Այս տարի արտաքնոց նետվեց երեք նորածին. երկուսի դեպքում մայրերն ամուսնացած չէին

02/10/2017 schedule12:06

Ընթացիկ տարում Հայաստանի ողջ տարածքում գրանցվեց մանկասպանության ամենաքիչը երեք դեպք: Դեպքերից առաջինը գրանցվեց տարեսկզբին՝ Շիրակի մարզի Ջաջուռ գյուղում. 30-ամյա Ա. Բ.-ն իրենց բակի արտաքնոցում ծննդաբերել էր, երեխան ընկել էր հորն ու մահացել: Կինը գտնվել էր հղիության 8-րդ ամսում, մահացած փոքրիկը կնոջ 4-րդ երեխան էր: Հղությունը գրանցված է եղել, ընթացել է նորմալ: Գյուղապետը լրագրողների հետ զրույցում ասել է, որ դեպքը պատահականություն է, եւ եթե կինը չցանկանար լույս աշխարհ բերել փոքրիկին՝ ավելի շուտ կհրաժարվեր: Հիմք ընդունելով համայնքի ղեկավարի բնութագիրը, կարելի է քիչ թե շատ հավատալ, որ կինն իրականում վիժել է, եւ երեխան էլ բնավ անցանկալի պտուղ չի եղել:

Հաջորդ սահմռկեցուցիչ դեպքը գրանցվեց Լոռու մարզի Արևածագ գյուղում: Չամուսնացած աղջիկը, ով ամիսներ առաջ էր վերադարձել ՌԴ-ից ու ապրում էր եղբոր հետ, հղիությունը բոլորից թաքցրել էր: Դեպքի օրն առավոտյան գնացել էր բակում գտնվող զուգարան ու վիժել, 7 ամսական պտուղն ընկել էր հորը:  Կնոջն արնահոսությամբ տեղափոխել էին հիվանդանոց, այնուհետ արդեն գյուղ էին ժամանել փրկարարներն ու ոստիկանները, ովքեր մահացած վիճակում հորից դուրս էին բերել երեխայի անշնչացած մարմինը: Ի տարբերություն Ջաջուռի, այս դեպքում, թերեւս, հիմնական վարկած շրջանառվեց ոչ թե պատահականությունը, այլ երեխայի՝ անցանկալի լինելն ու նրանից ազատվելը: Կնոջ հղիության  մասին չէին իմացել անգամ հարազատներն ու մտերիմները: Հղությունը որեւէ տեղ չէր գրանցվել, կինը որեւէ հետազոտություն չէր անցել:

Վերջին նմանատիպ դեպքը գրանցվեց օրեր առաջ Տավուշի մարզի Նորաշեն գյուղում: 32-ամյա կինն առավոտյան արթնացել էր, սեփական ուժերով պատշգամբում ունեցել երեխային, որին մոր հետ նետել էին զուգարանի հորը: Փոքրիկը մահացել էր, կինը տեղափոխվել Բերդի հիվանդանոց: 32-ամյա կինը եւս ամուսնացած չի եղել: Սա կնոջ առաջին հղիությունն էր, որ թաքուն էր պահվել բոլորից: Կինը բժիշկներին հայտնել էր, որ երեխան ծնվելուց ճիչ է արձակել: Մինչդեռ տատիկի պատմելով` փոքրիկը մահացած է ծնվել:

Մի բան հստակ է, նույնիսկ եթե փոքրիկները մահացած են ծնվել, դա դեռ որեւէ մեկին իրավունք չի տալիս երեխայի անշնչացած մարմինը նետել արտաքնոց: Արարք, որ պարզապես անթույլատրելի ու աններելի է: Չպետք է մոռանալ նաեւ այն հանգամանքը, որ գոնե վերջին երկու դեպքերը գաղտնի կմնային, եթե կանանց առողջական վիճակը չվատանար ու նրանք առանց պտղի չհասնեին հիվանդանոց:

Հարուցված քրեական գործերն ընթացքի մեջ:

Տպել
3085 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց