«Խավարում»-ն արգելելուց առաջ մշակույթի նախարարությունը ինքն էր ազդարարել դրա բացման մասին

14/09/2017 schedule17:12

Երեւանում Հովհաննես Թումանյանի թանգարանի՝ բոլշեւիկյան բռնատիրության զոհերին նվիրված «Խավարում» ցուցադրության դադարեցումից, եւ դրա շուրջ առաջացած հանրային դժգոհությունից հետո թանգարանի ղեկավարությունն ու մշակույթի նախարարը հանդիպելու, առաջացած խնդիրները պարզաբանելու հնարավորություն չեն ունեցել:

Այս մասին մեր զրույցում ասաց Հովհաննես Թումանյանի թանգարանի փոխտնօրեն Անի Եղիազարյանը: Նա նշեց, որ տնօրեն Նարինե Թուխիկյանն այժմ երկրում չէ, իսկ դրանից առաջ էլ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն էր արձակուրդում:

Այսօր լրագրողների հետ զրույցում Արմեն Ամիրյանն ասել էր, որ նախապես, ինչպես կարգն է, ցուցադրությունը համաձայնեցված չի եղել նախարարության հետ՝ միեւնույն ժամանակ ընդգրկելով, որ միջոցառման բովանդակության հետ կապված որեւէ խնդիր ու անհամաձայնություն չկա:

«Պիտի ասեմ, որ նախորդ օրը բոլոր հարցազրույցներում տնօրենին այդ հարցը տրվել է եւ նա շատ հստակ պատասխանել է, որ մենք միջնաժամկետ ծրագրով պարտադիր ներկայացնում ենք անելիքները: Այսինքն՝ մենք չենք կարող չներկայացված միջոցառում իրականացնել»,- ասաց Անի Եղիազարյանը:  

Նա նաեւ տեղեկացրեց, որ «Խավարում» ցուցադրության բացման մասին տեղեկատվություն է տարածել նաեւ մշակույթի նախարարությունը.

«Մինչեւ ցուցադրության բացումը մենք մամուլի հաղորդագրություն ենք ուղարկել ինչպես զանգվածային լրատվության միջոցներին՝ տեղեկացնելու, որ օգոստոսի չորսին լինելու է բացումը, այդպես նաեւ նախարարության լրատվական բաժնին ենք ուղարկել, որը նրանք տեղադրել են իրենց ֆեյսբուքյան պաշտոնական էջում»:

Հովհաննես Թումանյանի թանգարանի փոխտնօրենն անդրադարձավ նաեւ Արմեն Ամիրյանի այն հայտարարությանը, թե ինքը խնդրո առարկա ցուցադրության մասին տեղեկացել է կիսամյակի հաշվետվության ժամանակ, այսինքն՝ բացումից մոտավորապես մեկ շաբաթ հետո:

«Սովորաբար, միջնաժամկետ ծրագիրը երկու ձեւաչափով է ուղարկվում՝ երեք տարվա կանխատեսումով, այսինքն՝ երեք տարի առաջ նշում է, թե առաջիկա երեք տարին ինչ է  նախատեսվում, իսկ հետո՝ ավելի ճշգրտված՝ յուրաքանչյուր տարվա համար: Այսինքն՝ դեռ տարեսկզբին, երբ որ ֆինանսավորման բյուջետային հաստատումը պիտի լինի, ամբողջ տարեկան միջնաժամկետային ծրագիրը ներկայացվում է: Այսինքն՝ այնպես չէ, որ այսօր միջնաժամկետ ես ներկայացնում, հաջորդ օրը՝ ցուցադրություն: Ուրիշ բան, եթե նախարարն ուշ է նայել դա»,- ասաց մեր զրուցակիցը:

Նա նաեւ նշեց, որ այդուհանդերձ, տեղի է ունեցել ցուցադրության խորագրի փոփոխություն: Ի սկզբանե նախատեսված էր, որ ցուցադրությունը կկոչվի «Թումանյանի զավակների ճակատագիրը», բայց ստեղծագործական պրոցեսի ընթացքում որոշվել է այն փոխարինել «Խավարում»-ով:

Արմեն Ամիրյանը նշել էր որ համապատասխան վարչության հետ անհրաժեշտ ձեւակերպումներից հետո կարող է վերականգնվել ցուցադրութունը: Անի Եղիազարյանն ասաց, որ եթե խոսքը զուտ խորագրին է վերաբերում, իրենք դեմ չեն այն փոխել: Փոխտնօրենը նաեւ նշեց, որ միջոցառման բովանդակությունը պահպանելով խորագիրը փոխելը ընդունված պրակտիկա է:

Տպել
2468 դիտում

Ուզում եք ամեն ինչ անել, որ Հայաստանին ներքաշեք պատերազմի մեջ. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը

Միրզոյանը և Սիյարտոն ստորագրել են Հայաստանի և Հունգարիայի կառավարությունների համագործակցության մասին համաձայնագիր

Հայտնաբերվել է արյան հետքերով ավտոմեքենա, ներսում՝ ատրճանակ. վիրավորում է ստացել նախկին ոստիկան

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը այսօր կրկնում է նույն թեզերը, ինչ Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքի ժամանակ (տեսանյութ)

Բոլոր դպրոցներում մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ինչպես գրանցվել

Նուբարաշենի խճուղում՝ նախկին զորամասի տարածքում, հայտնաբերվել է «Կոշ» ՔԿՀ-ում հաշվառված 35-ամյա տղամարդու մարմին

Մեր երկրում հանցագործների քանակը չափից շատ է, 30 տարուց ավելի կեղեքել են ժողովրդին․ Հովհաննիսյան

ՌԴ-ում ուկրաինական անօդաչու սարքի հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 35-ը՝ վիրավորում ստացել

ՄՊՀ նախագահը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը

Քաղաքացին գիտի, որ եկեղեցին, Աստվածը ու անհատները, որոնք քաղաքական շահ են սպասարկում, տարբեր բաներ են. Սիմոնյան

Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն Ազգային ժողովի ընտրություններում՝ 2026 թվականին․ Սիմոնյան

Հանրային քրեական հետապնդում 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար

Բուդապեշտում ընթանում է Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների՝ ընդլայնված կազմով հանդիպումը

ՀՀ ԱԺ ուղարկած ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, ես իմ հայտարարությունների տերն եմ․ Սիմոնյան

Վերջում Վազգեն Մանուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, «Բանանի Միհրանին» են բերելու ցույց տան. Սիմոնյան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գեղարքունիք և Տավուշ

Կարևոր է՝ «Խաղաղության պայմանագիրը» երկակի մեկնաբանությամբ չլինի. Ալեն Սիմոնյան

Բաքվում ՌԴ քաղաքացին ինքնասպանություն է գործել

Տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը

Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Ավինյան

Վարչապետը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը

Միկա Բադալյանի կողմից լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի շրջանակում նշանակվել է ծառայողական քննություն

Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Այս տարի ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ. Տիգրան Ավինյան

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ

Ատոմակայանի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ԱԷԿ-ների անվտանգության միջոցառումների բարձրացման քննարկմանը

Հայտնի է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը

Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքները բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին տնօրենի նոր պաշտոնակատար ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում հրդեհ է բռնկվել

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ