Ներկուսակցական տհաճ բաներ. յալանչին, փալանչին եւ թալանչին

22/09/2017 schedule15:15

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի սեպտեմբերի 23-ի համարում

«Ապրիլյան դեպքերից հետո ես հասկացա, որ ՀԺԿ-ում իմ հանդեպ ձեւավորված թշնամանքի մթնոլորտ կա: Եւ դա բնական է, քանի որ համարձակվել էի պատասխանել իմ ինքնասիրությունը անարգել փորձողներին: ՀԺԿ անդամ պատգամավորներից մեկն ապրիլի 12-13-ի գիշերը փակվել էր Ռուզան Խաչատրյանի սենյակում եւ դուրս չէր եկել անգամ այն ժամանակ, երբ ոստիկանները նրա կնոջ մազերից քարշ տալով դուրս են տարել: Ոստիկանները ստիպված ջարդել են դուռը եւ, տեսնելով, որ սենյակում պատգամավոր է թաքնված, ընդամենը մի լավ հայհոյել են»: Այսպիսի պատմություն է պատմում ապրիլյան դեպքերի ժամանակ Արտաշատի ոստիկանությունում դաժան ծեծի ենթարկված Գրիշա Վիրաբյանը, որը չի ուզում այդ պատգամավորի անունը նշել՝ նրան բարոյապես չոչնչացնելու ցանկությունից դրդված:

Մեր զրուցակցին վրդովեցրել է ՀԺԿ քարտուղար Ստեփան Մինասյանի օրերս մամուլում արած այն հայտարարությունը, ըստ որի՝ Վիրաբյանը ՀԺԿ-ից հեռացվել է 2003-ի հունիսին՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքները ամփոփելուց հետո, եւ չնայած Վիրաբյանը ՀԺԿ անդամ չի եղել, սակայն իրենք հնարավորությունների սահմաններում օգնել են նրան, իսկ նա, չգիտես ինչու, շարունակում է դժգոհել ՀԺԿ-ից: Վիրաբյանը, որը 2000 թվականից ՀԺԿ վարչության անդամ է եւ մինչեւ 2002 թվականը աշխատել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանի աշխատակազմում, ասում է, որ իրոք 2003-ի հունիսին առանց իր մասնակցության հրավիրված ՀԺԿ վարչության նիստը «ՀԺԿ-ի դեմ աշխատելու» շատ ընդհանուր մեղադրանքով իրեն հեռացրել է վարչությունից: Սակայն ավելացնում է, որ Մինասյանը դա ասելով՝ թաքցնում է դրան նախորդած եւ հաջորդած իրադարձությունները:

«ՀԺԿ Արտաշատի տարածքային կազմակերպության քայքայումը սկսվել է դեռեւս 2003 թվականի նախագահական ընտրություններից առաջ: Ընտրություններից երկու ամիս առաջ ահազանգել եմ Ստեփան Դեմիրճյանին, որ կուսակցական կառույցները անմխիթար վիճակում են, եւ այդպես շարունակվելու դեպքում ընտրություններում ՀԺԿ թեկնածուն ձախողվելու է: Դեմիրճյանը շրջան ուղարկեց Ստեփան Մինասյանին, որը ՀԺԿ Արտաշատի տարածքային քարտուղար Արամայիս Բարսեղյանի հետ մի կտոր հաց ուտելուց հետո վերադարձավ Երեւան»,- պատմում է Վիրաբյանը: Ըստ նրա՝ նույնատիպ ահազանգ ինքը հնչեցրել է նաեւ ընտրություններից մեկ ամիս առաջ, իսկ ընտրություններից մեկ-երկու օր առաջ ուղղակի հաղորդել է, որ ընտրությունները Արտաշատում ծախված են:

«Դրա վառ ապացույցն այն է, որ երբ ԱԺԴ տեղական կառույցի ղեկավար Ստեփան Ստեփանյանը Արտաշատի այն ժամանակվա քաղաքապետ Վարդգես Հովակիմյանի ձեռքից Քոչարյանի օգտին քվեարկված 600 քվեաթերթիկ էր բռնել եւ հանձնել Արամայիս Բարսեղյանին, այդ քվեաթերթիկները այդպես էլ կորան»,- նկատում է Վիրաբյանը: Նա պատմում է, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ էլ է պայքարել հանուն «Արդարություն» դաշինքի, եւ ինքը ՀԺԿ վարչությունից իր հեռացման որոշման առիթով դիմում է գրել Ստեփան Դեմիրճյանին, վերջինս խոստացել է իրեն վերականգնել: «Ես դիմումի մեջ պահանջել էի ոչ թե վերականգնել ինձ, այլ իմ հարցով վարչության նիստ հրավիրել եւ քննարկել իմ հեռացման պատճառները:

Սակայն ինձ պատասխանում էին, որ ես կուսակցական չեմ, քանի որ կուսակցության քարտ չունեմ, եւ այդ պատճառով իմ հարցը կուսակցությունում չի կարող քննարկվել: Երբ ես Դեմիրճյանին ցույց տվեցի իմ կուսակցական տոմսը, նա ասաց, որ ես կվերականգնվեմ վարչությունում: Դրանից հետո ես շարունակել եմ մասնակցել վարչության նիստերին: Այնպես որ, Մինասյանի պնդումները ուղղակի խղճալի են»,- ասում է մեր զրուցակիցը: Անդրադառնալով ՀԺԿ-ից իրեն տրված օգնությանը՝ պարոն Վիրաբյանը պատմում է, որ 2000 թվականին ինքը ՀԺԿ-ին իր միջոցներից 5 հազար դոլար գումար է տվել, որից երկու հազարը՝ Ստեփան Մինասյանի միջոցով: «Իսկ նրանք հիվանդանոցում ինձ 200 դոլար են տվել: Երբ դուրս եկա հիվանդանոցից, Ստեփան Դեմիրճյանին խնդրեցի հազար դոլար պարտք տալ, նա էլ պատասխանեց, որ անպայման կօգնի: Դրանից հետո ինձ ընդհանուր առմամբ եւս 68 հազար դրամ են տվել, իսկ այժմ փորձում են երեսով տալ»,- պատմում է Վիրաբյանը:

Սակայն նա ասում է, որ իր համար էականը ոչ այնքան նյութական ուշադրությունն է, թեեւ եղել են դեպքեր, երբ փող չունենալու պատճառով չի կարողացել Արտաշատից Երեւան գալ, այլ բարոյական մեկուսացումը: «Ես անընդհատ ինձ մենակ էի զգում: Դեմիրճյանը մի անգամ ինձ ասաց. «Դու ինչ-որ շատ ես գերագնահատում քեզ հետ կատարվածը»: Ես պատասխանեցի. «Կուզեի, որ դու՛ք մի քիչ գնահատեիք»: Իսկ Վիկտոր Դալլաքյանը ասում է, որ հազար հինգ հարյուր բռնադատված կա, եթե յուրաքանչյուրը որոշի հանրահավաք կազմակերպել, ի՞նչ է՝ մենք պետք է մասնակցե՞նք բոլոր այդ հանրահավաքներին: Իսկ ինչո՞ւ պետք է մենք մասնակցենք իրենց կազմակերպած հանրահավաքներին ու բռնությունների ենթարկվենք: Չլինի՞ թե՝ կարծում են, որ մենք իրենց միշտ պարտք ենք»,- հարցնում է Վիրաբյանը:

Պատասխանելով մեր այն հարցին, թե արդյոք ինքը իրեն համարու՞մ է ՀԺԿ-ական, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ինձ համար կուսակցական պատկանելությունը այլեւս կարեւոր չէ: Ես դեմ եմ դուրս եկել այս համակարգին եւ այն ներկայացնող իշխանություններին: Ես այն մարդկանց հետ եմ, թիկունքին կանգնած եւ դեռ նրանցից էլ առաջ, ովքեր հավատարիմ են այդ պայքարին»,- ասում է Վիրաբյանը: Մեր զրույցին մասնակցում էր ՀԺԿ Արտաշատ քաղաքի տարածքային կառույցի նախկին քարտուղար Գրիգոր Գրիգորյանը: Նրան եւ էլի մի քանի տասնյակ ՀԺԿ քարտուղարների հեռացրել են առանց իրենց գիտության: «Արտաշատում, կարելի է ասել, ՀԺԿ չկա: Մի ասացվածք է շրջում Արտաշատում. «ՀԺԿ-ում մնացել է մի յալանչի, մի փալանչի, մի թալանչի (ՀԺԿ քարտուղար Թալանտորգի Մայիսը)»,- ասում է Գրիգորյանը:

Ավետիս Բաբաջանյան

Տպել
1986 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին