ՀՀԿ-ն տեղեկատվական բադիկներ է բաց թողնում. նոր կոալիցիայի հարցը դեռ հեռվում է

15/09/2017 schedule12:51

Վերջին օրերին նորից թափ հավաքեցին ՀՀԿ-ԲՀԿ կոալիցիայի հավանականության մասին խոսակցությունները: Այս հարցը օրակարգից դուրս չի գալիս Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալուց հետո: Ու սա պատահական ու զարմանալի չէ՝ վերջիվերջո խոսքը խորհրդարանում մեծությամբ երկրորդ քաղաքական ուժի մասին է, որի այս կամ այն որոշումը կարող է ազդել քաղաքական օրակարգի վրա: Armtimes.com-ն ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանից հետաքրքրվեց, թե ինչ-որ քննարկումներ, գործընթացներ կա՞ն այլ ուժերի հետ համագործակցության առումով, ինչին պատգամավորը պատասխանեց, որ Հանրապետականը միշտ պատրաստ է եղել ու միշտ էլ պատրաստ է բոլոր քաղաքական ուժերի հետ համագործակցել՝ թե՛ խորհրդարանական, թե՛  արտախորհրդարանական, թե՛ իշխանական, թե՛ ոչ իշխանական:

Նման մեկնաբանություններն, իհարկե, բավականին չեզոք են, ոչ մի կոնկրետ բան չեն ասում, բայց չեն էլ հերքում: Այսպես սովորաբար, լինում են այն դեպքերում, երբ տվյալ հարցի շուրջ հստակություն չկա, կամ կա, բայց պատասխանողին տեսանելի չէ, կամ դրա մասին բարձրաձայն խոսելու ժամանակը չէ: Քաղաքական կուլիսներում նաեւ շրջանառվում են այնպիսի տեսակետներ, թե հիմա ՀՀԿ-ում «փորձնական բադեր»-ի ժամանակներն են:

Այսինքն՝ վերջնական որոշումներ կայացնողներն այս կամ այն տեղեկատվությունը «պատահաբար» նետում են դաշտ ու փորձում հասկանալ, թե ինչ արձագանք, վերաբերմունք են դրանք գտնում, թե՛ սեփական թիմի, թե՛ գործընկերների, իսկ այս դեպքում՝ կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ի կողմից:

Ու այս առումով հիմա գոնե կուլիսներում նաեւ խոսակցություններ են շրջանառվում, որ անգամ ՀՀԿ-ում ԲՀԿ-ի կամ «Ծառուկյան» դաշինքի հետ որեւէ ձեւաչափով կոալիցիայի հարցը սկզբունքային չէ, այն կլինի, եթե ՀՀԿ-ին այդ կոալիցիան տվյալ պահին ու տվյալ քաղաքական պայմաններում պետք լինի, ու կլինի այն ձեւաչափով, որը տվյալ պահին անհրաժեշտ կլինի քաղաքական մեծամասնությանը: Դրա համար ՀՀԿ-ականները «սողացող» պատասխաններ են տալիս նման հարցերի կապակցությամբ, քանի որ չգիտեն՝ թե ինչպիսի քաղաքական օրակարգ կարող է ձեւավորվել, օրինակ, 2018 թվականի ապրիլին ընդառաջ:  

armtimes.com-ի հետ զրույցում նոր կոալիցիաների հնարավորության ու մասնավորապես՝ ԲՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու հարցի վերաբերյալ ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը նշեց. «Կարծում եմ, որ գործող կոալիցիան արդյունավետ գործում է այն ժամանակահատվածում, որի համար ստեղծվել է: Եթե կարիք լինի քաղաքական ձեւաչափերի փոփոխության, ապա քաղաքական կոնսուլտացիաների միջոցով դրա մասին կբարձրաձայնվի: Այս պահին գործող կոալիցիան ամբողջությամբ իրականացնում է հուշագրով ստանձնած լիազորությունները»:

Ի դեպ՝ հանրապետականները բավականին վստահ են իրենց պահում ԲՀԿ-ի կամ «Ծառուկյան» դաշինքի հետ կոալիցիա կազմել-չկազմելու հարցով ու իրենց համարում են իրադրության տերը. ասել է թե՝ իրենք կուզեն՝ կլինի կոալիցիա, չուզեն՝ չի լինի՝ ըստ տվյալ պահի նպատակահարմարության:

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը armtimes.com-ին ասաց.  «Այս հարցի կապակցությամբ Գագիկ Ծառուկյանի ասածին ավելացնելու բան չունեմ, բայց մեկ անգամ եւս վերահաստատեմ պարոն Ծառուկյանի այն ասածը, որ որեւէ քննարկում տեղի չի ունեցել ԲՀԿ-ի Ծառուկյան դաշինքի եւ ՀՀԿ-ի միջեւ, ինչի մասին պարոն Ծառուկյանն ԱԺ-ում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ նշել է: Այս պահին՝ այսքանը: Հավանականությունների տեսություններով առաջնորդվելով՝ եթե, ապա, միգուցե, հնարավոր է, բացառվում է, չի բացառվում եւ այլն, այս սկզբունքով չեմ ուզում առաջնորդվել. կապրենք՝ կտեսնենք: Կարծում եմ, որ եթե որեւէ տեղաշարժ լինի այս թեմայի հետ կապված, այդ մասին հանրությունն անպայման տեղյակ կլինի»:

Իվետա Տոնոյանը նաեւ նշեց, թե սա անձնական ցանկությունների կամ ճաշակի հարց չէ, այլ քաղաքական գործընթաց, ու նման քննարկումների դեպքում տեղեկատվություն վստահաբար կլինի:  Ասել է թե, ոչ ոք միանշանակ չի բացառում, թե որեւէ կոալիցիա կլինի, ամեն դեպքում՝ դեռ այն լայն քննարկման կամ օրակարգային հարց չէ:

Տպել
2949 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց