Արտառոց բան չկա, որ Հայաստանը չի մասնակցել ՆԱՏՕ-ի զորավարժություններին. Վիգեն Սարգսյան

13/09/2017 schedule19:53

Կառավարության հետ պատգամավորների հարցուպատասխանի ժամանակ սեպտեմբերի 13-ին ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանից հետաքրքրվեց, թե ինչով է պայմանավորված Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մեր երկրի չմասնակցելը: Պաշտպանության նախարարն ի պատասխան նշեց, թե ովքեր այս օրերին կարողացել են մամուլում հետեւել այդ քննարկումներին, լավ պատկերացնում են, որ իսկապես զավեշտի է հասցված այդ քննարկումը: Այնուհետեւ Վիգեն Սարգսյանը նշեց, որ մեր զինված ուժերը յուրաքանչյուր տարի մասնակցում են հարյուրավոր միջոցառումների, լինի դա երկկողմ, թե բազմակողմ, եւ չեն մասնակցում տարեկան հազարավոր միջոցառումների, ինչպես որ անում են բոլոր երկրները:

«Կոնկրետ այն զորավարժությունը, որն արծարծվում էր մամուլում այս օրերին, ի սկզբանե հայկական կողմն այդ զորավարժություններին մասնակցելու միտք չի ունեցել ու դեռեւս մարտ ամսին օֆիցիալ տեղեկացրել ենք գործընեկրներն, որ այդ զորավարժությանը մենք չենք մասնակցելու, ելնելով այդ զորավարժության ու ՆԱՏՕ-ի հետ մեր համագործակցության խնդիրների չհամընկնելու, կամ ուղիղ մեր օրակարգային հարցերին չանդրադառնալու հետ: Ընդամեը որոշ ժամանակ առաջ մենք եղել ենք տարածաշրջանում միակ երկիրը, որ նույն Վրաստանում մասնակցել է ՆԱՏՕ-ի մեկ այլ զորավարժության, որտեղ մենք ունեցել ենք լուծելու խնդիր. դա հումանիտար երկրորդ մակարդակի ռազմական հոսպիտալի բացազատման խնդիրն է եղել, որը համընկել է մեր խնդիրների հետ, եւ մենք դա կատարել ենք»,- նշեց պաշտպանության նախարարը:

Նա հավելեց, թե պարբերաբար տեղի են ունենում տարբեր խորհրդակցություններ, տարբեր զորավարժությունների նախապատրաստական կոնֆերանսներ, եւ հայկական կողմը ստացել էր եւս մեկ հրավեր՝ մասնակցելու դրանցից եւս մեկին Թբիլիսիում, եւ հաշվի առնելով մոտիկությունն ու լսելու, թե արդյոք որեւէ բան կարո՞ղ է մեզ հետաքրքրել, թե՞ ոչ, եւ հայկական զինուժի սպաները մասնակցել են այդ խորհրդակցությունը: «Մասնակցության հաստատման վերջնաժամկետը,- ասաց նախարարը,- եղել է օգոստոսի 26-ը, ու այդ վերջնաժամկետից օրեր առաջ ՀՀ ՊՆ-ն  օֆիցիալ հայտնել է, որ այդ զորավարժություններին Հայաստանը չի մասնակցելու»:

«Հետեւաբար նորմալ աշխատանքային փոխհարաբերությունների պատկեր է, որեւէ արտառոց բան դրա մեջ չկա: Ես կարծում եմ, որ այս աղմուկի ծավալի պատճառներից մեկն էլ եղել է նաեւ ՊՆ կողմից առաջին իսկ պահին արագ չարձագանքելը մամուլում հայտնված լուրին: Դա կապում եմ նրա հետ, որ ես եւ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության պետն այդ պահին եղել ենք դեպի Չինաստան ճանապարհին,  իսկ մամուլի քարտուղարը, կարծում եմ, այդ պահին լիարժեք չի պատասխանել, որի համար ես իրեն արել եմ համապատասխան դիտողություն՝ հաշվի առնելով, որ նա իր փորձով կարող էր այդ պահին համապատասխան մեկնաբանությունն անել: Հետեւաբար, ամբողջ գրագրությունը կա ու լրացուցիչ պարզաբանելու հարց չկա»,- եզրափակեց Վիգեն Սարգսյանը:  

Տպել
2118 դիտում

ԲՏԱ նախարարն այցելել է «Պատնեշ» ընկերություն․ որոշվել է դադարեցնել տնօրենի և փոխտնօրենի հետ համագործակցությունը

Ինչ վատ Գալստանյան էր Իշխան Սաղաթելյանը, ուղղակի այս անգամ ոչ թե փողկապներով են եկել, այլ վեղարներով և սքեմով․ Կոնջորյան

Շարժման առաջնորդն այսօր հրապարակային կերպով ահաբեկման կոչ արեց, որն ըստ էության բացահայտ տեռորիզմի ակնարկ էր․ Կոնջորյան

Քանի մարդ է մասնակցել Հանրապետության հրապարակի հանրահավաքին 19։20-ի դրությամբ (լուսանկար)

Բոլոր ժամանակների վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին առաջադրեք, գոնե քաղաքական հիշատակը վառ կպահեք․ Չախոյան

Մտածում են հասարակությունը բաղկացած է ոչխարներից, որոնց հնարավոր է տեխնոլոգիաների միջոցով մանիպուլացնել. Քոչինյան

Անահիտ Ավանեսյանը կգործուղվի Արաբական Միացյալ Էմիրություններ

Միխայիլ Միշուստինը՝ ՌԴ վարչապետ․ Պուտինը հրամանագիր է ստորագրել

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմաուսումնական հաստատությունների համաժողովում

Մարգինալ-ֆաշիստական հավաքները աչքի են ընկնում ռասիստական հայտարարություններով և կեղծ մարգարեներով․ Ալեքսանյան

Արգենտինայում գնացքներ են բախվել․ տուժածների մի մասին ուղղաթիռով են հասցրել հիվանդանոց

Բագրավանում գյուղնշանակության հողատարածքն օգտագործվել է արդյունահանման նպատակով

Պատրաստ ենք քննարկել ՀՀ և Ֆրանսիայի կառավարությունների միջև հարաբերությունների ամրապնդման հնարավորությունները․ Մկրտչյան

Հանրապետության հրապարակը՝ 19։40-ի դրությամբ (լուսանկար)

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Բագրատ Գալստանյանի պնդումները կեղծ են. ինչ է իրականում գրել «Հայկական ժամանակ»-ը, և ինչպես են ներկայացնում

ՀՀ ԶՈՒ դաշտային շարժական հոսպիտալի պատրաստվածությունն ու կատարված աշխատանքների որակն արժանացել են բարձր գնահատականի

Հանրապետության հրապարակը՝ 19։00-ի դրությամբ (լուսանկար)

«Դատապարտյալների հիվանդանոց» և «Արթիկ» ՔԿՀ-ների աձնակազմերին են ներկայացվել պետերի ժամանակավոր պաշտոնակատարները

Կառավարության աջակցությամբ գազաֆիկացվում է Խոյ համայնքի Լեռնամերձ գյուղը․ Մեխակյան

Converse Markets. արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար

Ալմաթիում ավարտվել է Միրզոյան-Բայրամով հանդիպումը

Հանրապետության հրապարակը՝ 18։35-ի դրությամբ (լուսանկար)

Հանրապետությունում այս պահին փակ ճանապարհներ և փողոցներ չկան․ ՆԳՆ

Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացներին․ Մարագոս

ՊՆ-ում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արձանագրված խնդիրները

Երևանի այսօրվա ամպրոպային ամպը․ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում ելույթ կունենա Հայաստանը

«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել

Որտեղ է Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, ինչու նա չի գնում աշխատանքի

Հստակ պարզ է, թե ում հետ գործ ունենք. Բագրատ Գալստանյանի հետևում երևում են Քոչարյանի ականջները. Հովհաննիսյան

Գազի բալոններով բեռնված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային հենասյուների տեղադրումը գործնականում ավարտված է․ Բայրամով

Ինչեր են հայտնաբերվել ՔԿՀ-ների հանձնուքներից, սառնարանների, պահարանների և այլ թաքստոցներից

Սանկտ Պետերբուրգում ավտոբուսը կամրջից գետն է ընկել․ զոհեր և վիրավորներ կան

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 10-ին

Հայաստանը ձգտում է խաղաղության, միջազգային պայմանագրի համաձայնեցմանը․ Արարատ Միրզոյան

Խուլիգանություն, գույքի վնասում ու մարմնական վնասվածք. ինչ է կատարվել Երևանի կենտրոնում (տեսանյութ)

Անհնազանդության ակցիաների 12 մասնակից ձերբակալվել ու տարվել է ոստիկանական բաժիններ

Սյունիքի մարզում փակ ավտոճանապարհներ ու մայրուղիներ չկան. մարզպետ