Տարվա լավագույն տնօրենի դպրոցում կիրառվում է ԿԳ փոխնախարարի առաջարկած ուսուցման եղանակը

Սյունիքի մարզի Եղեգ համայնքի տնօրեն Մերի Գանդալյանն այս տարի ճանաչվեց լավագույնը:

Երեւանի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում այսօր կայացած մրցանակաբաշխության արարողությունից հետո նրանից հետաքրքրվեցինք, թե իր ղեկավարած կրթական հաստատությունն ինչ առանձնահատկություն ունի, որի շնորհիվ արժանացել է «Տարվա լավագույն տնօրեն» տիտղոսին:

Եղեգ համայնքը հեռավոր գյուղերից է, գտնվում է Կապանից 28 կմ հեռավորության վրա: Այստեղ սովորում է 33 աշակերտ եւ կան երկկոմպլեկտ դասարաններ: Այսինքն՝ դասապրոցեսին մասնակցում են միաժամանակ երկու՝ բարձր եւ ցածր դասարաններ:

«Դպրոցում աշակերտները փոքրաթիվ են, եւ մեր դպրոցը համարվում է փորձարարական դպրոց, փորձում ենք բազմակազմ դասարաններում ուսուցումը կազմակերպել ուսուցման կոլեկտիվ եղանակով»,- ասաց Մերի Գանդալյանը՝ հաստատելով, որ խոսքը ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանի նորարարական մեթոդի մասին է:

Այս դպրոցի բազմակազմ դասարաններում ուսուցումը կոլեկտիվ եղանակով է կազմակերպվում 2012 թվականից: Խոսելով դրա արդյունքների մասին՝ տնօրենն ասաց.

«Ես նաեւ ունեմ գիտական հոդված այդ առիթով. ամենաառաջինը՝ վերականգնվել է իմ աշակերտների ինքնավստահությունը, որը խիստ կարեւորում եմ: Երբ 2011 թվականի հունվարին դարձա այդ դպրոցի տնօրեն, բավական լուրջ դժվարությունների էի հանդիպում հենց ինքնավստահության առումով: Այսինքն՝ ինքնավստահ չէին, շատ հաճախ էին ասում՝ չենք կարող այս մի բանը անել: Այսօր իմ դպրոցի աշակերտները կարողանում են իրենց դպրոցի գործընկերների հետ արձանագրել մի շարք հաջողություններ: Դպրոցը Սյունիքի մարզի միակ ՄԱԿ-ի բարեկամ դպրոցն է: Ունենք մի շարք հաղթած դրամաշնորհներ: Այսօր դպրոցում մասնագիտական կողմնորոշում է իրականացվում, որը իսկապես խիստ կարեւոր է հեռավոր համայնքների աշակերտների մասնագիտության ընտրության համար»:

Մերի Գանդալյանը վստահեցրեց, որ ուսուցման կոլեկտիվ եղանակի շնորհիվ երեխաները միայն ինքնավստահություն չէ, որ ձեռք են բերել: Դա, ըստ նրա, արդյունավետ է նաեւ գիտելիքի, կրթության որակի առումով:

«Այսօր, երբ երկու դասարաններ նստած են ուսուցչի մոտ, մի դասարանի աշակերտները, թեկուզ՝ երկու կամ երեք, հենց այնպես նստած չեն, ունեն համակարգված աշխատանք՝ իրենց քարտային աշխատանքների շնորհիվ: Գումարած՝ նաեւ զույգային աշխատանքների շնորհիվ կարողանում են աշխատանքը ժամանակին ավարտել: Այսինքն՝ դրանով նաեւ փորձում ենք ապահովել դասի արդյունավետությունը եւ այդ դասարաններում հասնել նպատակին»,- պատասխանեց Եղեգի միջնակարգ դպրոցի տնօրենը:

Կրթության եւ գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանի առաջարկած ուսուցման նոր եղանակին այլ առիթով անդրադարձել ենք: Դա,  ի դեպ, կիրառվում է հանրապետության մի շարք մարզերում:

Կոլեկտիվ ուսուցման եղանակն, ըստ էության, ենթադրում է, որ թեման միմյանց պետք է բացատրեն տարբեր դասարանների աշակերտները եւ ոչ թե ուսուցիչը:Իսկ սովորեցնելով էլ` նրանք պետք է սովորեն: Դա, իհարկե, չի նշանակում, թե դասասենյակում ուսուցիչ չի լինելու:

Տպել
11840 դիտում

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին