Արամ Ա-ն, Գարեգին Բ-ն եւ Կարեն Կարապետյանը՝ Դոն Պիպոյի կազմակերպած համեգին

Երեկ Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ «Ծագումով հայեր» հաղորդաշարի 10-ամյակին նվիրված տոնական համերգը, որը ներառված էր նաեւ Հայաստան-սփյուռք 6-րդ համաժողովի ծրագրում: Համերգի սկզբում հայտարարվեց, որ դահլիճում են վարչապետ Կարեն Կարապետյանը, Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջին, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն: Համերգի ընթացքում հայտնի դարձավ, որ այն կազմակերպվել է գործարար Արթուր Ասատրյանի միջոցներով: Արթուր Ասատրյանն էլ ո՛չ ավելի, ո՛չ պակաս Դոն Պիպո մականունով հայտնի, քրեական միջադեպերի հետ առնչվող անձ է, ում նկատմամբ վերջերս մահափորձ էր ծրագրվել:

Արթուր Ասատրյանը նստած էր համերգասրահի առաջին շարքերում, սակայն համերգի ժամանակ բեմ չբարձրացավ: Փոխարենը բեմ բարձրացավ նրա որդին, որը, նախ՝ փորձեց թարգմանել իտալացի դերասանուհի Օռնելա Մուտիին, ապա ելույթ էլ ունեցավ: Մուտիի թարգմանության ժամանակ մի միջադեպ գրանցվեց: Իտալերենից Արթուր Ասատրյանի որդին թարգմանում էր ռուսերենի, սակայն մի քանի նախադասություն թարգմանելուց հետո, դահլիճից լսվեց բղավոցի ձայներ. «հայերեն, հայերեն»: Բեմ շտապեց մի տղամարդ, որը Մուտիի խոսքը հայերենի փոխադրեց, իսկ Ասատրյանի տղան զբաղեցրեց իր տեղը: Արթուր Ասատրյանի որդին եւս մեկ բեմել ունեցավ. նա համերգի ընթացքում ելույթ ունեցավ եւ պարզաբանեց, որ անգլերենով է խոսելու, քանի որ դահլիճում արտասահմանից շատ հյուրեր կան:

Համերգին ներկա էր նաեւ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, որը ելույթ ունեցավ, մեծարեց «Ծագումով հայեր» հաղորդաշարի ստեղծագործական թիմին եւ հաղորդման հեղինակ եւ վարող Մանանա Հակոբյանին պարգեւատրեց նախարարության ոսկե մեդալով:

Համերգի ընթացքում ներկայացվեց մի տեսաշար, որտեղ հակիրճ խոսվում էր «Ծագումով հայեր» հաղորդման շրջանակներում անդրադարձած մարդկանց: Տեսաշարի 4-րդ կամ 5-րդ հայը,  Արթուր Ասատրյանն էր, նրան հաջորդում էր Արամ Առաջին կաթողիկոսը:

Հ.Գ. Եթե այս տեմպերով շարունակվի, մոտ ժամանակներս վարչապետին եւ պետական այլ այրերի կարող են տեսնել, ասենք, քրեական հեղինակություն Արտյոմ Կոնեւսկոյի հովանավորությամբ կազմակերպված միջոցառումներին:

Տպել
9036 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ