Մեղադրող դատախազը նկարել, ապա Սասնա ծռերի դատավորի պատկերով շապիկ է խնդրել պաշտպանից

27/09/2017 schedule15:05

«Սասնա ծռեր» խմբի գործը քննող Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը նախապես տեղյակ է եղել փաստաբանների փոքրիկ ակցիայի մասին եւ արագ հետաձգել դատական նիստը:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասացին նաեւ բողոքի ակցիա անող փաստաբանները:

Հիշեցնենք, որ այսօր Սասնա ծռերի 14 անդամների գործով պաշտպաններ Երվանդ Վարոսյանը, Լուսինե Սահակյանը, Տիգրան Հայրապետյանը, Նինա Կարապետյանցը, Արա Ղարագյոզյանը, Դավիթ Գյուրջյանը, Արա Զաքարյանը, Արայիկ Պապիկյանը, Հարություն Բաղդասարյանը, Ինեսա Պետրոսյանը, Մուշեղ Շուշանյանը փոքրիկ ակցիա սկսեցին Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում։ Նրանք հատուկ վերնաշապիկներ են հագել, որոնց վրա պատկերված է գործը քննող դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկարը, ինչպես նաեւ գրված է՝ «Ազատություն Արտուշ Գաբրիելյանին», «Մի բռնաբարեք իրավունքը»։

Մինչ այդ նշանակված նիստին, նրանցից ոմանց դարձյալ չթույլատրվեց մտնել դատարան. մասնավորապես Լուսինե Սահակյանին, Տիգրան Հայրապետյանին, Մուշեղ Շուշանյանին, որից հետո գործով մասնավոր պաշտպանները դուրս եկան դատարանի տարածքից ու քիչ անց վերադարձան վերը նշված սպիտակ վերնաշապիկներով եւ առանց պայուսակների: Կարգադրիչների կողմից զննվելուց հետո նրանք կարողացան մտնել նիստերի դահլիճ:

Մինչ նրանց մտնելը, սակայն նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը հետաձգեց դատական նիստը: Նշենք, որ այն ժամանակ, երբ փաստաբանները դատարանի տարածքից դուրս հագնում էին իրենց շապիկները, նրանց նկատեցին դատարանի եւ դեպարտամենտի աշխատակիցներն ու, ամենայն հավանականությամբ, այդ մասին տեղյակ պահեցին դատավորին: Վերջինս, փաստաբաններից առաջ դահլիճ մտնելով, արագ հետաձգեց նիստը փաստաբանների բացակայության հիմքով: Նման պայմաններում դատավոր Արտուշ Գաբրիելյանը կամ հեռանում էր սանկցիա կիրառելու, կամ կարգադրիչների համապատասխան արձանագրություններն ընթերցելուց հետո հեռանում խորհրդակցական սենյակ՝ փաստաբանների նկատմամբ սանկցիա կիրառելու:

Նիստերի դահլիճում գտնվող մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանին հետաքրքրեց փաստաբանների շապիկները եւ իր հեռախոսով սկսեց տեսանկարահանումներ կատարել, ապա փաստաբան Լուսինե Սահակյանից շապիկ խնդրել: Վերջինս նրան տրամադրեց շապիկը:

Փաստաբաններից Երվանդ Վարոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս ակցիայով փորձում են որեւէ կերպ ընկալելի դարձնել իրավիճակը պատասխանատու անձանց. «Ի վերջո, հասկանան՝ այն, ինչ անում են փաստաբանների հանդեպ դատարան մտնելուց, անելու բան չէ, իրավունքից չի բխում ու հակաօրինական է: Տարբեր ձեւով փորձել ենք հարցը բարձրացնել դատարանում, դատարանից դուրս, փաստը մնում է, որ պատասխանատու անձինք չեն գիտակցում՝ ինչու դա չպետք է անել, ինչու է դա արհեստական խոչընդոտ: Հուսով ենք, որ կընկալվի, որ սա իրավիճակ չէ, որ ստեղծվել է»: 

Փաստաբան Ինեսա Պետրոսյանն էլ պարզաբանեց, թե ինչու է իրենց շապիկների վրա գրված՝ «Ազատություն Արտուշ Գաբրիելյանին»: «Որովհետեւ մեզ համար ակնհայտ է, որ ինքն այս գործում պատանդ է ու պետք է ազատվի: Նա՝ որպես դատավոր, չկարողացավ այս գործերը վարել, չկարողացավ իր դիրքում լինել, ցանկանում ենք, որ նա ազատվի այս գործից, որովհետեւ պարոն Գաբրիելյանի մոտ չստացվեց»: 
Փաստաբան Արա Զաքարյանն էլ ասաց, որ ակցիան կշարունակվի այնքան մինչեւ իրենց իրավունքները չսկսեն հարգել:

Տպել
3649 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց