Մուղնու դպրոցի տնօրենը կասկածվում է չարաշահումների ու յուրացումների մեջ. տանիք չունի երեւի

Մուղնու Մ. Աշճյանի անվան դպրոցի տնօրենը հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում: Մուղնին համարվում է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի թաղամասերից մեկը:

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից, պատասխանելով մեր հարցմանը, խնդրի առնչությամբ տեղեկացրին. «Ոստիկանությունում օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ Մ. Աշճյանի անվան դպրոցի տնօրենը 2012-ից 2017թթ. ընթացքում որպես դպրոցի աշխատակիցներ է ձեւակերպել իր ազգականներին, ովքեր աշխատանքի չեն հաճախել եւ նրանց անվամբ դուրս գրված աշխատավարձերը յուրացրել է: Կատարվում է հետաքննություն»:

shamshyan.com-ի տեղեկություններով՝ դպրոցի տնօրեն Գ. Համբարձումյանի թույլ տված չարաշահումներից է հետեւյալը. 2015 թվականի սեպտեմբերից նա դստերը ձեւակերպել է իր ղեկավարած դպրոցում՝ որպես պահակ եւ նրա անվամբ դուրս է գրել 1 մլն 376 հազար դրամ աշխատավարձ, որը նույնպես յուրացրել է։ Գ. Համբարձումյանը կատարվածի մասին Ոստիկանությունում բացատրություն է տվել եւ ստորագրությամբ ազատ է արձակվել:

Մուղնու դպրոցի տնօրենի հետ զրուցել մեզ չհաջողվեց: Ակնհայտորեն ընկճված ձայնով պատասխանելով հեռախոսազանգին՝ նա սկզբում ասաց, որ դասի է, առաջարկեց զանգահարել ավելի ուշ: Հետո արդեն նրա հեռախոսահամարն անհասանելի էր:

Հետեւաբար, հնարավորություն չունեցանք լսել չարաշահումների վերաբերյալ տնօրենի մեկնաբանությունները, նաեւ պարզել իր կարծիքը, թե արդյո՞ք ինքն է այն կարկառուն պաշտոնյան, որը չարաշահել է պաշտոնեական դիրքը եւ յուրացումներ կատարել: Իսկ եթե միայն ինքը չէ, ի՞նչ պատճառով է, որ խոշոր ձկները վրիպում են եւ իր նման նրանք էլ չեն կանգնում պատասխանատվության հարցի առաջ, որպեսզի չարաշահումների դեմ պայքարն իրական լինի եւ ոչ սեզոնային:

Դժվար է հիշել մի դեպք, երբ նման մեղադրանք առաջադրված լինի երեւանյան էլիտար համարվող որեւէ  դպրոցի տնօրենի: Մինչդեռ նրանց չարաշահումներին լավագույնս տեղյակ են թե՛ ուսուցիչներն, աշակերտներն ու ծնողները եւ թե՛ իրավապահները: Բայց, ինչպես ասում են, նրանք ամուր մեջք ու տանիք ունեն, ուստի ապահովագրված են արդարադատությունից:

Տպել
3457 դիտում

Հանրապետականներն այդպես էլ ոչինչ չեն հասկացել

Դիլիջանի բաժին տեղափոխված «ֆորդի» սրահում մարիխուանայի տարբեր քաշերով զանգվածներ էին (տեսանյութ)

Զարեհ Սինանյանը Փարիզի հայկական վարժարանի վրա հարձակումը վանդալիզմ է որակել

Հնդկաստանը դադարեցրել է ռազմական արտադրանքի արտահանումը Թուրքիա

Գորիս-Որոտան ավտոճանապարհին մեքենա է կողաշրջվել

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Վրաստանի էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարարին

Վարդաշենում տեղի ունեցած 64-ամյա կնոջ սպանությունը բացահայտվել է․ կասկածվողը ներկայացել է (տեսանյութ)

Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ կայացել է Լոռու մարզխորհրդի նիստ

Ներկայացված մեղադրանքը որեւէ աղերս իրականության հետ ունենալ չի կարող․ Արսեն Բաբայանի պաշտպան

Այսօրվանից մի շարք խոշոր հիվանդանոցներում առողջապահության նախարարությունը ունենալու է մշտական ներկայացուցիչներ. նախարար

ԵՊՀ-ի՝ հաշմանդամություն ունեցող ուսանողներին աջակցություն կտրամադրվի. դրա համար կընդունվեն հատուկ աշխատակիցներ

Քլոե Քարդաշյանը հայկական զինանշանով վզնոց է կրել (լուսանկար)

Կարմրուկով վարակված երեխան շարունակում է մնալ հոսպիտալացված. հիվանդությունը երբեմն շատ վտանգավոր կարող է լինել

Ջերմուկում տղամարդ է ինքնասպան եղել

Պետությունը նախատեսում է Գյումրու տուն-ինտերնատի ծառայությունը պատվիրակել բարեգործական կազմակերպությանը

Մենք Ադրբեջանի իշխանություններին անընդհատ կոչ ենք անում գալ կառուցողական դաշտ․ վարչապետ

ՀՀ առողջապահության նախարարությունը համալրել է հիմնական դեղերի ցանկը

Այս տարվա 9 ամիսներին զինծառայողների ապահովագրության հիմնադրամին 648.8 մլն դրամ ավելի է փոխանցվել․ Փաշինյան

Գազամատակարարման պլանային ընդհատումներ են սպասվում Գեղարքունիքում և Տավուշում

Հարձակում է եղել Փարիզի հայկական վարժարանի վրա