Մեկ տարի է՝ չենք կարողանում եկեղեցի մտնել.Փայլանը՝ Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցու մասին

20/09/2017 schedule10:47

«Մեր եկեղեցի մեկ տարի է ո՛չ ես, ո՛չ դիարբեքիրցի հայերը չենք կարողանում մտնել: Մեր եկեղեցին ո՞վ է ավերում»,- այսպես Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Twitter-ի իր պաշտոնական էջում անդրադարձել է Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու ներկայիս վիճակին ու եկեղեցու կողոպուտն ու պարբերական ավերումը հաստատող նոր լուսանկարներին:

Թուրքիայի քրդաբնակ Դիարբեքիր նահանգի Սուրի շրջանում գտնվող հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին հայտնվել է գողերի թիրախում: Թուրք-քրդական բախումների հետեւանքով Դիարբեքիրում դեռեւս գործում է պարետային ժամը, եւ Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու հիմնադրամի նախագահ Էրգյուն Այլըքի խոսքով իրենք մեծ դժվարությամբ են թույլտվություն ստանում եկեղեցի մտնելու համար: Օգտվելով առիթից, որ եկեղեցին չի գործում, գողերը մտնում են այնտեղ, եւ ամեն օր եկեղեցուց նոր իրեր են պակասում: 

Ալյըքը կոչ էր արել Թուրքիայի իշխանություններին քայլեր ձեռնարկել եկեղեցու անվտանգությունն ապահովելու համար, որն արդեն իսկ լրջորեն վնասվել է 2015-ի նոյեմբերից 2016-ի մարտն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած թուրք-քրդական բախումների հետեւանքով ու նորոգման կարիք ունի: 

Ավելի վաղ Դիարբեքիրի հայկական համայնքի ներկայացուցիչները թուրքական լրատվամիջոցներին հայտնել էին, որ ռազմական գործողությունների ավարտից ու զինվորականների՝ տարածքից հեռանալուց հետո շատ բան է գողացվել եկեղեցուց՝ անգամ էլեկտրահաղորդման գծերը:

«Եկեղեցին դեռ արգելված գոտում է: Մենք այնտեղ գնալու համար 10 տեղից ստորագրություն ու անվտանգության երաշխիք ենք տանում, բայց գողերը հեշտ ու հանգիստ մտնում են տարածք»,- ասել էին դիարբեքիրցիները:

Հիշեցնենք, որ Մերձավոր Արեւելքում ամենամեծ եկեղեցիներից մեկը համարվող Սուրբ Կիրակոսը 31 տարվա դադարից հետո վերաբացվել էր 2011-ի հոկտեմբերի 22-ին, առաջին պատարագը մեկ օր անց՝ հոկտեմբերի 23-ին էր տեղի ունեցել: Նորոգվել էր Դիարբեքիրի հայերի եւ Դիարբեքիրի այն ժամանակ քուրդ քաղաքապետի աջակցությամբ, որն այժմ հեռացվել է պաշտոնից. նրա փոխարեն ոչ թե ընտրվել, այլ նշանակվել է թուրք քաղաքապետ:

Տպել
1172 դիտում

Այսօր ընտրված 102 պատվիրակները դեկտեմբերի 11-ին Ստամբուլում կընտրեն Պոլսո հայոց 85-րդ պատրիարքին

5 ոսկի, 5 արծաթ, 1 բրոնզ. հաշմանդամ մարզիկների ​աշխարհի առաջնությունում ՀՀ ֆեդերացիայի հաջողությունները

Հինգերորդ շարասյան հակապետական քարոզչությունը

17:00-ի դրությամբ 16 համայնքում քվեարկել է ընտրողների 41.28 տոկոսը․ԿԸՀ տվյալները

Եվրանեսթ ԽՎ-ում տապալվեց ադրբեջանցիների՝ Մեծամորի ատոմակայանի փակման նախաձեռնությունը. Գայանե Աբրահամյան

Զավեն Անդրիասյանը՝ կայծակնային խաղի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Հրշեջ-փրկարարները մարել են Բամբակաշատ գյուղում վագոն-տնակում բռնկված հրդեհը

Պոլսում պատրիարքական ընտրություններ են. Ստամբուլի հայկական եկեղեցիները վերածվել են ընտրատեղամասերի (լուսանկարներ)

Քուվեյթի Կարմիր մահիկի հետ համագործակցելով հայկական Կարմիր խաչը կօգնի սիրիացի փախստականներին

Ներքին Չարբախի տներից մեկում հայտնաբերվել է 56-ամյա բնակչի դին՝ կախված վիճակում

Երևանի Արմենակյան փողոցում բեռնատարը բախվել է տան պատին եւ շրջվել. տան պարիսպն ու դարպասը փլվել են

Դպրոցականների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. 16-ամյա տղան վիրավոր է

Առաջիկա օրերին Հայաստանում տեղումներ չեն սպասվում, եղանակը կտաքանա 4-5 աստիճանով

Երևանի արվեստի, երաժշտական և մարզակրթական դպրոցների աշխատակիցների աշխատավարձերը հունվարի 1-ից կբարձրանան

Վանաձորում մեքենայի տակ ընկած շունը տեղափոխվել է անվտանգ տարածք

Գագիկ Աղբալյանն առաջադրվել է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի Գործադիր կոմիտեի անդամի թեկնածու

Մանկատան երեխաներին՝ բնակարանների գնման վկայագրերի տրամադրումը՝ տարվա ձեռքբերում. Բաթոյանն ամփոփում է տարին

Սյունիքի մարզի Գուդեմնիս գյուղում ավտոմեքենան ընկել է գետը

Վրաերթ Եղեգնաձոր քաղաքում. տուժածը հոսպիտալացվել է

Սոթք-Քարվաճառ ճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար անցանելի է՝ անվաշղթաների կիրառման դեպքում