Չափազանց համեստ, կամ չափազանց լավատեսական. կառավարության կանխատեսումների հմայքը

 

Այս շաբաթ ՀՀ կառավարության մշակած եւ իր իսկ հավանությանն արժանացած 2018 թ. պետբյուջեի նախագծում մի քանի ուշագրավ ցուցանիշներ կան, որոնք մի տեսակ չեն տեղավորվում կառավարության անդամների հայտարարությունների շրջանակներում:

Այդպիսի մի ցուցանիշ է մասնավորապես «ներդրումներ/ՀՆԱ»-ի  կանխատեսումը: Ինչ ցուցանիշ է այդ «ներդրումներ/ՀՆԱ»-ն: Դա, եթե շատ պատկերավոր ասենք,  տնտեսության մեջ բոլոր հնարավոր ներդրումներ են՝ արտաքին, ներքին, պետական, մասնավոր, օտարերկրյա...: Ահա այդ ցուցանիշը, ըստ կառավարության կանխատեսման, 2018 թ. կկազմի 18.5 տոկոս: Այլ կերպ ասած, բոլոր ներդրումները միասին վերցրած 2018 թ. կկազմեն մեր համախառն ներքին արդյունքի 18.5 տոկոսը: Նույն կառավարությունը կանխատեսում է, որ հաջորդ տարի մեր ՀՆԱ-ն կկազմի 5 տրիլիոն 850 միլիորդ դրամ: Դրա 18.5 տոկոսը կլինի 1 տրիլիոն 82 միլիարդ դրամ:  

Շա՞տ է սա թե քիչ: Տնտեսական աճի կարեւորագույն նախապայմաններից մեկը հենց ներդրումների ծավալն է տնտեսության մեջ: Թվաբանորեն որեւէ տարբերություն չկա, թե ով է անում այդ ներդրումը՝ օտարերկրյա որեւէ ընկերությո՞ւն, որը հսկա գործարան է կառուցում, թե մոտակա «պեռաշկու ցեխի» սեփականատերը, որը բանկում պահած իր փողով կամ վերցրած վարկով ընդլայնում է իր արտադրամասը: Երկու ներդրողներն էլ իրենց ներդրմանը համահունչ «աճեցնելու են» մեր տնտեսությունը:

Ներկայացնենք մի վիճակագրություն: 2013-ին, երբ գրանցվեց 3.3 տոկոս տնտեսական աճ, ներդրումների ծավալը կազմել էր ՀՆԱ-ի 22.3 տոկոսը: 2014թ. ներդրումների ծավալը կազմեց մոտ 21 տոկոս, իսկ ՀՆԱ-ի աճը՝ 3.6 տոկոս: 2015-ին ներդրումները 20.7 տոկոս էին, ու ՀՆԱ-ն աճեց 3.2 տոկոս: 2016-ին ներդրումները կտրուկ նվազեցին եւ կազմեցին 18.4 տոկոս, իսկ ՀՆԱ-ն գրեթե չաճեց (տես գծապատկերը): 2017 թ. համար կատավարությունը կանխատեսում է 4.3 տոկոս տնտեսական աճ այն դեպքում, երբ ներդրումները ավելի քիչ կլինեն՝ 18.2 տոկոս: Հաջորդ տարվա 4.5 տոկոս տնտեսական աճը կառավարությունը կանխատեսում է ներդրումների 18.5 տոկոսի պայմաններում: Վերջին երկուսը ընդամենը կանխատեսումներ են, իսկ նախկինները՝ արդեն իսկ  փաստ: Այսինքն տնտեսական աճը որոշակի կախվածություն ունի ներդրումների ծավալից:

Այդ կախվածությունը, իհարկե ուղղակի չէ, ունի ժամանակային, ոլորտային իներցիաներ: Բայց միեւնույնն է, եթե կառավարությունը ներդրումների այսպիսի ցածր մակարդակ եւ այսպիսի բարձր տնտեսական աճ է կանխատեսում, ապա դրանցից մեկը իրական չէ: Կամ կառավարությունը համեստ է ներդրումներ կանխատեսելու հարցում, կամ չափազանց լավատես է տնտեսական աճի կանխատեսումներում: Ընդամենը նկատենք, որ 2005-2008 թթ. երբ  արձանագրվում էին երկնիշ տնտեսական աճեր, ներդրումների մակարդակը հասնում էր ՀՆԱ-ի մինչեւ 40 տոկոսին: Սա՝ ի միջիայլոց:

Տպել
7570 դիտում

ՄԻՊ-ը հայտարարություն է արել՝ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի գործընթացի վերաբերյալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Երվանդ Մանարյանի մահվան կապակցությամբ

Հայբիզնեսբանկ. առաջատար բանկը՝ ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ներգրավման գծով

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն ամփոփել է 2019-ին կատարած աշխատանքները

Հայտարարություն մրցույթի մասին

Արցախի դատախազությունում համապետական ընտրությունների հետ կապված հանդիպում է տեղի ունեցել

Աստված հոգիդ լուսավորի, սիրելի Վարպետ. Նիկոլ Փաշինյան

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Վերածննդի օրվա առթիվ

Հայաստանում հայտնաբերվել են ՌԴ իրավապահ համակարգի կողմից հետախուզվող քաղաքացիներ

Ֆրանսիայի դպրոցներում կարող է արգելվել թուրքերենի ուսուցումը

Անիի բաժնի ծառայողները 40 գրամից ավելի մարիխուանա են հայտնաբերել․ հարուցվել է քրեական գործ

Հայկ Մարությանը ներկայացրել է Նոր Նորք և Աջափնյակ վարչական շրջանների նոր ղեկավարներին

Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերում ձյուն է տեղում. ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ

Մահացել է ժողովրդական արտիստ, սիրված դերասան Երվանդ Մանարյանը

Վրաստանի նախկին նախագահը վերադառնում է քաղաքականություն՝ որպես ընդդիմադիր

Է. Ղազարյանի ՀՀԿ-ական անցյալը հայտնի էր. բայց նա ապացուցեց այն, ինչ պահանջվում էր հանրաքվեն նախաձեռնողներից. Ռ.Ռուբինյան

Գեղարքունիքում ավարտվել է անասնագլխաքանակի հաշվառումը. նվազել է խոշոր, ավելացել մանր եղջերավոր անասունների գլխաքանակը

Կառավարության անդամները գրքեր են նվիրել Արմաշի գրադարանին

Ժամը 22:35-ի դրությամբ Սարավան-«Զանգեր» հատվածում 10-15 մ հորիզոնական տեսանելիությամբ մառախուղ է. ԱԻՆ

ԱՄՆ-ը պատրաստ է Իրանի հետ երկխոսության, եթե վերջինս փոխի իր քաղաքականությունը