Տեղական ինքնակառավարման մարմինները կմնան ՀՀԿ-ի տիրապետության տա՞կ. մյուսները քննարկում են

25/09/2017 schedule19:11

Նոյեմբերի 5-ին հանրապետության բոլոր մարզերի մի շարք համայնքներում սպասվում են ՏԻՄ ընտրություններ: Արտաշատում եւ Գորիսում կլինեն համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ, քանի որ Արտաշատի նախկին քաղաքապետը՝ Արգամ Աբրահամյանը, անցած խորհրդարանական ընտրություններում ընտրվեց ԱԺ պատգամավոր «Ծառուկյան» դաշինքից, իսկ Գորիսում նախկին քաղաքապետ Վաչագան Ադունցը հրաժարականի դիմում ներկայացրեց: Մնացած համայնքներում հերթական ընտրություններ են:

ԿԸՀ-ից տեղեկացանք, որ թվով 52 համայնքներում կընտրեն համայնքի ղեկավարներ: Այս համայնքներից 35-ը խոշորացված  համայնքներն են: Ընդ որում՝ այդ 34 խոշորացված համայնքներն իրենց մեջ ներառում են 374 բնակավայր, որից 18-ը քաղաք է, մնացած 357-ը՝ գյուղական բնակավայր:

Այսինքն՝ հանրապետության տարածքի մեծ մասում սպասվում են ՏԻՄ ընտրություններ՝ քաղաքական նշանակալի իրադարձություն: Ճիշտ է՝ դեռ պաշտոնապես ո՛չ համայնքի ղեկավարների, ո՛չ էլ ավագանու անդամների թեկնածությունների պաշտոնական գրանցումը չի մեկնարկել, բայց բոլոր դեպքերում պարզեցինք, թե հատկապես խորհրդարանում ներկայացված ուժերն ինչպես են նախապատրաստվում այս քաղաքական պրոցեսին: Առավել եւս, որ այդ համայնքներից Արտաշատի ու Գորիսի դեպքում «նախընտրական կրքերը» սկսել էին թեժանալ ավելի վաղ:

ԲՀԿ մամուլի խոսնակ Վանիկ Էլիզբարյանը armtimes.com-ին տեղեկացրեց, որ նոյեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում՝ Արտաշատ և Գորիս քաղաքներում ԲՀԿ-ի մասնակցությունը քննարկման փուլում է:

«Այս պահին ունենք որոշում՝  թեկնածու առաջադրել Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում, ինչպես նաև այլ համայնքներում ևս, որի մասին կտեղեկացնենք առաջիկայում՝  վերջնական որոշում ընդունելուց հետո»,- նշեց Էլիզբարյանը:

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանն էլ armtimes.com -ին հայտնեց, որ վաղը վերջնական պարզ կլինի, թե ՀՅԴ-ն ո՞ր համայնքներում կառաջադրի համայնքի ղեկավարի սեփական թեկնածուներ: Իսկ ընդհանուր առմամբ՝ Վարդանյանը նշեց. «Վերջնական տեղեկություններ կհրապարակենք վաղը, իսկ մինչ այդ՝ այս պահին կարող եմ ասել, որ մտադիր ենք համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրել Ախուրյանում: Մնացած համայնքներում դեռ կորոշենք, բայց հիմնականում առաջադրելու ենք ավագանու անդամների թեկնածություններ»:

Աղվան Վարդանյանը հայտնեց նաեւ, թե վերջնական որոշում չկա՝ ում է սատարելու ՀՅԴ-ն  Արտաշատում ու Գորիսում, քանի որ դեռ վերջնական պարզ էլ չէ, թե այդ համայնքներում ով կառաջադրվի:

ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանն էլ armtimes.com-ի հետ զրույցում նշեց, որ ոչ միայն Արտաշատի մասով, այլ ընդհանրապես՝ քննարկման փուլում է, թե որ համայնքներում կմասնակցեն ու ինչ ձեւաչափով:

«Ամեն դեպքում՝ չենք ուզում մասնակցել օլիմպիական՝ «կարեւորը մասնակցությունն է» սկզբունքով: Մեր մասնակցությունը չպետք է լինի ինքնանպատակ. կտեսնենք՝ որ համայնքում ունենանք մրցունակ թեկնածու, կարող թիմ, այդ համայնքներում էլ մասնակցելու ենք ընտրություններին»,- նշեց Մարուքյանը:

Իսկ ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը armtimes.com-ին հայտնեց, որ ՀՀԿ-ն բոլոր համայնքներում էլ մասնակցելու է ե՛ւ համայնքի ղեկավարի, ե՛ւ ավագանու անդամների ընտրություններին:

«Ճիշտ է՝ քննարկումներ շարունակվում են, բայց բոլոր համայնքների համար էլ մեզ համար պարզ է, թե ովքեր են լինելու մեր թեկնածուները: Նախնական պատկերացումներ ունենք, դեռ կհասցնենք ամփոփել այդ ուղղությամբ քննարկումները, որից հետո մեր մարզային կազմակերպությունները կառաջադրեն մեր թեկնածուներին:  Չնայած ժամանակացույցով մինչեւ հոկտեմբերի 1-ը դեռ ժամանակ ունենք, բայց մենք շատ ենք կարեւորում ՏԻՄ ընտրությունները, քանի որ շատ ենք կարեւորում ՏԻՄ ինստիտուտը եւ վաղուց ենք նախապատրաստվում: Այսօր էլ աշխատանքներն ընթանում են նորմալ, բնականոն հունով, հանրությանը կներկայացնենք մեր թեկնածուներին, որոնց ճակատագիրը կորոշի՝ ընտրական պրոցեսով, թե ժողովուրդն ում կընտրի»,- մեզ ասաց Թադեւոսյանը:  

Ինչ վերաբերում է Արտաշատում, Գորիսում համայնքի ղեկավարի ՀՀԿ թեկնածուների շուրջ ծավալվող քննարկումներին ու մամուլի հրապարակումներին, Թադեւոսյանը նշեց, թե ժողովրդական բանահյուսությանը չեն տրվի, նման խոսակցությունները չեն մեկնաբանի, մինչեւ ՀՀԿ համապատասխան կառույցների որոշումները չլինեն: Հենց որոշումներն եղան, նշեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահը, արդեն իրենք կներկայացնենք իրենց թեկնածուներին ու հանդես կգան անհրաժեշտ մեկնաբանություններով:

Տպել
3277 դիտում

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ալեն Սիմոնյանին

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին