Երեխայի հիպերխնամքն ավելի մեծ խնդիր է, քան նրա հանդեպ բռնությունը, հոգեբանը՝ օրենքի մասին

18/10/2017 schedule10:52

Հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սրբուհի Գեւորգյանը բավականին վտանգավոր է համարում «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագիծը եւ կարծում է, որ դրա ընդունումն ու կիրարկումը հանգեցնելու է ընտանիքի անդամների օտարացման: Իսկ ի վերջո, շատ ավելի մեծ վնաս  է հասցնելու մեր ընտանիքներին ու հասարակությանը, քան օգուտ բերելու:

Նա նկատում է, որ ֆիզիկական բռնության դեպքերն այսպես թե այնպես քրեորեն պատժելի արարքներ են, իսկ ինչ վերաբերում է հոգեբանական եւ տնտեսական բռնության երեւույթներին, նախագծում օգտագործված ընդհանրական ու անորոշ ձեւակերպումները վտանգավոր դառնալու լայն հնարավորություն են պարունակում:

«Եթե իմ դեռահաս երեխան ցանկություն ունի ինչ-որ մի վայր հաճախելու, ենթադրենք՝ երեկոյան ակումբ, կամ թեկուզ ծխախոտ օգտագործել, եւ ես որոշակի արգելքներ եմ դնում՝ դրանով իսկ սահմանափակելով նրա ցանկությունների դաշտը եւ հուզական առումով պատճառելով բացասական զգացմունքների դրսեւորում, ըստ օրենքի ստացվում է, որ ես իմ երեխայի մոտ ստեղծում եմ հոգեբանական բռնության նախադեպ: Բայց մյուս կողմից էլ ես՝ որպես ծնող, հարցադրում եմ անում՝ իսկ ինչքանո՞վ իմ չմիջամտելը, լռակյաց վիճակը, այս պահին նրան բացասական ապրումներ չպատճառելը հետագայում արդարանալու է նրա սոցիալական վարքագծում խեղաթյուրումներ կամ վնասակար սովորույթ ձեռք չբերելու առումով: Այդ սահմանափակումները ինձ համար անհասկանալի են»,- ասաց հոգեբանը:

Բայց, թերեւս շատերս ենք առիթ ունեցել ականատես լինելու, թե ինչպես են շատ ծնողներ, թեկուզ փողոցում կամ հասարակական տրանսպորտում ագրեսիվ վարք դրսեւորում երեխաների նկատմամբ, անգամ շորը կեղտոտելու համար վիրավորում, նվաստացնում նրանց, եւ հասկանալի է դառնում, որ այդ մայրերը տանը շատ ավելի վատ են վարվում երեխաների հետ: Ուրեմն՝ ինչպե՞ս պաշտպանել այդ երեխաներին:

«Նման բոլոր երեւույթները չեմ խրախուսում, բայց միգուցե աշխատանքներն այլ ուղղությամբ պետք է տարվեն, միգուցե պետք է երիտասարդ ընտանիքների իրավագիտակցության զարգացման խնդիրներով զբաղվել, երիտասարդ ծնողների կրթալուսավորչական աշխատանքները զարգացնել: Կան շատ պրոցեդուրաներ, մինչեւ այս օրենքին հասնելը»,- պատասխանեց պրոֆեսորը:

Շարունակելով՝ նա նշեց, որ պետք է պատիժը տարարանջատել ֆիզիկական բռնությունից (որին ինքը դեմ է, եւ որի պարագայում միջամտությունն ընդունում է).  

«Ես չեմ ասում պատիժը պարտադիր է, բայց անձի զարգացման ընթացքում ինչ-որ մի ձեւի սահմանափակում գործում է: Դուք չեք գնի որեւէ սոցիալական կարգավիճակ, որն ունի միայն լիազորություններ: Պարտականությունների շարքը չկատարելու դեպքում էլ, անկախ մասնագիտական, տարիքային կարգավիճակից, կան որոշակի սահմանափակումներ»:

«Որն է այն աստիճանը, որը մենք անվանում ենք բռնություն անձի զգացմունքների նկատմամբ, եւ արդյո՞ք հետազոտությունները վկայում են, որ երեխաներին հայկական ընտանիքներում այդքան ծաղրում են, այդքան սպառնում են նրանց ֆիզիկական գոյությանը: Առանձին դեպքում, այո, կարող է ընդունված լինել, որ ծնողն ասի՝ արեցիր այդ բանը, կխեղդեմ, գլուխդ կպոկեմ վրայիցդ եւ այլն, բայց դա չի նշանակում, որ ծնողն իր ասածը վավերացնելու եւ իրագործելու է: Ես ուզում եմ հասկանալ՝ օրենքի այս նախագիծը մշակելուց առաջ արդյո՞ք հաշվի են առնվել էթնոհոգեբանական գործընթացը, զարգացնող երեւույթները, հայ ընտանիքի առանձահատկությունները, ծնողների խնամքի կազմակերպման համալիր գործոնները»,- ասաց մեր զրուցակիցը:

Հոգեբանը չի կարծում, թե հայկական ընտանիքները ենթարկվում են լուրջ սպառնալիքների, ինչը կհանգեցներ դաշտը կարգավորող օրենքի անհրաժեշտությանը: Ավելին, նա գտնում է, որ հայկական ընտանիքներում երեխայի ճիշտ զարգացմանն ու ինքնուրույնությանն առավել շատ խոչընդոտում են ոչ թե նրա նկատմամբ բռնությունները, այլ հիպերխնամքն ու երեխամոլությունը:  

«Պետք է հստակեցնել՝ որո՞նք են այդ իրական սպառնալիքները, որոնց դեպքում արդեն կարելի է խոսել միջամտության մասին, որովհետեւ ես այնպես եմ հասկանում, որ օրենքը թույլ է տալիս պաշտոնյա անձին, ի դեմս ոստիկանի, յուրաքանչյուր պահի՝ որեւէ մի ահազանգի կամ հարեւանի ցուցմունքով, ներխուժելու ընտանիք, ծնողին ընդհուպ մինչեւ 100 մետր մոտիկ չթողնելու եւ այլն: Հայ ընտանիքում երեխան հաճախ գոյության իմաստի խնդիր է լուծում: Պատկերացնո՞ւմ եք առանձին մի ահազանգի դեպքում ծնողին հնարավորություն չեն տալիս տեսնել իր երեխային: Նրա բացասական զգացմունքների մասին ո՞վ է մտածում, ո՞վ է պաշտպանելու այդ ծնողին: Միջամտելու են, նրան իր տարածքից դուրս են հանելու, երեխայի համար վնասելիության աստիճանի վերաբերյալ ինչ-որ արձանագրություններ են կազմելու անհասկանալի մարդիկ, որոնց այդ լիազորությունները տրվում են եւ նրանք նույնիսկ կարող են որոշել երեխային ինչ-որ կացարաններ տեղափոխել: Իսկ ինչ կացարաններ են, որտեղ են լինելու, ինչու գաղտնիության պայմաններում, ի՞նչ է նշանակում՝ ծնողն իրավունք չունի տեսնելու երեխային: Դա անհասկանալի է ինձ համար: Ես չեմ գտնում, որ Հայաստանի Հանրապետությունը իր խնդիրների մեջ հասել է նրան, որ առաջնահերթություն է հայ ծնողի նկատմամբ այդ ինստիտուտը վավերացնելը»,- համոզմունք հայտնեց Սրբուհի Գեւորգյանը:

Հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսորը նշում է, որ եթե անգամ առանձին դեպքերում ծնողը քաշի երեխայի ականջից կամ հուզական բուռն դրսեւորումներ ունենա, նրան իզոլացնելը շատ ավելի լուրջ բացասական ազդեցություն կարող է թողնել երեխայի վրա:

Նա վկայակոչում է անգլիացի գիտնականնների հետազոտությունները, որոնք անցկացվել են բռնության ենթարկված 11-16 տարեկան երեխաների շրջանում: Նշում է, որ այդ հետազոտությունների արդյունքները գալիս են հիմնավորելու, որ երեխաներն ավելի հեշտ են հաղթահարում ծնողներից ստացած վիրավորանքները եւ դրանք սպի չեն թողնում նրանց հոգեկան աշխարհի վրա, քան եթե համապաատսխան սրթեսի են ենթարկվում օտարի պատճառով:

«Իսկ արդյո՞ք այդ կացարանում աշխատողները, ոստիկանության ներկայացուցիչներին տրվելիք լիազորությունները այդքան անվնաս են հասարակության եւ մեր երեխաների համար: Չեմ գտնում, որ երեխայի համար ավելի լավ է լինելու կացարանում, քան թե իր ծնողի հետ, եթե այդ ծնողը պաթոլոգիա չունեցող անձ է»,- արձանագրեց հոգեբանը:

Հ.Գ. Հոգեբանական գիտությունների դոկտոր,պրոֆեսոր Սրբուհի Գեւորգյանը համոզված է, որ այլ երկրների փորձը նույնությամբ ու առանց վերլուծելու ընդօրինակելը տեղին չէ:

«Այլ երկրներում տնտեսական զամբյուղի հետ համապատասխան գոյություն ունեն նորմատիվներ: Ինքներդ ապրիլյան պատերազմի ժամանակ տեսաք, որ զոհված տղաների մեծ մասը անապահով ընտանիքներից էին: Եթե բացեիք, օրինակ, Քյարամ Սլոյանի տան սառնարանը, արդյո՞ք կգտնեիք այդ անհրաժեշտ թվաքանակի հյութերը, սպիտակուցային սնունդը եւ այլն: Բայց արդյո՞ք դա նշանակում է, որ այդ ընտանիքների ծնողների առաջ պետք էր որոշակի սահմանափակումներ դնել, որովհետեւ նրանք ի զորու չեն բավարարելու անհրաժեշտ նորմատիվները: Արդյո՞ք մենք չտեսանք, որ բարոյական որակների տեսակետից նրանք այնպիսի անձնային արժեքներ էին ձեւավորել, որոնց ոչ մի տնտեսական զամբյուղ երբեք չէր փոխարինի»,- եզրափակեց հոգեբանը:

Տպել
16386 դիտում

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը