Ոչ թե Հայաստան-Սփյուռք, այլ՝ ՀՀԿ-Սփյուռք. Փաշինյանը պարզաբանել է հրավիրատոմսի ոդիսականը

20/09/2017 schedule16:25

«Հայաստան-Սփյուռք համաժողովին մեր չմասնակցության հարցը ոմանք փորձում են վերածել մեկ հրավիրատոմսի ոդիսականի։ Մինչդեռ թեման շատ ավելի լուրջ է, ու քանի որ պարզվում է, որ մանրամասնելու անհրաժեշտություն կա, ուրեմն մանրամասնենք»,- Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «ԵԼՔ» խմբացության ղեկավար, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ Նրա գրառման մեջ, մասնավորապես, ասված է.

«1. Իրադարձությունը կոչվում է Հայաստան-Սփյուռք համաժողով։ ԵԼՔ դաշինքը Հայաստանի երրորդ քաղաքական ուժն է, խորհրդարանական ուժ ու չնայած սրան՝ Հայաստան-Սփյուռք համաժողովի նախապատրաստական աշխատանքներին որեւէ կերպ ներգրավված չի եղել, այդ աշխատանքների մասին տեղեկացված չի եղել, օրակարգի եւ այլ հարցերի վերաբերյալ առաջարկներ անելու ձեւաչափերում աշխատելու հրավեր չի ունեցել։

2. ԵԼՔ-ի որեւէ ներկայացուցչի չի առաջարկվել համաժողովում հանդես գալ զեկուցմամբ եւ ներկայացնել դաշինքի տեսակետները Հայաստան-Սփյուռք հարաբերությունների վերաբերյալ։

3. Համաժողովին մասնակցելու հրավեր չեն ստացել դաշինքի երեք քաղաքական ուժերից ոչ մեկը, համաժողովի մեկնարկին նախորդած աշխատանքային վերջին օրվա վերջում հրավեր ստացել է միայն ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավարը, հրավեր չի ստացել ԱԺ ԵԼՔ խմբակցության որեւէ այլ պատգամավոր, Երեւանի ավագանու ԵԼՔ խմբակցության որեւէ ներկայացուցիչ։

4. ՀՀԿ գործադիր մարմնի բոլոր անդամները համաժողովին մասնակցելու հրավեր են ստացել․ արդյունքում ԱԺ-ից համաժողովին հրավիրված անձանց 80 տոկոսը եղել են ՀՀԿ անդամներ, կառավարությունից համաժողովին հրավիրվածների 80 տոկոսը եղել են ՀՀԿ-ականներ, կուսակցական մասով հրավիրված անձանց 80 տոկոսը եղել են ՀՀԿ-ականներ, ՏԻՄ մարմիններից հրավիրվածների 80 տոկոսը եղել են ՀՀԿ-ականներ։

Այսպիսով՝ միջոցառումը, որ անվանում են Հայաստան-Սփյուռք համաժողով, ավելի ճիշտ կլիներ անվանել ՀՀԿ-Սփյուռք համաժողով։

Ինչպես արտաքին քաղաքական եւ ներքաղաքական բոլոր հարցերի վերաբերյալ, այդ թվում՝ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների վերաբերյալ ԵԼՔ դաշինքը ունի իր ասելիքը եւ չի կարող նմանօրինակ որեւէ միջոցառման մասնակցել մասովկա-դիտորդի դերում։

Ի դեպ, համաժողովի բացումից եւ ֆեյսբուքյան իմ էջի գրառումից հետո ինձ է զանգահարել Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը եւ ասել, որ Արամ Սարգսյանին, Էդմոն Մարուքյանին եւ ինձ հրավիրում է համաժողովին։ Նույն օրը երեկոյան, պայմանավորվածության համաձայն, sms հաղորդագրության միջոցով ես նախարարից հետաքրքրվել եմ, թե համաժողովում իր ասելիքը ասելու ի՞նչ ձեւաչափ է առաջարկվում ԵԼՔ դաշինքին․ մինչեւ օրս պատասխան չեմ ստացել»։

Հ․Գ․ Ինձ ուղարկված հրավիրատոմսում գրված է․ Խնդրում ենք հաստատել Ձեր մասնակցությունը մինչեւ սեպտեմբերի 15-ը։ Ուշադրություն դարձրեք՝ մինչեւ սեպտեմբերի 15-ը։ Աժ-ում իրականացված փոքրիկ քննությունը պարզեց, որ հրավիրատոմսը մեր խմբակցության դռնից ներս չէր կարող ավելի շուտ մուտք գործած լինել, քան սեպտեմբերի 15-ի օրվա երկրորդ կեսը։ Այսինքն՝ ուզենայի էլ՝ չէի կարող մինչեւ սեպտեմբերի 15-ը հաստատել իմ մասնակցությունը, որովհետեւ սրա համար նախատեսված վերջին ժամկետը լրացել էր իմ հրավիրատոմս ստանալուց առնվազն 16 ժամ առաջ։

Տպել
1412 դիտում

Ուզում եք ամեն ինչ անել, որ Հայաստանին ներքաշեք պատերազմի մեջ. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը

Միրզոյանը և Սիյարտոն ստորագրել են Հայաստանի և Հունգարիայի կառավարությունների համագործակցության մասին համաձայնագիր

Հայտնաբերվել է արյան հետքերով ավտոմեքենա, ներսում՝ ատրճանակ. վիրավորում է ստացել նախկին ոստիկան

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը այսօր կրկնում է նույն թեզերը, ինչ Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքի ժամանակ (տեսանյութ)

Բոլոր դպրոցներում մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ինչպես գրանցվել

Նուբարաշենի խճուղում՝ նախկին զորամասի տարածքում, հայտնաբերվել է «Կոշ» ՔԿՀ-ում հաշվառված 35-ամյա տղամարդու մարմին

Մեր երկրում հանցագործների քանակը չափից շատ է, 30 տարուց ավելի կեղեքել են ժողովրդին․ Հովհաննիսյան

ՌԴ-ում ուկրաինական անօդաչու սարքի հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 35-ը՝ վիրավորում ստացել

ՄՊՀ նախագահը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը

Քաղաքացին գիտի, որ եկեղեցին, Աստվածը ու անհատները, որոնք քաղաքական շահ են սպասարկում, տարբեր բաներ են. Սիմոնյան

Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն Ազգային ժողովի ընտրություններում՝ 2026 թվականին․ Սիմոնյան

Հանրային քրեական հետապնդում 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար

Բուդապեշտում ընթանում է Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների՝ ընդլայնված կազմով հանդիպումը

ՀՀ ԱԺ ուղարկած ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, ես իմ հայտարարությունների տերն եմ․ Սիմոնյան

Վերջում Վազգեն Մանուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, «Բանանի Միհրանին» են բերելու ցույց տան. Սիմոնյան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գեղարքունիք և Տավուշ

Կարևոր է՝ «Խաղաղության պայմանագիրը» երկակի մեկնաբանությամբ չլինի. Ալեն Սիմոնյան

Բաքվում ՌԴ քաղաքացին ինքնասպանություն է գործել

Տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը

Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Ավինյան

Վարչապետը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը

Միկա Բադալյանի կողմից լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի շրջանակում նշանակվել է ծառայողական քննություն

Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Այս տարի ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ. Տիգրան Ավինյան

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ

Ատոմակայանի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ԱԷԿ-ների անվտանգության միջոցառումների բարձրացման քննարկմանը

Հայտնի է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը

Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքները բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին տնօրենի նոր պաշտոնակատար ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում հրդեհ է բռնկվել

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ