտենում

18/10/2017 schedule12:38

Ընդամենը 19 օրից Հանրապետության մի շարք համայնքներում կկայանան ՏԻՄ ընտրություններ: Եվ հետաքրքիր է իմանալը, թե որ ուժը որտեղ, ում եւ ինչպես կսատարի, քանի որ համայնքներ կան, ուր նույն կուսակցության անդամները պետք է մրցակցեն իրար հետ, կամ կոալիցիոն գործընկերներ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն՝ իրար հետ, բայց դրան զուգահեռ կան նաեւ համայնքներ, որ կոալիցիոն գործընկերները կսատարեն իրար՝ չսատարելով իրենց կուսակցին:

Օրնակ՝ ՀՅԴ-ն, ֆորմալ առումով, ոչ մի թեկնածու չի առաջադրել, բայց իրականում համայնքի ղեկավարի պաշտոնի համար կպայքարեն ՀՅԴ-ական ինքնաառաջադրված չորս թեկնածուի միջոցով: Ինչպես armtimes.com-ին ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը, կուսակցությունը սատարելու է բոլոր ինքնաառաջադրված ՀՅԴ-ական թեկնածուներին:

«Նրանք ինքնաառաջադրված են, բայց կուսակցական առաջադրումը նրբություներ ունի՝ պետք է բերեին այստեղ թղթերը, որ մենք ստորագրենք, հիմնադրամ ստեղծենք եւ այլն, եւ այլն, ինչը աշխատատար ու ժամանակատար է, ուստի պրոցեսն ավելի հեշտացնելու եւ արագացնելու համար որոշել ենք, որ մեր թեկնածուները պետք է ինքնաառաջադրվեն»,- պարզաբանեց Աղվան Վարդանյանը:

ՀՅԴ ԳՄ ներկայացուցչից հետաքրքրվեցինք, թե ո՞ր համայնքներում են թեժ ընտրապայքար ակնկալում: Սրա կապակցությամբ էլ Վարդանյանը նշեց, թե բոլոր տեղերում էլ, որտեղ ՀՅԴ-ն թեկնածուներ ունի, ակնկալում են պայքար ու որ ամենակարեւորն է՝ արդյունքներ: ՏԻՄ ընտրությունները ՀՅԴ-ի համար կարեւոր գործընթաց են, ուստի մնացած բոլոր համայնքներում ՀՅԴ-ն որոշել է պայքարել նաև ավագանու տեղերի համար. Աղվան Վարդանյանը նշեց, որ բոլոր համայքներում էլ իրենք ավագանու թեկնածուներ ունենալու են եւ իրենց պայքարի հիմնական շեշտը դրել են հենց ավագանիների վրա՝ որտեղ մեկ թեկնածու կլինի, որտեղ չորս, դա արդեն այլ հարց է:

Մի հետաքրքիր հանգամանք նկատեցինք ԿԸՀ տեղեկագրին ծանոթանալիս: Մասնավորապես՝ երկու համայնքներում՝ Ախուրյանում ու Աչաջուրում, որտեղ ՀՅԴ-ն թեկնածուներ է առաջադրել, ՀՀԿ-ն թեկնածուներ չունի՝ չնայած որ ՀՀԿ-ական, օրինակ Ախուրյանում, կա: Այս առումով էլ, ո՛չ ՀՅԴ-ում են թաքցնում, ո՛չ էլ ՀՀԿ-ում՝ կոալիցիոն գործընկերները պայմանավորվածություն են ձեռք բերել: Այսինքն՝ այն համայնքներում, որտեղ ՀՅԴ-ն թեկնածու ունի, իսկ ՀՀԿ-ն, անգամ ՀՀԿ-ական ինքնաառաջադրված թեկնածուի առկայության դեպքում, ոչ, այդ համայնքներում ՀՀԿ-ն կսատարի ՀՅԴ-ի թեկնածուի, իսկ այն համայնքներում, որտեղ կոալիցիոն երկու գործընկերն էլ կունենան առաջադրած թեկնածու՝ ով կհաղթի-կհաղթի: Իսկ ընդհանուր առմամբ՝ Աղվան Վարդանյանը նշում էր, թե այն բոլոր համայնքներում, որտեղ իրենց կոալիցիոն գործընկերը պրոբլեմ կունենա ու կդիմի իրենց՝ չնայած հավելեց, որ մինչ այժմ նման բան չի եղել, իրենք տեղական մարմնի հետ կքննարկեն ու համապատասխան որոշում կկայացնեն, թե ում են աջակցելու:

ԲՀԿ մամուլի խոսնակ Վանիկ Էլիզբարյանն էլ, պատասխանելով հարցին՝ ո՞ր համայնքներում է ԲՀԿ-ն թեժ պայքար ակնկալում, ասաց, թե բոլոր տեղերում, որտեղ իրենք թեկնածուներ ենք առաջադրել, վարելու են քաղաքակիրթ ընտրապայքար, եւ նույնը ակնկալում են մնացած բոլոր ուժերից: ԲՀԿ-ն այդպիսի 6 թեկնածու է առաջադրել: Բայց երկու ԲՀԿ-ական էլ ինքնաառաջադրվել են: Այդ առումով հետաքրքիր է՝ ԲՀԿ-ն իր ինքնաառաջադրված թեկնածուներին նո՞ւյնպես կսատարի: Այս հարցին էլ Էլիզբարյանը պատասխանեց: «Այստեղ երկու կարծիք լինել չի կարող, եթե մեր կուսակցության անդամներ են, ապա կուսակցությունը, իհարկե, պաշտպանելու է նրանց թեկնածությունը»:

Իշխող ՀՀԿ-ի համար, պարզվում է ցանկալի տարբերակ կլիներ, որ շատ կուսակցություններ մասնակցեին ՏԻՄ ընտրություններին, փորձեին իրենց ուժերը: Ամեն դեպքում՝ ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը armtimes.com-ի հետ զրույցում առանձնացրեց բոլոր այն համայնքները, որտեղ իրենք առավել թեժ ընտրապայքար են սպասում:

«Ես կառանձնացնեի Վարդենիսը, որտեղ մրցակցություն կունենանք, Ճամբարակում, Սիսիանում, գյուղական խոշոր համայնքներից կունենանք Ալագյազում, եզդիական համայնքների միավորում է, Ծաղկահովիտում կունենանք մրցակցություն, Այնթապում ունենք մրցակցություն: Քանի որ մինչեւ ամսի 25-ը թեկնածուները դեռեւս ունեն ինքնաբացարկի հնարավորություն, պետք է նայենք նաեւ այդ կոնտեքստում եւս, որ միգուցե լինեն թեկնածուներ, որոնք ինքնաբացարկ կարող են հայտնել»,- ասաց Ռուբեն Թադեւոսյանը:

8 համայնքում մի քանի ՀՀԿ-ականներ են առաջադրվել: Նման համայնքներում ՀՀԿ-ն՝ շրջանային կազմակերպությունների խնդրանքով, թողել է, որ իրենց թեկնածուներն ինքնադրսեւորվեն եւ որեւէ մեկին առավելություն չեն տվել:

Ախուրյանում, որտեղ ՀՀԿ-ն արդեն պաշտոնապես հայտարարել է, որ կսատարի ՀՅԴ-ի թեկնածուին, ինքնառաջադրվել է նաեւ ՀՀԿ-ական թեկնածու, բայց միեւնույն է՝ ՀՀԿ-ն իր կուսակցին չի սատարի, այլ կոալիցիոն գործընկերոջ:

«Դա մեր ներկուսակցական խնդիրն է, այդ հարցը քննարկվել է մեր տարածքային կազմակերպությունում: Մենք վաղուց պաշտոնապես հայտարարել ենք, այդ թվում նաեւ ես, որ մենք Ախուրյանում աջակցելու ենք ՀՅԴ-ի թեկնածուին: Մյուս տեղերում մենք մրցակցելու ենք»,- մեզ հետ զրույցում ասաց Ռուբեն Թադեւոսյանը:

 

Տպել
2622 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին