ՀՀ-ն՝ 2040-ին. 4 մլն, թե՞ 2,5 մլն բնակչություն, ՄԱԿ-ը կանխատեսում է, Սարգսյանը՝ խոսում

17/10/2017 schedule13:12

Հայաստանում 2040 թ-ին 4 մլն բնակչություն ունենալու մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի քաղաքական հայտարարությունը ժողովրդագրական ու միգրացիոն ներկայիս միտումների պահպանման դեպքում շատ դժվար հասանելի նպատակ է: Այս մասին «Հոդված 3» ակումբում հոկտեմբերի 17-ին հայտարարեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը:

Նա ներկայացրեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի «Աշխարհի բնակչությունը 2017» զեկույցը, որը վերնագրված է «Անջատ աշխարհներ․ վերարտադրողական առողջությունը եւ իրավունքները անհավասարության դարում»:

Լավագույն դեպքում 2,5 մլն. մարդ

Նրա խոսքով՝ ներկայիս տնտեսական ու դեմոգրաֆիական միտումների պահպանման պարագայում Հայաստանում, ըստ ՄԱԿ-ի հաշվարկների, 2035 թ-ին բնակչությունը կնվազի մինչեւ 2,5 մլն. մարդ: Այժմ ըստ պաշտոական տվյալների՝ ՀՀ-ում բնակչության թիվը հասնում է շուրջ 3 մլն-ի: Վերջերս Սերժ Սարգսյանի մակարդակով արտագաղթը հայտարարվեց որպես «շատ վտանգավոր միտում», իսկ 2040 թ-ին երկրում 4 մլն բնակչություն ունենալը դրվեց որպես նպատակ:

Հատկանշական է, որ Սարգսյանի նախագահության ինը տարիների ընթացքում, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանից արտագաղթել է ավելի քան 300 հազար մարդ: Սա առկա բնակչության 10 տոկոսից ավելի է, իսկ պատմական համատեքստում, տարբեր աղբյուրների հիշատակմամբ, մոտավորապես նույնքան մարդ Շահ Աբասը 1600 թթ.-ի սկզբին Հայաստանից տեղահանեց դեպի Պարսկաստան կամ շուրջ այդքան հայերի Օսմանյան Կայսությունում կոտորեցին սուլթան Աբդուլ Համիդի իշխանության օրոք:

Ընդ որում, վերջին տաս տարիներին ամենամեծ ծավալի արտագաղթը ՀՀ-ից, ըստ պաշտոնական վիճակագրության, գրանցվել է անցնող 2016 թվականին՝ 48.200 մարդ: Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը 2017-ի տարեսկզբին 2016թ հունվարի 1-ի համեմատ նվազել է 0.4 %-ով կամ 12.1 հազ.մարդով, ինչը ձեւավորվել է 2016թ. հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում արձանագրված բնական հավելաճի (12.5 հազ. մարդ) եւ միգրացիայի գնահատված մնացորդի (-24.6 հազ. մարդ) ցուցանիշների տարբերության հաշվին:

Սերժ Սարգսյանը ընդամենը 6 տարի առաջ՝ 2011 թվականի հուլիսի 20-ին ժողովրդագրական հարցերով իր մոտ հրավիրված խորհրդակցության ժամանակ, հայտարարեց, որ Հայաստանը դատարկվելու մասին պնդումը «անհեթեթ թեզ է»: 2011 թվականին Հայաստանից մեկնածների թիվը պետք է ընդամենը 5 հազարով գերազանցեր վերադարձողների թվին: Այժմ արդեն արտագաղթը դարձել է «խսիտ վտնագավոր միտում»:

Գարիկ Հայրապետյանի խոսքով՝ ՄԱԿ-ն ունի նաեւ լավագույն սցենար Հայաստանի համար, սակայն դրա համար պետք է սկզբունքորեն այլ բարվոք պայմաններ ապահովել: «Լավագույն սցենարի պարագայում Հայաստանում բնակչությունը 2035 թ-ին կարող է կազմել 3,2 մլն մարդ, ինչին հասնելու համար անհրաժեշտ է շատ մեծ աշխատանք տանել, թե տնտեսական վիճակի բարելավման, ներգաղթի ապահովման ու ծնելիության մակարդակի բարձրացման ուղղությամբ»,- ասաց նա ու հավելեց, որ տեսականորեն ամեն ինչ հնարավոր է:

«Օրինակ՝ Եվրոպայում դա հաջողվեց անել սկանդինավյան պետություններին ու Ֆրանսիային: Սակայն այնտեղ ոչ թե ուղղակի փողի միջոցով խրախուսեցին ծնելիությունը, այլ գնացին ուրիշ ճանապարհով: Նրանք այնպես արեցին, որ կինը չվախենա ծննդաբերելուց, որ կարող է կորցնել աշխատանքը, կարիերան տուժել եւ այլն»,- նշեց նա:

Եկամտային անհավասարության խնդիրը

Շարունակելով ներկայացնել «Աշխարհի բնակչությունը 2017» զեկույցը՝ Հայրապետյանը նշեց, որ եկամտային անհավասարության առումով աշխարհի 25 ամենահավասար երկրներից տասն Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում են, որոնց թվում է նաեւ Հայաստանը։

Զեկույցն, ընդհանրապես անդրադառնում է անհավասարության դրսեւորումներին եւ ազդեցությանը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են մայրական մահացությունը, հղիների խնամքը, եկամուտների բաշխվածությունը բնակչության եւ սեռերի միջեւ, աշխատանքի եւ կրթության կարեւորությունը տղամարդկանց եւ կանանց համար եւ այլն: Զեկույցի բացահայտումները ներկայացվեցին ինչպես համաշխարհային եւ տարածաշրջանային, այնպես էլ հայաստանյան դիտանկյուններից: Այս անգամ Հայաստանը զեկույցում ներկայացված է նաեւ հաջողության պատմությամբ:

«Հայաստանը մի շարք ցուցանիշներով առաջատարն է։ Օրինակ` Հայաստանը 2008-ին գրեթե կրկնակի ավելացրեց մայրական խնամքին ուղղվող հատկացումները եւ ներդրեց ծննդօգնության պետական հավաստագրեր՝ հղիներին տրամադրելով անվճար ծառայություններ։ Արդյունքում` հղիների բոլոր եկամտային խմբերի համար մեծապես վերացավ անհավասարությունը։ 2008-2012 թվականների տվյալներով` Հայաստանն աշխարհում առաջատարն է, իսկ մենք գիտենք, որ նույն բարեփոխումը շարունակվում է նաեւ 2012-ից հետո մինչ այժմ»,- ասաց Հայրապետյանը։

Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի (ԱԵԿԱ) տարածաշրջանում եկամտային անհավասարությունն ամենամեծն է Թուրքիայում։ Աշխարհում ամենամեծ տնտեսական անհավասարությունը Հարավային Աֆրիկայում է, ամենափոքրն՝ Ուկրաինայում։

Ինչ վերաբերում է կանանց եւ տղամարդկանց աշխատավարձերի անհավասարությանը` Հայրապետյանն ասաց, որ կանանց եւ տղամարդկանց աշխատավարձերի միջեւ ճեղքվածք կա ամբողջ աշխարհում՝ ի վնաս կանանց. «Հայաստանում այդ տարբերությունը կազմում է 36%։ ԱԵԿԱ տարածաշրջանում դրությունն ամենալավը Սլովենիայում է, ամենավատը՝ Թուրքիայում»։

Տղամարդկանց ու կանանց կրթության խնդիրը

Տղամարդկանց եւ կանանց կրթության եւ աշխատանքի իրավունքների մասով, Հայրապետյանի խոսքով, տարածաշրջանում ամենավատ իրավիճակն Ադրբեջանում է: Հայաստանում ու Վրաստանում վիճակը գրեթե նույնն է: «Մեկ տարբերություն կա. կանանց կրթություն ունենալու ցուցանիշն ավելի բարձր է, բայց աշխատանքային իրավունքն այդքան էլ բարձր չէ», - ասաց նա՝ ենթադրելով, որ մարդիկ ՀՀ-ում կարեւորում են կանանաց կրթություն ունենալու հանգամանքը, քանի որ գործում է ԽՍՀՄ-ից մնացած ավանդույթի ուժը։ «Կանանց պարագայում դիպլոմն այն ժամանակ դիտարկվում էր որպես օժիտի կարեւորագույն բաղկացուցիչ», - հիշեցրեց նա:

Բանախոսն ասաց, որ զեկույցում տվյալներ են ներառված նաեւ դեռահասների հղիության վերաբերյալ: «Տարածաշրջանում վաղ տարիքում ծննդաբերությունների առումով առաջատարն Ադրբեջանն է։ 1000 15-19 տարեկան կնոջ հաշվով Ադրբեջանում 62 դեռահաս է ծննդաբերել, Հայաստանում այդ ցուցանիշը 23 է: Այսինքն՝ Ադրբեջանում այս ցուցանիշում շուրջ երեք անգամ ավելի բարձր է»։

Մայրական մահացության վերաբերյալ Հայրապետյանն ասաց, որ Հայաստանն այստեղ առաջատար չէ: «Տարածաշրջանում ամենաբարձրը Ղրղըզստանում է, ամենացածրը՝ Բելառուսում, Հայաստանում 100 հզր կնոջ հաշվով գրանցվել է մայրական մահացության 19 դեպք 2013-2015թթ»,- ասաց Հայրապետյանը։

Տպել
3478 դիտում

ԲՏԱ նախարարն այցելել է «Պատնեշ» ընկերություն․ որոշվել է դադարեցնել տնօրենի և փոխտնօրենի հետ համագործակցությունը

Ինչ վատ Գալստանյան էր Իշխան Սաղաթելյանը, ուղղակի այս անգամ ոչ թե փողկապներով են եկել, այլ վեղարներով և սքեմով․ Կոնջորյան

Շարժման առաջնորդն այսօր հրապարակային կերպով ահաբեկման կոչ արեց, որն ըստ էության բացահայտ տեռորիզմի ակնարկ էր․ Կոնջորյան

Քանի մարդ է մասնակցել Հանրապետության հրապարակի հանրահավաքին 19։20-ի դրությամբ (լուսանկար)

Բոլոր ժամանակների վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին առաջադրեք, գոնե քաղաքական հիշատակը վառ կպահեք․ Չախոյան

Մտածում են հասարակությունը բաղկացած է ոչխարներից, որոնց հնարավոր է տեխնոլոգիաների միջոցով մանիպուլացնել. Քոչինյան

Անահիտ Ավանեսյանը կգործուղվի Արաբական Միացյալ Էմիրություններ

Միխայիլ Միշուստինը՝ ՌԴ վարչապետ․ Պուտինը հրամանագիր է ստորագրել

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմաուսումնական հաստատությունների համաժողովում

Մարգինալ-ֆաշիստական հավաքները աչքի են ընկնում ռասիստական հայտարարություններով և կեղծ մարգարեներով․ Ալեքսանյան

Արգենտինայում գնացքներ են բախվել․ տուժածների մի մասին ուղղաթիռով են հասցրել հիվանդանոց

Բագրավանում գյուղնշանակության հողատարածքն օգտագործվել է արդյունահանման նպատակով

Պատրաստ ենք քննարկել ՀՀ և Ֆրանսիայի կառավարությունների միջև հարաբերությունների ամրապնդման հնարավորությունները․ Մկրտչյան

Հանրապետության հրապարակը՝ 19։40-ի դրությամբ (լուսանկար)

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Բագրատ Գալստանյանի պնդումները կեղծ են. ինչ է իրականում գրել «Հայկական ժամանակ»-ը, և ինչպես են ներկայացնում

ՀՀ ԶՈՒ դաշտային շարժական հոսպիտալի պատրաստվածությունն ու կատարված աշխատանքների որակն արժանացել են բարձր գնահատականի

Հանրապետության հրապարակը՝ 19։00-ի դրությամբ (լուսանկար)

«Դատապարտյալների հիվանդանոց» և «Արթիկ» ՔԿՀ-ների աձնակազմերին են ներկայացվել պետերի ժամանակավոր պաշտոնակատարները

Կառավարության աջակցությամբ գազաֆիկացվում է Խոյ համայնքի Լեռնամերձ գյուղը․ Մեխակյան

Converse Markets. արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար

Ալմաթիում ավարտվել է Միրզոյան-Բայրամով հանդիպումը

Հանրապետության հրապարակը՝ 18։35-ի դրությամբ (լուսանկար)

Հանրապետությունում այս պահին փակ ճանապարհներ և փողոցներ չկան․ ՆԳՆ

Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացներին․ Մարագոս

ՊՆ-ում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արձանագրված խնդիրները

Երևանի այսօրվա ամպրոպային ամպը․ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում ելույթ կունենա Հայաստանը

«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել

Որտեղ է Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, ինչու նա չի գնում աշխատանքի

Հստակ պարզ է, թե ում հետ գործ ունենք. Բագրատ Գալստանյանի հետևում երևում են Քոչարյանի ականջները. Հովհաննիսյան

Գազի բալոններով բեռնված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային հենասյուների տեղադրումը գործնականում ավարտված է․ Բայրամով

Ինչեր են հայտնաբերվել ՔԿՀ-ների հանձնուքներից, սառնարանների, պահարանների և այլ թաքստոցներից

Սանկտ Պետերբուրգում ավտոբուսը կամրջից գետն է ընկել․ զոհեր և վիրավորներ կան

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 10-ին

Հայաստանը ձգտում է խաղաղության, միջազգային պայմանագրի համաձայնեցմանը․ Արարատ Միրզոյան

Խուլիգանություն, գույքի վնասում ու մարմնական վնասվածք. ինչ է կատարվել Երևանի կենտրոնում (տեսանյութ)

Անհնազանդության ակցիաների 12 մասնակից ձերբակալվել ու տարվել է ոստիկանական բաժիններ

Սյունիքի մարզում փակ ավտոճանապարհներ ու մայրուղիներ չկան. մարզպետ