Սամվել Ալեքսանյանին ենք ընտրել, ու՞ր է. նաիրիտցիները բողոքի ակցիա են կազմակերպել ԱԺ-ի մոտ

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները մի քանի ժամ է ԱԺ դարպասների մոտ բողոքի ցույց են անում: Նրանք պահանջում են, որ իրենց ընդունեն այն պատգամավորները, ում օգտին խորհրդարանական ընտրություններին քվեարկել են:

«Ընտրությունների ժամանակ Շենգավիթի թեկնածու, ՀՀԿ-ական Արայիկ Հովհաննիսյանն ասում էր, որ ինչ հարց լինի, կարող ենք իրեն դիմել: Հիմա եկել ենք, ինչու՞ դուրս չի գալիս: Սամվել Ալեքսանյանին ենք ընտրել, ո՞ւր է, դե թող գա, մեր խնդիրը լուծի: Մենք ուզում ենք, որ մեր տոկոսները մեզ վճարեն եւ պատժեն մեղավորներին, ում պատճառով Նաիրիտը դադարեցրել է աշխատանքը»,- նշում են ակցիայի մասնակիցները:

Վերջիններիս պահանջն է, որ իրենց կողմից բարձրացված հարցերը պատգամավորների կողմից կառավարության հարց ու պատասխանի ժամանակ ուղղվի նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանին:

«Մենք ուզում ենք, որ ԱԺ-ում պատգամավորների միջոցով հարց բարձրացվի Նաիրիտ գործարանի վերագործարկման համար: Ներդրողը պահանջում է համաձայնագիր ստորագրել, որպեսզի մտնի գործարան աուդիտ անի, բայց կառավարությունը համաձայնագիր չի ստորագրում: Մենք բոլոր պատգամավորներին դիմել ենք: Մեզ ընդունել է «Ելք»-ից պարոն Գորգիսյանը, եւ խոսել ենք պարոն Էնֆիաջյանի խորհրդականի հետ: Մենք ուզում ենք, որ չօտարեն Նաիրիտ գործարանի գույքը, քննչական մարմիններում դիմում ենք գրել, բայց գործից տեղեկություն չկա, ուզում ենք նաեւ դրա պատասխանը իմանալ»,- ասում են Նաիրիտի աշխատակիցները:

Բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: Վերջինս  գործարանի աշխատակիցներին առաջարկեց առաջիկայում հանդիպել իրենց խմբակցության պատգամավորների հետ եւ քննարկել բոլոր հարցերը՝ մինչեւ ԱԺ լիագումար նիստի մեկնարկը:

Տպել
4316 դիտում

Վենետիկի հանձնաժողովը պատրաստ է խորհրդատվական կարծիք տրամադրել Քոչարյանի գործով. Թովմասյանը գրություն է ստացել

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է, թե որքան է լինելու յուրաքանչյուր դասագրքի համար վճարի չափը

Կամ գտնվում են իրավական հիմնավորումներ, որոնցով հանքը փակվում է, կամ այդ հանքը շահագործվում է․ հանրաքվեն տարբերակ չէ

Շոգն աստիճանաբար կնվազի. եղանակը՝ Հայաստանում

Հրդեհներ Ամազոնի անտառներում. կրակը տարածվում է աննախադեպ արագությամբ

Պետական պարտքի դինամիկան թույլ է տալիս եզրակացնել, որ ռիսկերը կառավարելի են. Ջանջուղազյան

ՀՊՏՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Դիանա Գալոյանը

Մեղավորության կանխավարկա՞ծ. Հերոյանը` քիլլե՞ր

Սյունիքի մարզում այրվում է մոտ 100 հա բուսածածկույթ (տեսանյութ)

Օդային աղետի պատճառների լաբիրինթոսում. անպատասխան հարցեր

Պետք է ապավինել մասնագետների փորձաքննության արդյունքներին եւ առաջնորդվել դրանցով. նախարար

Պայքար կյանքի եւ մահվան միջեվ. հրաշքի հնարավորությունը չի բացառվում

Ադրբեջանի հետ օպերատիվ կապը գործում է բավականին կայուն. ԱԳ նախարար

Այրվում է երկրագնդի ամենախիտ ու ընդարձակ անտառներից մեկը՝ Ամազոնը. Սուրենյան

Երբ Թրամփի կամ Պոմպեոյի հետ հանդիպելու պահը գա, դա կլինի. Մնացականյան

Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տրդատ Խաչատրյանը, ճանաչվել է ոչ պիտանի զինվորական ծառայության համար

Սահմանադրական դատարանը փոխնախագահ չունի․ չի իրականացվել Սահմանադրական դատարանի մասին օրենքի պահանջը

Խոշոր հրդեհ Լոռիում. հրշեջներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը (լուսանկարներ)

Գեղարքունիքի մարզում արձանագրվել է սիբիրյան խոցի հաստատված 8 դեպք

Կառավարությունը կսուբսիդավորի զինծառայողներին տրամադրվող հիփոթեքային վարկերի տոկոսադրույքն ու կանխավճարը