Կլինի՝ կիմանանք. կարեւորը՝ փաթեթայինի փուլերն են

13/10/2017 schedule17:45

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի հոկտեմբերի 14-ի համարում

Հարցազրույց ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ:

- Պարոն վարչապետ, վերջերս շրջանառվում են լուրեր, որ որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերվել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հետ կապված, եւ հատկապես խոսվում է Իրանին հարակից երեք գրավյալ շրջանների  վերադարձի մասին: Դուք` որպես ՀՀ վարչապետ որքանո՞վ եք տեղեկացված ԼՂ-ի շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումներին:

- Բանակցությունները, ինչպես գիտեք, ընթանում են համանախագահների եւ երկու երկրների նախագահների ֆորմատով, ու նախագահների վերջին հանդիպումը տեղի է ունեցել Աստանայում: Այս պահի դրությամբ լուրջ ձեւակերպված առաջարկներ հայկական կողմին չեն ներկայացվել, որպեսզի մենք այսօր կարողանանք դրանք քննարկել: Իսկ բոլոր խոսակցությունները երեք, թե չորս շրջանների վերադարձի մասին՝ ուղղակի ենթադրություններ են, քանզի ոչ մի այդպիսի փաստաթուղթ չկա, եւ բանակցություններին մասնակցող որեւէ կողմ պաշտոնապես նման առաջարկ չի արել: Ինչ վերաբերում է կոնկրետ Հանրապետականի դիրքորոշմանը, ապա մենք  բազմիցս ասել ենք՝ եթե ինչ-որ բան պետք է տանք, պետք է հստակ իմանանք, թե ինչի դիմաց ենք տալիս: Իսկ տալու գինն էլ լինելու է այն չորս նախապայմանը, որի մասին բազմիցս ասել ենք՝ Ղարաբաղը երբեք չպետք է լինի Ադրբեջանի կազմում, պետք է ապահովվի Հայաստանի եւ Ղարաբաղի անվտանգությունը, այդ բանակցությունների հետեւանքով Հայաստանը ոչ մի թիզ հող չպետք է զիջի, եւ Հայաստանն ու Ղարաբաղը պետք է ունենան ընդհանուր ցամաքային սահման:

- Այդուհանդերձ, եթե առաջարկները չտեղավորվեն ձեր մատնանշած նախապայմանի սահմաններում, ինչպիսի՞ն կլինի ձեր դիրքորոշումը:

- Բնականաբար՝ կլինի խիստ բացասական: Ես համոզված եմ, որ մենք գնում ենք ոչ թե փուլային, այլ փաթեթային լուծման, եւ այդ փաթեթում կարող են լինել որոշակի փուլեր: Սակայն մեզ համար պետք է հստակ լինի փուլերի հաջորդականությունը. այսինքն՝ մենք պետք է հստակ իմանանք, թե տվյալ փաթեթի մեջ ինչպիսի հաջորդականությամբ է նախատեսվում խնդրի լուծումն, ու այդ ժամանակ Հանրապետականն իր դիրքորոշումը հստակ կարտահայտի:

- Այս օրերին խոսվում է կառավարությունում սպասվող կադրային փոփոխությունների մասին: Մասնավորապես, ասվում է, որ կա ՀՀ նախագահ-Սերժ Սարգսյան հակասություն, որի արդյունքում էլ Պնախարարը պաշտոնանկ է արվելու: Եթե նման բան տեղի ունենա, չե՞ք կարծում, որ դրա վերջը ողջ կառավարության հրաժարականն է:

- Իհարկե, չէի ցանկանա թերթի կատարած վերլուծությունների վրա հետեւություններ անել ու ասել, որ եթե այսպես լինի, ապա մենք ինչ կանենք: Ես վստահ եմ, որ  հանրապետության նախագահ-Սերժ Սարգսյան հակասություն գոյություն չունի, էլ ուր մնաց՝ նման հակասության արդյունքում մինչեւ անգամ պաշտպանության նախարարի հրաժարականի հարց լինի: Ինչ վերաբերում է կադրային փոփոխություններին, ապա ես այդ հարցին միշտ պատասխանել եմ՝ երբ կլինի, կիմանաք:

- Պարոն վարչապետ, խորհրդարանը գրեթե պարալիզված է, նիստերն արագ ավարտվում են, կոալիցիան արդեն քանի ամիս է նիստեր չի գումարում: Ամեն ինչ վկայում է իշխանության ճգնաժամի մասին: Չե՞ք կարծում, որ այն իրավիճակը, որ այսօր ունենք, արդյունք է ոչ լեգիտիմ եւ կեղծված ընտրությունների:

- Եթե ԱԺ-ն իր օրակարգը սպառում է մեկ-երկու նիստով, ես չէի ասի, թե դա խորհրդարանի վատ  աշխատանքի հետեւանք է: Այլ հարց է, որ պատգամավորները պետք է նիստերին ներկա լինեն, եւ այդ հարցը կոնկրետ ՀՀԿ խմբակցությունում քննարկվել է: Սակայն, այդ հիվանդությունը բնորոշ է ոչ միայն այս, այլ նաեւ բնորոշ է եղել նախորդ բոլոր խորհրդարաններին: Այնպես որ, այստեղ խորհրդարանի պարալիզացում չեմ տեսնում: Ինչ վերաբերում է կոալիցիայի նիստ չանելուն, ապա պարտադիր չէ, որ կոալիցիայի կուսակցության անդամների ցանկացած հանդիպման անունը նիստ դնենք: Եթե հարցեր լինում են՝ անգամ հեռախոսով կարող ենք դրանց օպերատիվ լուծում տալ: Այնպես որ, ձեր դիտարկումներից բնավ չի հետեւում, որ իշխանության ճգնաժամ գոյություն ունի: Իհարկե, եթե ընդդիմությունը մասնակցեր խորհրդարանի աշխատանքներին, հաստատ նման տպավորություն չէր ստեղծվի: Բայց, եթե անգամ չի մասնակցում, դա չի նշանակում, որ ճգնաժամը իշխանության մեջ է:

- Իշխանությունները որեւէ առիթ բաց չեն թողնում հիշատակելու, որ Ռուսաստանը մեր ստրատեգիական դաշնակիցն է: Սակայն, Վերին Լարսի պատմությունը ցույց տվեց, որ մեր դաշնակիցն այնքան էլ հուսալի չէ: Չե՞ք կարծում, որ Հայաստանը պետք է մտածի այլընտրանքային ճանապարհների եւ մասնավորապես՝ Թուրքիայի հետ սահմանի բացման մասին:

- Բոլորը  խոսում են այլընտրանքային ճանապարհի մասին, սակայն այդ ճանապարհը մենք հո լուսնի վրա՞ չենք ստեղծելու: Ինչ վերաբերում է Վերին Լարսին, ապա Ռուսաստանն իր գործողությունները ոչ թե Հայաստանի դեմ է արել, այլ իր կոնկրետ խնդիրներն է հետապնդում: Այլ հարց է, որ նրանք որոշակի հետեւանքներ չհաշվարկեցին, եւ նման փաստի առաջ կանգնեցինք, որը, բարեբախտաբար, լուծվեց:  Իսկ այսօր ռուսական կողմը մեզ ուղղակի ասել է, որ սահմանն առայժմ փակ է լինելու, եւ առաջարկել է Հարավային Օսիայով անցնող ճանապարհը: Սակայն դրան համաձայն չէ վրացական կողմը, մենք էլ համաձայն չենք, որովհետեւ այնտեղ վիճակն այնքան անկայուն է, որ  մենք պարզապես չենք կարող երաշխավորել մեր բեռների անվտանգությունը: Ուստի, մենք մեր գործարարներին ասել ենք, որ պետք է այլ ճանապարհ փնտրել, որը կարող է լինել Իլյիչեւսկը կամ Աստրախան-Իրան-Մեղրի-Քաջարան ճանապարհը: Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ սահմանի բացմանը, ապա անկախ  Վերին Լարսում ստեղծված իրադրությունից՝ ես կողմնակից եմ, որ ճանապարհը Թուրքիայի հետ պետք է բացվի, որովհետեւ դա անհրաժեշտություն է:

- Եւ վերջին մի հարց. տեսակետ կա, որ Սամվել Բաբայանի ազատ արձակումը քաղաքական կոնկրետ խնդիր է հետապնդում՝ ստեղծել Սերժ Սարգսյանին ալտերնատիվ: Համաձա՞յն եք նշյալ տեսակետին:

- Նախ, ես դրական եմ վերաբերում Սամվել Բաբայանի ազատմանը, եւ այդտեղ քաղաքական ենթատեքստ չեմ տեսնում: Ես այդ մասին բազմիցս խոսել եմ ԼՂ նախագահի հետ, ու նա ասել է, որ երբ կգա ժամանակը՝ Բաբայանն ազատ կարձակվի: Եկավ ժամանակն, ու նա ազատ արձակվեց:

Նաիրա Զոհրաբյան

Տպել
2113 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին