ԼՂ-ում նոր էսկալացիայի ռազմական գործողությունները կարող են տեղափոխվել ՀՀ տարածք.Մարկեդոնով

Ղարաբաղյան հակամարտությունը միակն է հետխորհրդային տարածքում, որտեղ ՌԴ-ն ու Արեւմուտքը պատրաստ են միասին գործել, գրում է ռուս հայտնի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը Քարնեգիի մոսկովյան կենտրոնի կայքում հրապարակված իր հոդվածում.

«Ղարաբաղյան հակամարտությունը միակն է հետխորհրդային տարածաշրջանում, որի հարցում Ռուսաստանը և Արևմուտքը պատրաստ են գործել համատեղ: Սա գործակցության բացառիկ փորձ է` խորացող հակասությունների պայմաններում: Իհարկե Ղարաբաղում գործակցությունը չի կարող ինքնին դադարեցնել Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերություններում բացասական տենդենցները, բայց գործակցությունը հանուն ընդհանուր, թեկուզ տակտիկական հարցերում անխուսափելիորեն թարմ օդ կբերի:

ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 72-րդ նստաշրջանի շրջանակներում ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններ եղան: Սպասվում է, որ մինչև 2017-ի վերջ կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի նախագահները, կքննարկեն չկարգավորվող կոնֆլիկտի ընթացիկ դինամիկան: Դիվանագետներն այդ հանդիպման մասին զգուշավոր օպտիմիզմով են խոսում, բեկում սպասելու լուրջ հիմքեր չկան:

Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացը շարունակվում է արդեն 2 տասնամյակ: 1994-ի մայիսին ուժի մեջ մտավ կրակի դադարցման պայմանագիրը և դրանից հետո հակամարտ կողմերին առաջարկվել են փակուղուց դուրս գալու ամենատարբեր ծրագրեր` սկսած տարածքների փոխանակումից մինչև ԼՂ և Ադրբեջանի միջև «ընդհանուր պետություն» ստեղծելը: Բաքվում և Երևանում քննարկել են նաև բոլոր վիճելի հարցերը միասին կարգավորելու, խաղաղ գործընթացը որոշ փուլերի բաժանելու, իրավական փաստաթղթերով ուղեկցելու տարբերակները: Եղել եմ նաև էկզոտիկ առաջարկներ, ինչպես «Կովկասյան Բենիլյուքս» ստեղծել կամ Ալանդյան կղզիների մոդելն օգտագործել (Ֆինլանդիայի տարածքն է, որը բնակեցված է շվեդներով):

Փաստացի Բաքվին և Երևանին հաշտեցնելու կրեատիվ գաղափարների պաշարը սպառված է: Եվ սպասել ինչ-որ հրաշագործ որոշման, որը կդրսևորվի հակամարտող պետությունների նախագահների կամ միջնորդ-դիվանագետների իմաստությամբ, պետք չէ:

Բանակցությունների սեղանի շուրջ քննարկվում է երկու գլխավոր խնդիր: Առաջինը` նախկին ԼՂԻՄ-ի ստատուսն է, որը խորհրդային շրջանում Ադրբեջանի կազմում էր, բայց դե ֆակտո դուրս էր Ադրբեջանի կազմից նույնիսկ ԽՄ փլուզումից առաջ: Երկրորդ խնդիրն այդ ինքնավարությանը կից 7 շրջանների դեօկուպացիան է` 5-ն ամբողջությամբ և 2-ը մասնակի:

Սրանով հայ-ադրբեջանական կոնֆլիկտը տարբերվում է շատ այլ հետխորհրդային հակամարտություններից, Աբխազիայում, Հարավային Օսեթիայում և Մերձբալթիկայում դրությունից: Ղարաբաղի դեպքում խոսքը ոչ միայն ինչ-որ չճանաչված հանրապետության հնարավոր առանձնահատկությունների մասին է, այլև այդ կազմավորումը սեփական անվտանգությունն ամրացրել է զբաղեցնելով մոտակա տարածքները (Խորհրդային շրջանում ԼՂԻՄ-ը Հայաստանի հետ ընդհանուր սահման չի ունեցել): Պետք է նկատել, որ այդ տարածքները զբաղեցրել է ռազմական գործողությունների և թշնամի «մայր պետությունից» վտանգի պայմաններում:

ԼՂ-ն պաշտպանող Հայաստանն օգտագործում է այս գործոնն իր բանակցային դիրքերն ամրացնելու նպատակով: «Կարգավիճակ տարածքների փոխարեն» բանաձևը հայկական դիվանագիտության անկյունաքարային կետն է, երվ Բաքվում նախընտրում են խոսել «ադրբեջանական հողերի օկուպացիայի» և «երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնելու» մասին:

Միաժամանակ ի տարբերություն մյուս հետխորհրդային թեժ կետերի, Լեռնային Ղարաբաղում երբեք խաղաղապահ ուժեր չեն եղել, ոչ ռուսական, ոչ միջազգային, իսկ հրադադարի ռեժիմը պահպանվում է Բաքվի և Երևանի ռազմական ուժերի միջոցով:

Ընդհանրապես, չի կարելի ասել, թե այս հակամարտությունը սառեցված է: 2016-ի ռազմական էսկալացիան, որը լրատվամիջոցներում հայտնի է քառօրյա պատերազմ ձևակերպումով, դրա վառ ապացույցն է: Բայց ապրիլյան իրադարձությունները չպետք է շեղեն ուղուց: Հիմա այդ ֆոնին վերջին երկու տասնամյակը սկսում են դիտարկել որպես խաղաղ շրջան, մինչդեռ դա բոլորովին էլ այդպես չէ: Էսկալացիան միայն ավելացրել է ռազմական հակամարտության սրությունը, որը սկսել էր նկատվել դեռ 2008-ի մարտից: Ղարաբաղյան կոնֆլիկտը հիմա զարգանում է ճոճանակի սկզբունքով: Բանակցությունների փուլերը հրադադարի խախտումներով են` կամ քառօրյայի պես մասշտաբային, կամ պակաս նշանակալի, ինչպես 2017-ի փետրվարին և հուլիսին:

Պետք չէ մոռանալ նաև Ղարաբաղյան հակամարտության 2-րդ ռազմաճակատի մասին` հայ-ադրբեջանական ուժերը բախվում են նաև Ղարաբաղից դուրս` Հայաստանի և Ադրբեջանի սահմաններին, այսինքն` այն տարածքներում, որոնք վիճելի չեն:

Արդյունքում` բանակցությունները բուն խնդրի վերաբերյալ չեն: Ամեն անգամ հերթական ռազմական տագնապից հետո Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կամ նախագահները հայտարարում են բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու մասին, իսկ միջնորդները խոսում են այն մասին, թե ինչքան կարևոր է խաղաղ գործընթացը փրկելը: Բայց ամեն նոր փրկությունից հետո տագնապի նոր հաղորդագրություններ են ստացվում և այսպես շարունակ: Կոմպրոմիսի, զիջումների, փոխանակման մասին խոսելուն հերթը պարզապես չի հասնում:

Առաջին հայացքից ստացվում է փակուղային իրավիճակ, որից ելք չկա, բայց եզրակացություններ անելիս պետք չէ շտապել, որովհետև ԼՂ հակամարտությունը և կարգավորման գործընթացը ևս մի կարևոր առանձնահատկություն ունեն: Գրեթե բոլոր հետխորհրդային հակամարտությունները այս կամ այն չափով Ռուսաստանի և Արևմուտքի հակասությունների դրսևորումն են: Եվ միայն ղարաբաղյան հակամարտությունը երբեք ոչ Ռուսաստանի, ոչ Արևմուտքի կողմից չի գնահատվել որպես իրենց աշխարհաքաղաքական դիմակայության ֆրագմենտ:

Միացյալ Նահանգները և Եվրամիությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունից բացի աջակցել են և շարունակում են աջակցել եռակողմ հանդիպումների ձևաչափը, որի ժամանակ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահները դիրքորոշումներով են փոխանակվում: Այժմ Մինսկի խմբի գրեթե բոլոր հայտարարություններում Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ հուլիսին կայացած Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովը գնահատվում է որպես խաղաղ բանակցույթունների շարունակականությանը նպաստած կարևոր քայլ: ԱՄՆ-ն և ԵՄ-ն ղարաբաղյան ուղղությամբ ռուսական ջանքերում հետխորհրդային տարածքներում սահմաններ փոխելու փորձ չեն տեսնում:

Միաժամանակ ի տարբերություն Աբխազիայի, Ղարաբաղում հակամարտող երկու կողմերն էլ հետաքրքրված են ռուսական միջնորդությամբ: Պուտինի, Ալիևի և Սարգսյանի միջև վստահության մակարդակը համեմատել չէ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների այլ երկրների առաջնորդների հետ ունեցած հարաբերությունների հետ: Այս ռեսուրսը նույնիսկ հրապարակային ընդունում են ամերիկացի և եվրոպացի դիվանագետները:

Եվ այդ պատճառով զարմանալի չէ, որ ղարաբաղյան հակամարտության հիմքերը ներկայանում են որպես հինական սկզբունքներ: Իրականում դրանք Երևանի և Բաքվի միջև հնարավոր փոխզիջումների թեզիսներն են, որոնք նաև փոխզիջումներ կլինեն Մոսկվայի, Վաշինգտոնի և Փարիզի միջև:

Կարելի է խոսել այն մասին, թե այդ սկզբունքները, այսպես ասած, հում են, բայց իրականում Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումն այնտեղ հրաշալի համադրվում է ԼՂ վերջնական ստատուսի վերաբերյալ իրավականորեն պարտադիր հանրաքվեի հետ (իսկ եթե քվեարկեն տարածքային ամբողջականության դեմ և ընդհանրապես ով է իրավունք ունենալու մասնակցել այդ հանրաքվեին): Հստակ չէ նաև, թե ինչ է նշանակում «ԼՂ ժամանակավոր կարգավիճակ» ձևակերպումը: Ղարաբաղը և Հայաստանը կապող միջանցքի մասին դեկլարացիան ևս կարող է բազմաթիվ համաձայնությունների կարիք ունենալ` սկսած դրա լայնությունից մինչև այդ միջանցքի կարգավիճակը:

Բայց վերադառնալով հոդվածի սկզբին` հիմնարար սկզբունքներում նշված է հնարավոր փոխզիջումների և գլխավոր թեմաների շրջանակը: Եվ այստեղ Ռուսաստանն ու Արևմուտքը պատրաստ են գործել միասին: Սա գործնականում խորացող հակասություններով երկրների գործակցության եզակի փորձ է: «Երկրներից յուրաքանչյուրն ունի իր ազգային քաղաքականությունը, բայց այդ քաղաքականությունը համաձայնեցնում է ԵԱՀԿ հետ», – հայտարարել է Ռիչարդ Հոգլանդը` հեռանալով ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ համանախագահի պաշտոնից: Նման հայտարարություն հնարավոր չէ պատկերացնել Աբխազիայի կամ Դոնբասի պարագայում:

Արևմուտքի և Ռուսաստանի նման գործակցությունը կտրուկ նվազեցնում է ԼՂ հակամարտության ռիսկերը: Նման պայմաններում Բաքուն և Երևանը ստիպված են զերծ մնալ չմտածված քայլերից: Հակառակ դեպքում Մոսկվայի կամ Վաշինգտոնի միջև ընտրության հնարավորություն չեն ունենա և ստիպված կլինեն թշնամանակ երկու երկրների հետ:

Եվ իհարկե, ճիշտ է նաև այն, որ ղարաբաղյան բացառիկության շուրջ իրականում սիստեմատիկ գործակցություն չկա: Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները լայն շրջանակ ներառող հակասություններով են: Որպես հետևանք` երկրների միջև վստահություն չկա և պրոֆեսիոնալ միջնորդները զրկված են կողմերի վրա միասնաբար ճնշում գործադրելու հնարավորությունից: ԼՂ շուրջ Արևմուտքի և Ռուսաստանի կոնֆրոնտացիան Բաքվին և Երևանին տանում է միջնորդների միասնականությունը փորձելու ճանապարհով:

Միաժամանակ կոնֆլիկտի էսկալացիան ռիսկային է և Ռուսաստանի, և Արևմուտքի համար: Սրացման դեպքում բացառված չէ, որ ամեն ինչ Ղարաբաղով չի սահմանափակվի և ռազմական գործողությունները կարող են տեղափոխվել հայկական տարածքներ: Մոսկվայի համար սա մի ամբողջ շարք անցանկալի հարցեր կստեղծի` սկսած Բաքվի հետ հարաբերություններից մինչև եվրասիական ինտեգրացիոն ծրագրերի միասնականություն: ԵԱՏՄ անդամները հազիվ թե միասնական դիրքորոշում հայտնեն, ինչպես չեն հայտնել Աբխազիայի և Ղրիմի դեպքում:

Արևմուտքի համար լայնածավալ ռազմական կոնֆլիկտը ռազմավարական Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարի մոտակայքում և Իրանի ու Թուրքիայի միջամտության մշուշոտ հեռանկարով լավագույն սցենարը չէ: Սա նշանակում է, որ ԼՂ հակամարտությունը ՌԴ և Արևմուտքի համար գործակցելու լուրջ խթան է` հակառակ եղած հակասությունների: Ակնհայտ է, որ Ռուսաստանը և Արևմուտքը հակամարտող կողմերից չպետք է շատ բան պահանջեն: Գլխավոր հարցը հիմա ռազմական միջադեպերի և նոր պատերազմի հնարավոր ռիսկերը նվազեցնելն է: Եվ միայն հետո բանակցությունները իմիտացիոն ձևաչափից բովանդակային երկխոսության, փոխզիջումների և փոխանակումների ճանապարհով տանելը:

Հենց սրա վրա է պետք կենտրոնացնել հիմանական ուշադրությունը` հրաշալի հասկանալով, որ արագ բեկումների պետք չէ սպասել: ԼՂ գործընթացը կարող է հաջող մոդել դառնալ, որը հետագայում կօգտագործվի հետխորհրդային այլ հակամարտություններում, օրինակ, Դոնբասում: Բայց որպեսզի այդ մոդելն աշխատի, անհրաժեշտ է, որ Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերություններում նվազագույն պրագմատիզմ լինի:

ԼՂ կարգավորումը չի կարող ինքնին Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերություններում առկա բացասական տենդենցների դադարեցման խթան դառնալ, սակայն հանուն ընդհանուր և թեկուզ տակտիկական շահերի գործակցության որակի բարձրացումը կարող է ավելացնել թարմ օդի չափաբաժինը»:

Տպել
5391 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց