Ում է «շախ արել ու մատ տվել» վարչապետը. պարզաբանում է սկանդալային հարցի հեղինակը

20/09/2017 schedule17:21

Լիբանանի «Խոսնակ» ամսագրի գլխավոր խմբագիր Համբիկ Մարտիրոսյանը վարչապետ Կարեն Կարապետյանին երեկ հարց ուղղեց.  «Հիմա հարց պետք է տամ՝ խնդրելով մեկ բառով պատասխանել, արդյո՞ք Կարեն Կարապետյան վարչապետը կփափագի մնալ պաշտոններու վերա», որին Կարեն Կարապետյանը պատասխանեց մեկ բառով՝ «այո՛»: Մինչ այդ Համբիկ Մարտիրոսյանը նշում էր, թե Կարապետյանն իսկապես հեղափոխական գործիչ է, եւ նրան շնորհակալություն էր հայտնում վերջին 1 տարվա իրականացած գործունեության համար եւ նշում էր, որ իր գործունեությամբ վարչապետը հույս է ներշնչել:

Սփյուռքահայ գործիչը նաեւ նշեց, թե վարչապետն իսկական շախմատ խաղացող է, ով շախ արեց ու մատ ցույց տվեց որոշ գործիչների ու նրանց հեռացրեց քաղաքական դաշտից: Թե ի՞նչ նկատի ուներ Համբիկ Մարտիրոսյանը՝ վարչապետի ձեռքբերումներ ասելով, ո՞ւմ նկատի ուներ՝ վարչապետի կողմից մատի արժանանալու կապակցությամբ, armtimes.com-ը պարզեց լիբանանահայ գործչից:

- Պարո՛ն Մարտիրոսյան, երեկ դուք նախ գովեցիք Կարեն Կարապետյանի գործունեությունը, ասացիք, որ հաջողություններ են արձանագրվել, եւ որ վարչապետը բոլորին հույս է ներշնչել: Կոնկրետ ո՞ր արդյունքները նկատի ունեիք, ի՞նչ հաջողությունների մասին էր խոսքը:

- Ուղիղ մեկ տարի առաջ, երբ լրագրողների համահայկական համագումար կար, այդ ժամանակ մենք հանդիպեցինք վարչապետի հետ: Նախքան այդ հանդիպումը, վարչապետը խիզախորեն որոշ վերադասավորումներ էր կատարել իր վարչամեքենայի ներսում՝ կառավարական կառույցներում: Եվ ես այդ ամենով թելադրված, այդ հանդիպման ժամանակ վարչապետի ուշադրությանը հանձնեցի հետեւյալը. ասացի՝ դուք շատ լավ առաջնորդ եք, որովհետեւ դա գալիս է ձեր ազգանունից՝ Կարապետ, որը նշանակում է ճամփա հարթող: Որպես շարունակություն ասացի, որ շատ լավ շախմատ խաղացիք՝ շախ արեցիք ու մատ տվեցիք:

- Այդ ձեւակերպումը ինքնին հետաքրքիր է. ո՞ւմ մատ ցույց տվեց վարչապետը և ինչպես, ի՞նչ եք ակնարկում:

- Ակնարկում էի որոշ մարզպետների և որոշ նախարարների, բայց որոնց անունները նշելու կարիքը չեմ տեսնում: Բայց ես ավելացրեցի, որ մենք՝ սփյուռքահայերս, որպես հայ եւ որպես քրիստոնյա, հայրենիքի հանդեպ ունենք սեր, հույս, հավատ, բայց մի քիչ վստահության պակաս ենք զգում: Որովհետեւ շատ լավ գիտենք, որ շատ սփյուռքահայեր ներդրումներ անելու համար գալիս են Հայաստան, ձախողության են մատնվում ու հեռանում: Այդ առումով մեկ տարի առաջ ես վարչապետին ասացի, որ դուք այդ վստահությունը պետք է մեզ ներշնչեք: Իսկ երեկ՝ մեկ տարի հետո, ասացի, որ մենք ձեր դրական, խիզախ աշխատանքը տեսնում ենք, ներշնչվում ենք, այդ իմաստով էլ շնորհավորում ենք ձեր ներկայությունը: Եվ իրապես, մենք սփյուռքում, երբ տեղեկանում ենք կատարվող բարեփոխումների, կատարվող ներդրումների, գյուղատնտեսության մեջ կատարվող փոփոխությունների ու տնտեսական բոլոր ոլորտներում կատարվող փոփոխությունների մասին, ուրախանում ենք, եւ գալիս այն համոզմունքին, որ դրական է վարչապետի կատարած աշխատանքը: Այս ամենով թելադրված, ես ասացի՝ քանի որ նոր սահմանադրական փոփոխություններ պիտի լինեն, արդյո՞ք դուք ցանկություն ու տրամադրվածություն ունեք՝ շարունակելու ձեր աշխատանքը պատասխանատու պաշտոններում, կուզեի մեկ բառ լսել. Եվ բոլորը լսեցին, որ նա ասաց՝ այո: Իմ սպասածը դա էր, եւ ես գոհունակ սրտով սրահից հեռացա:

- Պարոն Մարտիրոսյան, Դուք վստա՞հ եք, որ հենց վարչապետը ձեր նշած ոչ ցանկալի պաշտոնյաներին մատ արեց ու քաղաքականությունից հեռացրեց:

- Հիմա ես մանրամասնություններն ու քաղաքական երեւույթի շարժառիթները մոտիկից չեմ կարող տեսնել, բայց, բնականաբար, երկրի նախագահը, որպես հեղինակավոր թիվ մեկ անձնավորություն, այս բոլորը տեսավ, գուցե հրահանգ տվեց, միգուցե այս բոլորը նրա հրահանգների արդյունքում էլ եղավ. կարող է լինել, բայց մեկը մյուսին, ըստ իս, լրացնում է, այլ ոչ հակասում: Ամեն դեպքում, ես անկեղծորեն այդ հարցը հնչեցրեցի:

Տպել
2966 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց